Սիրո մեջ որեւէ մեկը երաշխիք չունի: Այն հայտնվում է չգիտես որտեղից եւ հայտնի չէ, թե ուր է անհետանաում: Ի՞նչ անել, եթե զգացմունքն անհետացել է, ինչպե՞ս այդ մասին ասել երկրորդ կեսին:
Դուք կարող եք քնել սիրելի մարդու կողքին, իսկ առավոտյան արթնանալ եւ հասկանալ, որ մարդու հանդեպ, ում հետ անկողին եք կիսում, ոչինչ չեք զգում: Նման դեպքերում, երբ սերն անհետանում է, դուք հասկանում եք, որ դրա հետ մեկտեղ անհետացել են նաեւ ձեր հարաբերությունները: Լավագույն տարբերակն այն է, երբ զույգերը գիտակցում են այդ: Նշանակում է՝ խաղաղ բաժանվելու եւ ընկերական հարաբերություններ պահպանելու հնարավորություն կա:
Սակայն, որպես կանոն, դադարում է սիրել զույգերից մեկը: Ի՞նչ անել, եթե հենց դուք եք դադարել սիրել:
Երբ դուք հասկանում եք, որ այլեւս ոչ մի զգացմունք չունեք եւ դժվար թե կարողանաք վերադարձնել սերը, ուրեմն ձեր բաժանումն անխուսափելի է: Այդ դեպքում ամեն ինչ պետք է արագ անել, որպեսզի ավելորդ ցավ չպատճառեք նրան: Եթե ոչինչ փոխել հնարավոր չէ, ապա իմաստ չունի տանջել միմյանց: Կարեւոր է հիշել, որ եթե միայնակ մնալու վախից չեք համարձակվում դադարեցնել ձեր հարաբերությունները եւ փորձում եք նախկինի պես ապրել, ապա անհարգալից եք վերաբերվում ձեր զուգընկերոջ հանդեպ:
Առաջին բանը, որ պետք է անեք, նախկին սիրելիին այդ մասին ասելն է: «Անգլիական ձեւով» հեռանալը դավաճանություն է: Այդպես դուք ավելի շատ ցավ կպատճառեք նրան, ով դեռ շարունակում է սիրել ձեզ: Հնարավոր է՝ նա մեղավոր չէ, որ դուք այլեւս չեք սիրում իրեն: Ճշմարտությունն ասելը, հատկապես սիրո եւ զգացմունքների վերաբերյալ, միշտ դժվար է: Բայց այդ անհրաժեշտ է անել: Այդպես ճիշտ եւ անկեղծ կլինի:
Եվ ոչ մի դեպքում այդ մի արեք գրությունների, էլեկտրոնային նամակների կամ կարճ հաղորդագրությունների միջոցով: Խոսակցությունը պետք է առերես լինի, երբ դուք երկուսով կլինեք, հանգիստ եւ խաղաղ միջավայրում: Թույլ տվեք նրան հասկանալ, որ նա մեղավոր չէ տեղի ունեցածի համար, պարզապես այդպես է ստացվել: Դուք կարող եք տեսնել զրուցակցի արձագանքն ու կառավարել իրավիճակը:
Զրույցից հետո ձեր զուգընկերը պետք է հասկանա, որ դուք որոշում եք կայացրել եւ ոչինչ փոխել հնարավոր չէ: Չի կարելի հույս տալ՝ չցանկանալով ցավ պատճառել: Ոչինչ փոխել չեք կարողանա: Բազմանշանակ արտահայտություններ մի արեք, ձեր որոշումը պետք է պարզ ու հասկանալի լինի:
Մի տրվեք մի քիչ էլ մնալու խնդրանքներին ու համոզումներին, արցունքներին ու հիստերիային: Խղճահարությունը սպանում է եւ նրա համար պետք չէ անձնական կյանքը զոհաբերել:
Եվ, իհարկե, մի տրվեք նաեւ ահաբեկումներին ու շանտաժին: Դուք իրավունք ունեք տնօրինել ձեր կյանքը: Եվ մի փորձեք անմիջապես ընկերական հարաբերություններ կառուցել: Նրան ժամանակ տվեք սովորել ձեր բացակայությանը: Հակառակ դեպքում այդ կդիտվի որպես ամեն ինչ վերադարձնելու փորձ: Այդ վերաբերում է զանգերին, հաղորդագրություններին եւ այլն:
Իհարկե, վրեժից ապահովագրված չեք լինի: Հուսահատության պահին շատերն են ընդունակ հիմարությունների եւ վատ արարքների: Ձեր խնդիրը սադրանքներին չտրվելն է: Ինքներդ էլ չպետք է ձեր մտերիմների եւ ընդհանուր ընկերների մոտ վատ արտահայտվեք ձեր զուգընկերոջ մասին:
Բաժանությունը որոշակի դժվարություններ է ենթադրում, հատկապես, եթե համատեղ երեխաներ ունեք: Կարեւոր է նրանց բացատրել, որ մեղավոր չեն կատարվածի համար, եւ դուք նախկինի պես սիրելու եք իրենց: Երեխաներին ստեղծված իրավիճակը պետք է երկուսով բացատրել, այդ դեպքում նրանք կխուսափեն բարդույթներ ձեռք բերելուց եւ կատարվածի համար իրենց չեն մեղադրի:
Եվ վերջում, մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ նրանք վարվեն ձեզ հետ: Սովորեք պահպանել սերը՝ անկախ ընտանիքում ծագած դժվարություններից: Այդ դեպքում ստիպված չեք լինի հեռանալ:
Աղբյուրը՝ man-woman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից