Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Կինոարդյունքներ. տարվա ձեռքբերումները

14:15, 30 դեկտեմբերի

Մենք շարունակում ենք ամփոփել տարին: Եթե բաց եք թողել 2021-ի ձախողումների մասին նյութը, ապա դրան կարող եք ծանոթանալ այստեղ

Այսօր խոսելու ենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել կինոդիտողին անցնող տարում։ Նշենք, որ սա թոփ չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերն այստեղ ոչ մի նշանակություն չունեն...

1. «Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա»

269895343_624584145351448_3053613576592026775_n.jpg (93 KB)

Marvel-ը հակադարձեց երկար դադարից հետո: Այստեղ կա այն ամենը, ինչի համար մենք սիրում ենք Marvel-ը ՝ և՛ ողբերգություն, և՛ կատակերգություն՝ ճիշտ սուպերհերոսական համամասնություններով:

Այս ֆիլմը ցույց է տալիս, որ Marvel-ը դեռ իր լավագույն մարզավիճակում է, որ նրանք դեռևս գաղափարներ ունեն, որոնք կարող են դահլիճում կրկնվող ծափահարություններ առաջացնել:

2. «Կաղամարի խաղ»

270304601_250081450426519_3722446747878757713_n.jpg (79 KB)

«Կաղամարի խաղը» միանշանակ 2021 թվականի գլխավոր սենսացիաներից և հաճելի անակնկալներից մեկն է, որն արժանի է ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում լինելուն։

Շոուն ունի բազմաթիվ առավելություններ՝ գույնզգույն կերպարներ, վիզուալ, իրական դեկորացիա, հաճելի երաժշտություն, տաղանդավոր դերասաններ, մտածված մանրամասներ եւ շատ ավելին:

Իսկ  ամենակարևորը բարոյական հարցերն են,  որոնք շոուն բարձրաձայնում  է։

3. «Դյունա»

270010782_609065723510689_2811093173741202249_n.jpg (57 KB)

Սա հեղինակային մեծ կինո է: Այն ոչ թե ստուդիական նախագիծ է, այլ երազանքի ֆիլմ։

Ոճական և տեխնիկապես կատարյալ բլոկբաստեր՝ հիանալի դերասաններով և ամուր պատմությամբ:

Պարզվեց, որ այն վերջին տասնամյակի լավագույն ֆիլմերից մեկն է, որը կարող է հավասարվել «Մատանիների տիրակալին», «Մատրիցային» և «Աստղային պատերազմներին»: Ֆիլմը մեզ հիշեցրեց, որ կինոն դեռ չի մահացել և ի վիճակի է մատուցել հանդիսատեսին իսկապես լավ և արժեքավոր պատմություն։

4. «Մեռնելու ժամանակը չէ»

269927051_342654404000646_6406484214232611192_n.jpg (74 KB)

Քերի Ֆուկունագայի  ընտրությունը՝ որպես ռեժիսոր, կատարյալ էր: Հատկապես հաջողված էր այն ցնցող և ուշագրավ ավարտը, որին արժանի էր Քրեյգի հերոսը: Ֆուկունագան հաջողությամբ է բացահայտել նույնիսկ ամենաանթափանցելի հերոսների մարդկային որակները:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը Քրեյգի՝ Բոնդի մասին շարքի հիանալի եզրափակումն է: Շարքի հոբելյանական ավարտը  հաջողվել է.այն  կարժանանա բազմաթիվ խանդավառ ծափահարությունների ու արցունքների:

5. «Ինքնասպանների ջոկատը։ Զորահավաք»

270262305_459600229122006_1236949867986878603_n.jpg (97 KB)

Ջեյմս Գանը նկարահանել է վառ, հետաքրքիր, շշմեցնող, դինամիկ, դիտարժան եւ շատ զվարճալի ֆիլմ։ Ստացվել է հին ռազմական ֆիլմերի եւ էժան մարտաֆիլմերի մի սիմբիոզ՝ ծայրահեղ դաժանությամբ եւ գերազանց սաունդթրեքով:

Ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ Գանը բացահայտորեն ծաղրում է։ Ոչ միայն կինոկոմիքս ժանրը, ոչ միայն էժան մարտաֆիլմերը եւ դրանց կնիքները, այլ  Գանը, առհասարակ,  ծաղրում է ամեն ինչ։ Եվ դա շատ զվարճալի է:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել