«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

5 սխալ փոխհարաբերություններում

21:12, 4 հունվարի

«Քասթինգն ավարտված է, ընտրությունն՝ արված»

Հերիք է ձեր երկրորդ կեսին ստուգեք՝ նրա համար սադրիչ իրավիճակներ ստեղծելով։ Ձեր երկրորդ կեսն արդեն ընտրել է հենց ձեզ, ինչու՞ եք ստուգում՝ նա Ձեզ սիրում է թե ոչ։ Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչն է Ձեզ մտահոգում, ի՞նչն եք Դուք կասկածի տակ դնում։

«Կմեռնեմ, բայց չեմ ենթարկվի»

Կարիք չկա Ձեր իրավացիությունն ապացուցել Ձեր նյարդերի հաշվին։ Մտածեք, թե ինչի համար եք Դուք դա անում։ Ինչու՞ է Ձեզ համար այդքան կարեւոր պնդել Ձեր ասածը։ Շատ զույգերի խնդիրն այն է, որ նրանք երկու մարտիկի պես մրցակցում են ուզում են հաղթանակ կորզել ամեն գնով։ Եթե Ձեր ամուսինը կեղտոտ ամանը դրել է լվացարանը եւ չի լվացել, իսկ բաղնիքում սրբիչը սխալ է կախել, դա դեռ սկանդալ սարքելու առիթ չէ։

Փորձեք հանգիստ խոսել եւ պատմել, թե ինչ զգացմունքներ է առաջացնում Ձեզ մոտ կեղտոտ սպասքը եւ սրբիչը, գլխավորը, որ Դուք բացատրեք, թե ինչ եք ուզում, որ Ձեր սիրելին անի հաջորդ անգամ։ Եթե Դուք դա անեք առանց կշտամբանքների եւ մեղադրանքների, ապա Ձեր ձայնը լսելի կլինի։

«Դու չես կարող ինձնից գաղտնիքներ ունենալ»

Անձնական կյանք ու անձնական տարածք պետք է ունենա յուրաքանչյուրը։ Դա կարեւոր է։ Կարեւոր է չշփոթել անձնական կյանքն ու կողքից ուրիշի հետ կյանքը։ Եթե դուք ամուսնացած եք, առիթ մի՛ տվեք, որ ձեր երկրորդ կեսը սկսի ձեզ կասկածել անհավատարմության մեջ։

Դուք զույգ եք, սակայն միաժամանակ անհատականություններ եք մնում ձեր պահանջներով, հետաքրքրություններով, ընկերներով, հետաքրքրություններով, գաղտնիքներով, եւ դրա իրավունքն ունի ցանկացած ընտանիք կազմած մարդ։ Եթե Ձեր երկրորդ կեսը Ձեզնից թաքցնում է հեռախոսը, ինչ–որ մեկին զանգում է, բայց երբ  հարցնում եք, թե ով էր, խուսափողական պատասխան է տալիս կամ կատակով ստում է, մտածեք, թե արդյոք ամեն բան կարգին է Ձեր հարաբերություններում

«Մեզ մոտ ամեն բան ընդհանուր է»

Անհատականությունը պետք է շարունակի զարգանալ։ Միաձուլումը խոսում է այն մասին, որ Ձեր երկրորդ կեսը չի աճում եւ չի զարգանում որպես անհատականություն։ Նա վախենում է կորցնել Ձեզ եւ այդ պատճառով ձգտում է միաձուլվել Ձեզ հետ գործունեության բոլոր ոլորտներում։ Այդ ժամանակ ծագում են խանդ, սկանդալներ, հիստերիաներ։ Զույգը օրգանիզմ է, որը ներդաշնակ զարգանում է։ Եթե ինչ–որ մեկը չի զարգանում, այդ զույգը քանդվում է։ Ուշադրություն դարձրեք Ձեր երկրորդ կեսին, նա խնդիրներ ունի եւ օգնության կարիք է զգում՝ լինի դա Ձերը, թե մասնագետինը։

«Քո հեռախոսն իմ հեռախոս է։ Ես ուզում եմ քո մասին ամեն բան իմանալ»

Ինչու՞։ Ո՞վ է Ձեզ իրավունք տվել փորփրել ուրիշ մարդկանց իրերը։ Այո, այո, հենց ուրիշ։ Չէ՞ որ հեռախոսը Ձերը չէ… Եթե դուք միմյանց վստահում եք, դրա վրա եք կառուցում Ձեր հարաբերությունները, ապա թաքցնելու բան չունեք։ Իհարկե, եթե Ձեր երկրորդ կեսը չի տառապում խանդից, իսկ Դուք ինքներդ նման բանի առիթ չեք տվել։ Որքանո՞վ են ազնիվ Ձեր հարաբերությունները։ Վստահու՞մ եք միմյանց։

Աղբյուրը՝  Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել