1. Նրանք իրենց հարաբերություններից չեն գանգատվում ընկերներին
Երջանիկ զույգերը գիտեն, որ աղբն ավելի լավ է տանից դուրս չհանել: Եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, նրանք ամեն ինչ քննարկում են իրար հետ, այլ ոչ թե ուրիշներից են խորհուրդ հարցնում, ինչը շատ հաճախ կարող է միայն վնասել նրանց հարաբերություններին:
2. Նրանք իրենց ուրիշների հետ չեն համեմատում
Երջանիկ զույգերը հասկանում ու սիրում են իրար այնպիսին, ինչպիսին կան: Ամուսնուն ուրիշների հետ համեմատելը ոչ մի լավ արդյունք չի տա ու միայն կասկած կսերմանի զուգընկերոջ սրտում: Խոտը հարեւանի բակում ոչ միշտ է ավելի կանաչ, նույնիսկ եթե այդպես է թվում:
3. Նրանք իրենց զոհի տեղ չեն դնում
Երջանիկ զույգերը պատասխանատվություն են ստանձնում իրենց արարքների ու հարաբերություններում իրենց դերակատարումների համար: Նրանք իրար չեն մեղադրում սեփական խնդիրների համար: Նրանք բացահայտ խոսում են իրենց կարիքների ու պահանջների մասին, այլ ոչ թե փորձում են խղճահարություն առաջացնել:
4. Նրանք իրենց չափազանց լուրջ չեն վերաբերվում
Երջանիկ զույգերը չեն դադարում իրար հետ ժամադրությունների գնալ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում իրար հետ ու շատ ծիծաղում, այլ ոչ թե երեկոյան հեռուստացույցի առաջ նստած՝ ձանձրանում:
5. Նրանք չեն քննադատում իրար
Երջանիկ զույգերը իրար մեջ միայն լավագույն հատկանիշներն են փնտրում: Երբ նրանց դուր չի գալիս իրենց զուգընկերոջ որեւէ արարք, նրանք փորձում են բացատրել, թե ինչու է դա իրենց մտահոգում: Եվ ոչ թե քննադատությունների հեղեղ են թափում նրա վրա:
6. Նրանք հաշվարկում են ֆինանսները
Երջանիկ զույգերը գիտեն, որ ֆինանսական խնդիրները կարող են լուրջ ճնշում գործադրել ամուսնական հարաբերությունների վրա: Նրանք հոգ են տանում ֆինանսների մասին ու երկարաժամկետ ծրագրեր կառուցում, որպեսզի միասին պատասխանատու որոշումներ կայացնեն:
7. Նրանք չեն փորձում մտքեր կարդալ
Երջանիկ զույգերը գիտեն, ինչպես կարելի է շփվել, որպեսզի իմանան միմյանց պահանջների ու զգացմունքների մասին: Նրանք պարզապես խոսում են այդ մասին: Անկեղծ ու բաց:
8. Նրանք կառչած չեն իրենց դերակատարումներից
Երջանիկ զույգերը ճկուն են մտածում ու անհրաժեշտության դեպքում կարող են կատարել ցանկացած գործ, նույնիսկ եթե դա նրանց պարտականությունը չէ: Կարծրատիպային գենդերային դերերը չեն նպաստում երջանկությանը:
9. Նրանք չեն ճնշում իրար
Երջանիկ զույգերը աջակցում են իրար: Նրանք գտնում են աջակցության ձեւեր, որպեսզի խրախուսեն իրենց զուգընկերոջը, այլ ոչ թե ճնշեն նրան:
10. Նրանք կարծրատիպերին չեն վստահում
Երջանիկ զույգերը ուշադրություն չեն դարձնում այն դասական ընտանիքների վրա, որոնց ցուցադրում են հեռուստաեթերում: Նրանք ապրում են իրենց սեփական կանոններով, այլ ոչ թե պատճենում վարքագծի օտար մոդելները:
Աղբյուր՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին