1. Հագուստն արդուկել առանց արդուկի
Ուղղակի կախեք հագուստը լոգասենյակում, ցնցուղը դրեք վաննայի հատակին եւ միացրեք ամենատաք ջուրը։ Մի քանի րոպեից սենյակը կլցվի գոլորշով, որը «կարդուկի» բոլոր ծալքերը։ Դե իսկ հիմա հագուստը չորացրու։ Պատրաստ է։
2. Անթերի կոշիկ
Սեւ կամ մուգ գույնի կաշվե կոշիկը նախնական տեսքին կարելի է վերադարձնել դրա վրա հաստ շերտով քսելով… ոչ թանկարժեք խոնավեցնող կամ սնուցող քսուք։ Իսկ կեդերի ռետինե հատվածները նորից ճերմակ կդառնան, եթե դրանք մաքրեք ատամի մածուկով։
3. Ջեռոցը յուղից մաքրել
Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է քեզ դրա համար պետք։ Ճիշտ պատասխանը՝ 10 րոպե։
Պատրաստիր դժոխային խառնուրդ. ¼ բաժակ ամանի հեղուկ, կես բաժակ սննդի սոդա, ¼ բաժակ ջրածնի պերօքիսիդի լուծույթ, մեկ կիտրոնի կճեպ, մեկ ճ. գդալ քացախ։ Խառնեք եւ հավասարապես քսեք ջեռոցի ներսի մակերեւույթին։ Փակեք դուռը եւ զբաղվեք ձեր գործերով՝ զբոսնեք կամ պառկեք քնելու։ Որքան երկար լուծույթը մնա ջեռոցի ներսում, այնքան լավ։ Առնվազն 4 ժամ անց բացեք ջեռոցը եւ թաց սպունգով հեռացրեք նստվածքը, յուղը եւ այրվածքը։ Ջեռոցը փայլում է մաքրությունից։
5. Կոծկել կաշվե կահույքի մաշվածությունը
Վերցնում ենք կոշիկի որակյալ քսուք, պատում ծածկույթը եւ թողնում ամբողջ գիշեր չորանա։
6. Լվանալ բլենդերը
Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է քեզ պետք։ Ճիշտ պատասխանը՝ 2 րոպե։
Բլենդերի մեջ տաք ջուր ես լցնում, ավելացնում մի քանի կաթիլ հեղուկ օճառ, միացնում 2 րոպե եւ վերջ։
7. Մաքրել տոնային քսուքի հետքերը
Լվանալուց առաջ հագուստի այդ հատվածին սափրվելու փրփուր քսիր եւ թող այն ամբողջովին ներծծվի։ Անգամ ջրակայուն տոնային քսուքը անհետ կորում է։
8. Թավշակաշե կոշիկներին թարմ տեսք հաղորդել
Թավշակաշե կոշիկի թափած խավը կարելի է վերականգնել սովորական ռետինով, իսկ փայլող մասերը նորից անփայլ կդառնան, եթե նրբորեն տրորեք խարտոցով։
Աղբյուրը ՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 26 մայիսի
Դիանա Գրիգորյանը՝ գարնանային վառ կերպարում23:12, 26 մայիսի
Բորիս Գրեբենշչիկովը հրաժարվել է ուկրաինացի փախստականներին 12 միլիոն եվրոյով օգնելու մասին իր խոսքերից22:39, 26 մայիսի
Քենդալ Ջենները վիճել է մոր հետ, քանի որ դեռ երեխաներ չունի22:00, 26 մայիսի
Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան21:46, 26 մայիսի
«Սիրուն»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար