Հայաստանի ցանկացած հաղթանակ մեծ հպարտություն է մի ամբողջ ազգի համար, որը հաղթանակների կարիք շատ ունի: Նախորդ՝ 2021 թվականի ընթացքում մեր արտիստներից շատերը հավաքվեցին ու պայքարեցին միջազգային հարթակներում՝ Հայաստանի ու հայերի մասին պատմելով աշխարհին: Նրանցից երեքին հաջողվեց ոչ միայն պատվով ներկայացնել մեր երկիրը, այլեւ սպասված հաղթանակներ բերել Հայաստանին:
Սյուզաննա Մելքոնյան
Երաժշտական հաղթանակների շղթան սկսվեց Սյուզաննա Մելքոնյանի՝ ռուսական «Ну-ка, все вместе!» շոուում տարած փայլուն հաղթանակից: Սյուզաննան մրցույթի ընթացքում երկու երգ է ներկայացրել՝ Roxette խմբի «It Must Have Been Love»-ը եւ Սելին Դիոնի «I Surrender»-ը՝ երկու դեպքում էլ արժանանալով մրցույթի ժյուրիի հիացմունքին: Ժյուրիի 100 մասնագետներից 99-ը՝ այդ թվում նրանց գլխավորող Սերգեյ Լազարեւը, ոտքի են կանգնել հայ երգչուհու ելույթների ժամանակ:
Բացի գումարային մրցանակից՝ Սյուզաննան ռուսական «Նոր Ռադիո»-ի կողմից ստացել է նոր երգ, իսկ հաջորդ եթերաշրջանում երգչուհին կլինի 100 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում:
Սարո Գեւորգյան
Հաջորդիվ իր հաղթանակով հայրենակիցներն ոգեւորեց երիտասարդ երգիչ Սարո Գեւորգյանը՝ մասնակցելով «Նոր Ալիք 2021» մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչը դարձավ բոլոր երեք մրցութային օրերի առաջատարը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 267 միավոր:
Առաջին մրցութային օրվա համար Սարոն ընտրել էր Բեյոնսեի «Listen» երգը, երկրորդի համար՝ Արամ mp3-ի «Կուզես»-ը, իսկ վերջին մրցութային համերգին, որին մասնակիցները կատարում էին պրեմիերաներ, ներկայացրեց իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հեղինակած՝ «Биполярная любовь» երգը:
Մալենա
Հայաստանի վերջին շրջանի ամենախոշոր հաղթանակը, թերեւս, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի շրջանակում էր: Հայաստանի ներկայացուցիչ Մալենան մինչ մրցույթի մեկնարկն արդեն գերել էր Եվրոպային իր «Քամի, քամի» երգով ու տեսահոլովակով: Շատերն էին կանխատեսում 14-ամյա երգչուհու հաղթանակը, ինչը ոչ միայն իրականություն դարձավ, այլեւ մեր երկրին հնարավորություն տվեց կրկին հյուրընկալելու մրցույթը 2022 թ-ին:
«Քամի, քամի» երգի հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է, համահեղինակներն են՝ Դավիթ Ծերունյանը, Վահրամ Պետրոսյանն ու ինքը՝ Մալենան: Տեսահոլովակի ռեժիսորն ու Մալենայի բեմադրության հեղինակն Արթուր Մանուկյանն է, իսկ բեմում Մալենայի ելույթն ամբողջացրել են «Ամարաս» համույթի պարուհիները:
Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Առաջին անգամ նման բերկրանք մեզ պարգեւել էր «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:01, 27 մայիսի
Երեք տղամարդ Քեւին Սփեյսիին մեղադրել է ոտնձգությունների համար17:37, 27 մայիսի
Պրոդյուսեր Բարի Ալիբասովը յոթերորդ անգամ կամուսնանա17:14, 27 մայիսի
Վառ ու ոճային․ Աննա Թովմասյանի լուսանկարը16:31, 27 մայիսի
Ամենասիրելի հայ լուսանկարիչը, Էմբեր Հերդի հետ հարաբերություններն ու այլ փաստեր. Լիլի-Ռոուզ Դեփը նշում է 23-ամյակը16:11, 27 մայիսի
Հոգեբանական խնդիրների պատճառով «Բրիջերթոնների» աստղը հիվանդանոցում է հայտնվել15:45, 27 մայիսի
Մարիամ Ալեքսանյանի լուսանկարն Արաբական Միացյալ Էմիություններից15:12, 27 մայիսի
Բարսելոնայի դատարանը որոշում է կայացրել պատասխանատվության ենթարկել երգչուհի Շակիրային14:45, 27 մայիսի
Մարտայի սպորտային լուքը14:12, 27 մայիսի
Բրիթնի Սփիրսի հայրը թաքնվում է երգչուհու փաստաբաններից13:44, 27 մայիսի
«Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովի երեխաները 8,6 միլիարդ դոլար ժառանգություն կստանան13:13, 27 մայիսի
«Հիասքանչ»․ Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը12:45, 27 մայիսի
«Ծննդյան տոն»․ Քրիստինա Կարապետյանի լուսանկարը