1. Ընդմիջումներ արեք
Մեր ամենօրյա զբաղմունքների մեծ մասն ուղղված է որեւէ նպատակի: Մենք հավաքում ենք տունը, որպեսզի այն մաքուր լինի, գալիս ենք աշխատանքի, որպեսզի կատարենք որոշակի առաջադրանքներ, սեքսով ենք զբաղվում, որպեսզի բավականություն ստանանք: Մեր կյանքը բաղկացած է մշտական նպատակաուղղված գործունեությունից: Իհարկե նպատակների իրականացումը մեր կյանքին կարգուկանոն ու իմաստ է հաղորդում: Բայց դրա հետեւանքով մենք հաճախ ենք գերագնահատում արդյունքը ու մոռանում այն մասին, որ ընթացքը նույնպես կարող է բավականություն ու ուրախություն պատճառել: Յուրաքանչյուր մեկ- մեկուկես ժամը մեկ ընդմիջում արեք: Աշխատասերների շրջանում կա տեսակետ, որ լավագույն հանգիստը մեկ այլ առաջադրանք անելն է, գործունեության տեսակի փոփոխությունը: Բայց այդ գործունեությունը չպետք է վերաբերի խնդիրների լուծմանն ու պատասխանների որոնմանը: Ավելի լավ է 15 րոպե լիցքաթափվեք ու հանգստանաք:
2. Միացրեք ներքին ավտոպիլոտը
Ժամանակի մոտավորապես 40 տոկոսը մենք գործում ենք ավտոմատ: Այսինքն մեր գործողությունները կառավարում են մեր սովորությունները, այլ ոչ թե գիտակցական որոշումները: Կարող է թվալ, որ որքան շատ գիտակցական գործողություններ անենք, այդքան ավելի լավ: Բայց իրականում մենք ավելի շատ բան ենք հասցնում, երբ չենք մտածում մեր արածի մասին: Մեր յուրաքանչյուր քայլը մշտապես գիտակցաբար կառավարելու անհրաժեշտությունը առաջացնում է այն հոգեվիճակը, որը հայտնի է որպես «հոգնածություն որոշումների կայացումից»: Ձեր կյանքում շատացրեք ավտոմատ գործողությունների քանակը: Դա չի նշանակում որ դուք պետք է ռոբոտ դառնաք ու չմտածեք, թե ինչ եք անում: Պարզապես ձեր գործողությունները որոշակի ռիթմի ենթարկեք: Մի որոշեք ՝ մարզանք անեք, թե ոչ, այլ պարզապես արեք այն: Որքան շատ ամենօրյա սովորություններ ձեռք բերեք, այդքան շատ բան կհասցնեք ու այդքան քիչ սթրես կապրեք: Ցանկացած սովորության ձեւավորման հարցում ամենաբարդ բանը ինչ -որ բան սկսելն է: Առավելագույնս հեշտացրեք առաջին քայլը: Իդեալական կլինի, եթե այն 20 վայրկյանից երկար չտեւի: Օրինակ, եթե դուք ուզում եք վարժեցնել ձեզ ամեն օրվա մարզանքներին, պետք չէ գանտելները կամ էսպանդերը շատ հեռու տեղ դնել:
3. Ազատվեք բոլոր ավելորդություններից
Արդյունավետության մրցավազքում մենք հաճախ ենք ինքներս մեզ տանջում ու դա ոչ միայն հակառակ էֆեկտն է տալիս, այլեւ ազդում է մեր ինքնազգացողության վրա: Միակ ելքը ավելի քիչ բան անելն է: Վերանայեք ձեր նպատակները, թողեք միայն այն, ինչն իրոք ձեզ պետք է: Հաճախ մեր գերծանրաբեռնվածությունը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ մեր սեփական որոշումներով ու ուրիշների առաջ մեր իսկ հորինած պարտավորություններով: Ձեզ համար հինգ առաջնային բան ( նպատակ, զբաղմունք ) ընտրեք ու ասեք «ոչ» մնացած ամեն ինչին: Մենք չափից շատ ժամանակ ենք ծախսում արձագանքելով տարատեսակ գրգռիչների, այլ ոչ թե շարժվելով առաջ՝ դեպի մեր նպատակների իրականացում: Դրա համար էլ հանգամանքներն ու մարդիկ կարողանում են կառավարել մեր հոգեվիճակը: Մեր մտքով պարզապես չի անցնում ժամանա առ ժամանակ վերանայել մեր պարտականությունները, ծրագրերն ու սովորությունները:
4. Հարաբերություններ կառուցեք
Հարցրեք հոգեբաններին, տնտեսագետներին, ապահովագրական գործակալներին ու տարեց մարդկանց, ու նրանք ձեզ միաձայն կասեն, որ կյանքում հարաբերություններից ավելի կարեւոր ոչինչ չկա: Դրան հավատալը հեշտ է, երբ խոսքը մտերիմների մասին է: Բայց հավատացեք, որ նույնիսկ մակերեսային, ոչինչ չպարտավորեցնող հարաբերությունները կարող են երջանկացնել մեզ: Լրիվ անծանոթ մարդու հետ խոսակցությունը մեզ դժվար է թվում, սակայն հիմնականում այդ անհարմարության առաջին զգացողությունը շատ կարճ է տեւում, իսկ մտերիմ հարաբերությունների բացակայությունն էլ իր առավելությունն ունի՝ մենք ոչինչ չգիտենք իրար մասին, ու դա երբեմն մեզ անկեղծ խոսելու հնարավորություն է տալիս: Պարտադիր չէ, որ դուք փոխեք ձեր սովորական կենսաակերպը: Պարզապես ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ուրիշների վրա: Լսեք նրանց: Հետաքրքրվեք այն լավ բաների մասին, որոնք պատահել են նրանց կյանքում, հասկացեք ու աջակցեք: Մի վախեցեք անկեղծությունից ՝ ձեր զրուցակիցը ամենայն հավանականությամբ նույնպես անհարմարություն է զգում, ու ընդառաջ քայլ կատարելով ՝ դուք կօգնեք նրան հաղթահարել դա:
5. Ավելի հանդուրժող եղեք
Մեզանից շատերը տուն են գալիս ու մտածում «Ես պարզապես ուզում եմ հանգիստ նստել, ոչինչ չանել»: Եվ դա հասկանալի է, երբ դուք շատ եք աշխատում ու բոլորովին ուժ չեք ունենում: Բայց ոչինչ չանելով՝ դուք ձեր կյանքն ավելի հաճելի չեք դարձնի: Պարադոքսն այն է, որ հիմնականում մենք ուզում ենք անել ոչ թե այն, ինչը մեզ երջանկացնում է, այլ այն, ինչը մեզ ավելի հեշտ է թվում: Կազմեք ձեր կյանքի այն ուժեղ կողմերի, հետաքրքրությունների ու ոլորտների ցանկը, որոնցով զբաղվելիս դուք ձեզ հնարավորինս հարմարավետ եք զգում: Հոգ տարեք այն մասին, որ ձեր կյանքում միշտ լինի ձեր հետաքրքրության առարկան, որպեսզի այն ձեզ ստեղծագործելու դրդի ու ուրախության աղբյուր դառնա:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան