Տղամարդկանց մի շարք արարքներ անհասկանալի են կանանց համար, քանի որ իրականում դրանք միայն տղամարդու հոգեբանության առանձնահատկություններից են։ Հետեւաբար, պետք է իմանալ ձեր ընտրյալի մի քանի բարդույթի մասին։
1. Ալեքսանդրի բարդույթ
Զարմանալի է, բայց փաստ։ Այս բարդույթն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու անունով։ Այն տղամարդու՝ մյուս տղամարդկանց մոտ ոչ առնական եւ տղամարդկային երեւալու բարդույթն է. ավելի ճիշտ կլինի ասել նույնասեռական չթվալու բարդույթն է։
2. Հերկուլեսի բարդույթ
Այս բարդույթն իր անվանումը ստացել է հին հունական հերոս Հերկուլեսի անունից։ Ըստ առասպելի՝ մի անգամ Հերկուլեսը ստրկացվել է ամազոնուհիների թագուհու կողմից եւ ստիպված է եղել կանանց բնորոշ աշխատանք կատարել։
Այսօր «տնային տնտեսուհու» բարդույթով տառապում են հազարավոր տղամարդիկ, սակայն իհարկե, այս մասին հասկանում են միայն հոգեբանները, իսկ կանայք կարծում են, որ դա ծուլության նշան է։
3. Ղովտի բարդույթ
Ղովտը Աստվածաշնչում Աբրահամի զարմիկն էր, ով Սոդոմ եւ Գոմոր քաղաքների կործանումից հետո վերածնեց մարդկությունը. ընդ որում, նրա կանանց դերում սեփական աղջիկներն էին։
Այսօր մասնագետները Ղովտի բարդույթ անվանում են այն փաստին, երբ հայրը վախենում է կորցնել իր դստերը, երբ վերջինս սիրած էակ կամ ընտրյալ է ունենում։ Սակայն պետք է նշել, որ այս բարդույթը կարող է այնքան վառ արտահայտված լինել, որ հայրն ամբողջությամբ զրկի դստերը անձնական երջանկություն ունենալու հնարավորությունից։
4. Նապոլեոնի բարդույթ
Ամենատարածված բարդույթը՝ ցածրահասակ տղամարդկանց բարդույթը։ Նման տղամարդիկ ատում են բարձրահասակներին եւ շատ դժվար են շփվում վերջիններիս հետ։ Եթե բարձրահասակ տղամարդը Նապոլեոնի բարդույթով տառապող կարճահասակ ղեկավար է ունենում, ապա նա կարող է մեկընդմիշտ մոռանալ կարիերայում առաջընթաց ունենալու մասին։
5. Դոն Ժուանի բարդույթ
Դոն Ժուանի բարդույթ՝ տղամարդը վախենում է լքված լինելուց, քանի որ կարծում է, որ դա ամոթալի երեւույթ է։ Պետք է նա հեռանա, ոչ թե նրան լքեն։
6. Կոտովսկու բարդույթ
Ինչ եք կարծում սափրած գլուխ ունենալու նորաձեւությունը տարածվել է սափրագլուխներից (սքինհեդ). ոչ։ Հոգեբանները վստահ են, որ տղամարդկանց մոտ շատ հաճախ է նկատվում Կոտովսկու բարդույթը՝ ճաղատ դառնալու վախը։ Եվ քանի որ այսօր բժշկությունը շատ դժվարությամբ է կարողանում պայքարել այս խնդրի դեմ, ապա կարելի է նախօրոք սափրել գլուխը «գեղեցիկ եւ նորաձեւ» լինելու համար։
7. Ղեկավարի բարդույթ
Տղամարդիկ վախենում են հայտնվել ինչ-որ մեկի ենթակայության տակ։Տղամարդն անգամ չի կարողանում հաշտվել, որ կինն ավելի շատ է վաստակում, քան ինքը։
8. Թոշակառուի բարդույթ
Բոլոր տղամարդիկ վախենում են թոշակի անցնելուց։ Սակայն այս բարդույթը շատ ավելի շուտ է սկսվում՝ 50 տարեկանում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդը հոգեբանորեն զգում է, որ նա շատ հարցերում արդեն չի կարող մրցել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ։
Աղբյուրը՝ psyho.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 28 մայիսի
Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի վաճառքի կասկածանքով14:39, 28 մայիսի
«Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան14:04, 28 մայիսի
Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին13:41, 28 մայիսի
«Ֆանտաստիկ»․ Իննա Խոջամիրյանը՝ հրապուրիչ կերպարում13:06, 28 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում12:39, 28 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ12:09, 28 մայիսի
Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր11:47, 28 մայիսի
«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով11:13, 28 մայիսի
Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում10:48, 28 մայիսի
«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա10:14, 28 մայիսի
Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ09:00, 28 մայիսի
ՄԱՅԻՍԻ 28- Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ