Ջինսերը ցանկացած զգեստապահարանի անբաժանելի մասն են կազմում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ձմեռային սեզոնին։ Այն ունիվերսալ իր է, որը կարելի է կրել եւ գրասենյակում, եւ երեկույթի ու զբոսանքի ժամանակ, եւ սրճարանում։ Մեր նյութում կպատմենք 2022 թվականի ձմռան կանանց ջինսե տաբատների նորաձեւության հիմնական միտումների մասին։
Կարճ ջինսե տաբատներ
Նորաձեւ կարճեցված ջինսերը ձմռան համար կարող են լինել ուղիղ, լայն։ Ընտրելիս կողմնորոշվեք ըստ Ձեր կազմվածքի։ Օրինակ, շրջված եռանկյունի կազմվածքով աղջիկներին կհամապատասխանեն կյուլոտ-ջինսերը, «ավազե ժամացույց» կազմվածքի տերերին՝ բարձր գոտկատեղով եւ լայն փողքերով ջինսերը։
Նորաձեւ դինամիկ կերպարների համար ընտրեք սեւ ջինսեր: Դրանք կարելի է համադրել գրեթե ցանկացած կոշիկերի հետ՝ սպորտայիններից մինչեւ բարձրակրունկներ։ Որպես վերնազգեստ կարելի է ընտրել ճարմանդով ջեմփեր, բանտով բլուզ, դասական ուղիղ վերնաշապիկ կամ բազային բլուզ՝ երկար բաճկոնով։
Մուգ կապույտ ջինսեր
Այս սեզոնում հայտնիության գագաթնակետին են գտնվում պարզ, մուգ կապույտ ջինսե տաբատները։ Ձեւը կարող է լինել ցանկացած, կարեւորն այն է, որ դրանք համապատասխանեն կազմվածքին։ Նման մոդելները հեշտությամբ կփոխարինեն դասական տաբատին, ինչպես նաեւ կօգնել ստեղծել ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան լուքեր։
Առաջարկում ենք 2022 թվականի ձմռանը ջինսերը կրել բրդյա բաճկոնով։ Դուք կստանաք ֆրանսիական ոճի լուք։
Ոտքի հատվածում կտրվածքներով ջինսեր
Ոտքի հատվածում կտրվածքներով ջինսերը չեն կորցնում իրենց հայտնիությունը։ Այս ձմռանն առաջարկում ենք դրանք համադրել երկարաճիտների, կոշտ կոշիկների հետ։ Նման նորաձեւ ջինսերը կօգնեն ցրտաշունչ ձմռանը ոճային լուքեր ստանալ։
Ուղիղ ձեւվածքով մուգ կապույտ դասական ջինսե տաբատներն առաջարկում ենք կրել բրդե օձիքով բլուզով, վանդակավոր պրինտով բաճկոնով եւ բարձրակրունկ կոշիկներով։ Կստացվի զիլ աութֆիթ, որով կարելի է գնալ եւ աշխատանքի, եւ ժամադրության, եւ թանգարանի:
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ