Ջինսերը ցանկացած զգեստապահարանի անբաժանելի մասն են կազմում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ձմեռային սեզոնին։ Այն ունիվերսալ իր է, որը կարելի է կրել եւ գրասենյակում, եւ երեկույթի ու զբոսանքի ժամանակ, եւ սրճարանում։ Մեր նյութում կպատմենք 2022 թվականի ձմռան կանանց ջինսե տաբատների նորաձեւության հիմնական միտումների մասին։
Լայն փողքերով ջինսե տաբատներ
Լայն փողքերով տարբերակն աշուն-ձմեռ 2022-ի ամենանորաձեւ կանացի ջինսերից մեկն է, որն իր «զինանոցում» պետք է ունենան յուրաքանչյուր նորաձեւության սիրահար։ Դրանք հիանալի համադրվում են բլուզների, լայն թեւերով սվիտերներ հետ, խիստ վերնաշապիկների եւ հիմնականում բազային շապիկների, դասական բաճկոնների եւ տղամարդկանց ոճի պիջակների հետ։ Ընդհանուր առմամբ, համադրման տարբերակները շատ են։
Ունիվերսալ նորաձեւ ջինսեր ձմռան համար․ մուգ կապույտ, լայն փողքերով եւ բարձր գտկատեղով։ Այս ոճը տեսողականորեն երկարացնում է ոտքերը եւ օգնում է ձեւավորել արտահայտիչ կազմվածքը։ Գրասենյակ գնալիս կրիր երկար բլեյզերների հետ։ Առօրյայում՝ կոպիտ կոշիկների եւ նախշերով բլուզների հետ։
Այս տարբերակի ջինսերը հիանալի հիմք են փողոցային ոճի համար։ Ահա Ձեզ գաղափարը լայն փողքերով ջինսերով գերժամանակակից լուք ստանալու համար։ Լրացրեք սպիտակ վերնաշապիկով, զոլավոր ջեմփերով եւ բոմբերով։ Կստանաք ոճային, տաք, բազմաշերտ աութֆիթ։
Լայն ջինսե տաբատներ
Նախապատվությունը տվեք բարձր գոտկատեղով մոդելներին։ Դրանք տեսողական երկարացնում են ոտքերը եւ ներդաշնակ են դարձնում կազմվածքը։ Աշուն-ձմեռ սեզոնի լայն փողքերով ոճային ջինսերը կարելի է համադրել ավելի կիպ վերնազգեստի հետ, կամ հակառակը՝ լայն եւ ազատ տարբերակների հետ (օրինակ, հուդի կամ կարդիգան):
Առօրյայի համար հաջողված բազային մոդել կլինեն կապույտ ջինսերը՝ առանց որեւէ մաշվածության, պատռվածքների եւ այլ դեկորատիվ էլեմենտների։ Առաջարկում ենք դրանք համադրել սպիտակ կոպիտ կոշիկներ, վզի հատվածում շղթայով բլուզի եւ մորթյա բաճկոնի հետ: Եթե պատրաստվում եք ժամադրության, ապա կոշտ կոշիկները փոխարինեք սուր ծայրով կիսաերկարաճիտներով։
Եթե դուք 70-ականների էսթետիկայի երկրպագու եք՝ նման ջինսերը համադրեք մետաքսե վերնաշապիկների եւ նախշերով ջեմփերների, կոշտ կոշիկների եւ երկարաճիտների հետ։
Ուղիղ փողքերով ջինսե տաբատներ
Եթե ինչ-որ մաքսիմալ ունիվերսալ բան եք փնտրում, Ձեզ կսազեն ուղիղ փողքերով ջինսե տաբատները։ Դրանք հեշտ են համադրվում տարբեր ոճի հագուստի հետ։ Հավասարապես լավ տեսք ունեն եւ դասական վերնաշապիկների, եւ հարմարավետ հուդիների, եւ բազային շապիկների, եւ ծավալուն բլուզների հետ։
Հաջողված ընտրություն կլինի ուղիղ ձեւվածքի, առանց դեկորատիվ տարրերի կապույտ ջինսե տաբատը։ Մենք ընտրել ենք բարձր գոտկատեղով եւ տաբատի ներքեւի հատվածում կտրվածքներով մոդելը։ Օրինակ, կոշտ երկարաճիտների համադրությամբ։ Նաեւ օրգանապես համադրվում են սուր ծայրերով կոշիկների եւ զանգվածային ձմեռային սպորտային կոշիկների հետ:
Ամենապարզ տարբերակը, որը հարմար է առօրյայում։ Այս մոդելի ջինսերը պրակտիկ են նայվում գրեթե ցանկացած զույգ կոշիկներով եւ հարմար է տարբեր վերնազգետով (կարճ փքաբաճկոններից մինչեւ դասական բաճկոններ):
Աղբյուրն ու լուսանկարները՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից