Ֆիլմը պատմում է, թե ինչ կատարվեց Նեոյի հետ այն բանից հետո, երբ նա զոհաբերեց իրեն հանուն մարդկության։
Առաջին «Մատրիցան» դարձավ խորհրդանշական, քանի որ այն և՛ փիլիսոփայական գաղափար ուներ, և՛ նորարար վիզուալ էր, որն ապահովում էր նոր ֆիլմում հիշատակվող «Մատրիցայի էֆեկտը»:
Խնդիրն այն է, որ «Հարությունը» չի ապահովում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
Ֆիլմը կարծես օրիգինալ ժապավենի կիսաշարունակությունը՝ կիսառիմեյքը լինի. հիմնական պատմությունը գրեթե նույնն է, ինչ առաջին մասում, նույնիսկ որոշ տեսարաններ կրկնօրինակված են գրեթե կադր առ կադր։
Բայց եկեք սկսենք դրական կողմերից:
Դերասանական առումով ֆիլմը լավ տպավորություն թողեց։
Կիանու Ռիվզը հոյակապ է և՛ որպես Թոմաս Անդերսոն, և՛ որպես Նեո:
Քերի-Էնն Մոսը հիասքանչ է իր սառը խարիզմայով:
Մորֆեուսի և Սմիթի նոր մարմնավորումները՝ Յահյա Աբդուլ-Մաթին II-ի և Ջոնաթան Գրոֆի կատարմամբ, նույնպես հիացրել են։Իրենց դերասանական խաղով երկուսն էլ իսկապես դարձան ֆիլմի զարդարանքը։
Գովասանքի է արժանի նաև կինոարդյունաբերության ժամանակակից կապիտալիզմի քննադատության տեսարանը։ Այս տեսարանում հերոսներն իրականում կոտրեցին չորրորդ պատը և ուղիղ խոսեցին հանդիսատեսի հետ՝ հեգնանքով քննադատելով ստուդիաներին (մասնավորապես՝ Warner Bros-ին), որոնք ցանկանում են միայն շարունակել և վերբեռնել ավարտված պատմությունները։
Բայց, ցավոք, այստեղ ավարտվում են դրական կողմերը:
Ֆիլմն ինքնին վատը չէ, երբեմն նույնիսկ լավն է։ Բայց չմոռանանք, որ սա «Մատրիցայի» շարունակությունն է` մի ֆրանշիզայի, որը դարձավ «խելացի բլոկբաստեր» հայեցակարգի նախահայրը։
Եվ այս հայեցակարգում «Հարություն»-ը լիովին չի արդարացնում ո՛չ հանդիսատեսի սպասելիքները, ո՛չ էլ պաշտամունքային ֆիլմի շարունակության իր կարգավիճակը։
Քանի որ այս երկար սպասված շարունակության մեջ բացակայում է գլխավորը, այն օրիգինալ չէ:
Ֆիլմը չունի իր սեփական գաղափարը, այլ միայն մակաբուծություն է հնի վրա, ավելին՝ ֆիլմում էքշնն անպարկեշտության աստիճան ստերիլ է։
Ընդհանրապես, չափազանց անսպասելի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում մենք ստացանք սա։ Առաջին մասի մարտական տեսարանները՝ 20 տարվա վաղեմության, մինչ օրս համարվում են չափանիշ։ Իսկ այստեղ մարդիկ կռվում են կարտոֆիլի պարկերի նման։
Հիմնական հակառակորդի դեմ սյուժեի շրջադարձի մասին նույնիսկ ասելու բան չկա: Այն ոչ միայն ձանձրալի է և ցավալիորեն կանխատեսելի, այլև թաղում է նախորդ ֆիլմերի արժանիքները և թողնում ոչ թե մեկ, այլ մի քանի սյուժետային անցքեր։
Արդյունքում ստացվեց, որ ավելի լավ է «Մատրիցան» չվերակենդանացնեին. հեղինակները կրկնել են գրեթե այն ամենը, ինչ հորինել էին 20 տարի առաջ, միայն թե այս անգամ գաղափար չկար։ Մեր աշխարհի օրենքներն այնպիսին են, որ եթե «Հարություն»-ը գոնե ինչ-որ զգալի գումար հավաքի կինովարձույթում, ապա հինգերորդ մասը չի ուշանա։ «Մատրիցան» կարող է բռնել «Տերմինատորի» ճանապարհը, և դա տխուր է:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 2 փետրվարի
Տղամարդկանց հինգ տեսակ, որոնց հետ ավելի լավ է չկապվել20:55, 2 փետրվարի
Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության․ ինչպե՞ս հայտնվել երգչուհու մենահամերգին Հայաստանից, եւ որքա՞ն դա կարժենա20:25, 2 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Շերի «խորամանկությունները»19:02, 2 փետրվարի
18:37, 2 փետրվարի
Ինչպիսի տեսք ունի «Եվրատեսիլ-2023»-ի բեմը (ֆոտո)18:14, 2 փետրվարի
Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան17:05, 2 փետրվարի
7-ամյա Դիանա Բարսեղյանը Թիֆլիսում կայացած միջազգային մրցույթից վերադարձել է Գրան պրի մրցանակով (ֆոտո)16:24, 2 փետրվարի
Dior-ի սեւ մարգարիտը (ֆոտո)15:15, 2 փետրվարի
Տոնական ուղեցույց․ որտե՞ղ խմել գինի փետրվարի 14-ին14:42, 2 փետրվարի
Էքստրիմ եւ ադրենալին. սիրահարների օրվա ժամադրության յուրահատուկ գաղափարներ14:19, 2 փետրվարի
13:33, 2 փետրվարի
Էշթոն Քաթչերը Դեմի Մուրից բաժանվելուց հետո իրեն անհաջողակ է զգացել