Ձեզ համար պատրաստել ենք երկու ցուցակ՝ տարվա Ձախողումների եւ Առաջընթացների: Այսօր կներկայացնենք հեռացող տարվա ամենահիասթափեցնող կինոնկարները: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ ուղղակի ցուցակ, ուստի դրանում տեղերը ոչ մի նշանակություն չունեն․ յուրաքանչյուր կինոնկար յուրովի է հիասթափեցրել:
1. «Սղոց․ Սպիրալ»
«Սղոց» ֆրանշիզան ժամանակին բարձունքում է եղել ՝ հանդիսանալով «խելացի» հորրորների ներկայացուցիչ։ Բացի դաժան տեսարաններից, ֆրանշիզայի ֆիլմերն առաջարկում էին նաև լավ սյուժեներ ՝ հետաքրքիր շրջադարձերով, գրեթե հանճարեղ մոլագար Ջոն Կրամերի՝ (Կառուցապատողի) բարոյականության մասին իր պատկերացումով (շատ այլասերված, բայց բոլորի համար էլ հասկանալի) և, առհասարակ, հետաքրքիր սցենարներով:
«Սպիրալ» ֆիլմը երկրորդական է իր էությամբ, քանի որ սցենարն այդքան էլ հաջողված չէ։ Այն հետաքրքիր է միայն թակարդներով եւ դաժանությամբ։ Դիտել կարելի է, բայց ֆիլմից նվազագույն սպասումներ ունեցեք:
2. «Ուղեւորություն դեպի Ամերիկա 2»
Բազում դիտողներ բավականին գռեհիկ հումորի պատճառով վրդովված էին, իսկ սցենարիստներին ակնհայտորեն չէին հուզում որոշ սյուժետային գծեր, որոնցում կոնֆլիկտները լուծվում են ծայրահեղ տափակ ձևով: Կարծես բոլորովին աննպատակ կատակերգություն են նկարել, բայց չէ՞ որ բնօրինակը քիչ ավելի խորիմաստ էր։
3. «Սեւ Այրին»
Հանդիսատեսի սպասելիքները շատ էին, քանի որ Նատաշա Ռոմանոֆն ավելի քան 10 տարվա ընթացքում այդպես էլ չբացահայտվեց։ Բոլորը սպասում էին, որ սցենարիստները լիովին կներկայացնեն « Սեւ այրի»-ի կերպարը, եւ որպես բոնուս, կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել Նատաշայի եւ Քլինթի հետ Բուդապեշտում։ Այդ մասին ակնարկվել է դեռեւս հեռավոր 2012 թվականին «Վրիժառուների» առաջին մասում:
«Ձեր սպասելիքները ձեր խնդիրներն են»:
Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմում մի բան պակասում է․ նույնիսկ Marvel-ի համար պատկերը չափազանց պարզունակ է, ինչը շատ վշտացնում է, քանի որ ստուդիան վերջին տարիներին սկսել է զբաղվել ժանրերի սիմբիոզով, իսկ այստեղ այն նման է ապաշնորհ խոհարարի, որը կերակուր է պատրաստել առանց հոգու:
4. «Հավերժները»
Էքսպերեմենտներն օգնում են ստեղծել որևէ նոր բան։ Բայց ոչ բոլոր փորձերն են հաջողված, հատկապես, երբ ստուդիայի նախագիծը վստահում են կամերային դրամա նկարահանած ռեժիսորին։
5. «Մատրիցա. Հարություն»
Ցանկացած նախագիծ, նույնիսկ ամենավիճահարույցը, կունենա երկրպագուներ: Եկեք ուրախանանք նրանց համար։ Նրանք կարողացան հաճույք ստանալ։ Ճիշտ է, մեծամասնությունը չի կարող կիսել այս ուրախությունը։ Խնդիրն այն է, որ շատերն ակնկալում էին տեսնել մի բան, որը կարելի է «գլուխգործոց» անվանել (ի վերջո, սա «Մատրիցան» է):
Բայց, ի վերջո, ոմանք համարում են, որ «Հարությունը» ոչ այլ ինչ է, քան ֆրանչայզի վրա մակաբույծ, իսկ մյուսները չեզոք արձագանքեցին՝ հա դե՛, նորմալ է:
Խնդիրն այն է, որ մեծամասնությունը «գլուխգործոցի» մակարդակով ինչ-որ բան էր սպասում. ի վերջո, սա «Մատրիցան» է։
Շարունակելի
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 27 մայիսի
Ջոդի Ֆոսթերը «Իսկական դետեկտիվ» սերիալի չորրորդ եթերաշրջանում կկատարի գլխավոր դերը19:45, 27 մայիսի
«Գեղեցկուհի»․ Աննա Դովլաթյանի գարնանային լուքը19:12, 27 մայիսի
Հայտնի է դարձել Ջոնի Դեփի եւ ռուս աղջկա գաղտնի սիրավեպի մասին18:45, 27 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Բեւեռլի Հիլզից18:01, 27 մայիսի
Երեք տղամարդ Քեւին Սփեյսիին մեղադրել է ոտնձգությունների համար17:37, 27 մայիսի
Պրոդյուսեր Բարի Ալիբասովը յոթերորդ անգամ կամուսնանա17:14, 27 մայիսի
Վառ ու ոճային․ Աննա Թովմասյանի լուսանկարը16:31, 27 մայիսի
Ամենասիրելի հայ լուսանկարիչը, Էմբեր Հերդի հետ հարաբերություններն ու այլ փաստեր. Լիլի-Ռոուզ Դեփը նշում է 23-ամյակը16:11, 27 մայիսի
Հոգեբանական խնդիրների պատճառով «Բրիջերթոնների» աստղը հիվանդանոցում է հայտնվել15:45, 27 մայիսի
Մարիամ Ալեքսանյանի լուսանկարն Արաբական Միացյալ Էմիություններից15:12, 27 մայիսի
Բարսելոնայի դատարանը որոշում է կայացրել պատասխանատվության ենթարկել երգչուհի Շակիրային14:45, 27 մայիսի
Մարտայի սպորտային լուքը