ԽՈՅԵՐ
Հասնել եւ առաջ անցնել։ Դուք ցանկանում եք ապացուցել ձեր ընկերներին եւ ընկերուհիներին, որ ձեր եւ ձեր ընտրյալի հարաբերությունները օրինակելի են, իսկ սիրելի անձնավորությունը՝ կատարյալ։ Փորձեք, միգուցե ստացվի։ Գլխավորը՝ ձեր սիրելի էակը դեմ չինի։
ՑԼԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս թաքցնել ժամացույցը եւ մի քանի օր մոռանալ ժամանակի մասին։ Ժամանակը խոչընդոտելու է ձեր հարաբերությունների զարգացմանը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շատ կցանկանաք ձեր խնդիրների մասին պատմել հակառակ սեռի մի ներկայացուցչի։ Աստղերը հուշում են, որ զրուցակցի պակաս չեք զգալու։ Նա միանգամից կհայտնվի ձեր կողքին։ Բայց արդյոք դուք կցանկանաք պատմել ձեր գաղտնիքները օտար մեկին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի էակի համար անհասկանալի կլինի ձեր վարքագիծը, սակայն նա չի էլ ցանկանա վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Պարզապես ձեզ համար որոշ եզրակացություններ արեք, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում։
ԱՌՅՈԻԾՆԵՐ
Պետք է զգուշավոր լինեք արտահայտվելիս, հակառակ դեպքում ձեր երկրորդ կեսը սխալ է հասկանալու ձեզ՝ ոչ ճիշտ եզրակացություններ անելով։ Ձեր սխալ խոսքերի հետեւանքով դուք կարող եք վիճել եւ տարաձայնություններ ունենալ։
ԿՈՒՅՍԵՐ
Մի փորձեք ինչ-որ բան սովորեցնել սիրելի էակին։ Դժվար թե ձեզ մոտ ինչ-որ բան ստացվի։ Նա ամեն ինչ առանց ձեզ էլ կարող է հիանալիորեն կարգի բերել։ Դուք կարող եք ուղղակի գովել ու խրախուսել նրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Աշխարհից կտրվելու եւ որոշ ժամանակով անհետանալու ցանկություն կունենաք։ Սակայն դրանից առաջ փորձեք սիրելի էակին այնպիսի անակնկալ մատուցել, որ դրա շնորհիվ նա երկար խոսի եւ հիշի ձեր մասին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Չգիտես ինչու՝ ձեր սիրելի էակին ընկեր/ընկերուհիների ընտրյալների հետ կհամեմատեք։ Շատ հնարավոր է, որ արդյունքը հօգուտ նրա չլինի, եւ դուք լրջորեն սկսեք կասկածել ձեր ընտրության մեջ։ Սակայն մինչեւ մեկ ուրիշին գտնելու որոշում կայացնելը, մտածեք. միգուցե պարզապես պետք է փոխել նրա բանվորության մեկ-երկու հատկանիշ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Միայն երաժշտությունը կօգնի զգալ սիրելի էակի հոգին։ Կարեւորը երաժշտությունը ճիշտ ընտրված լինի՝ ձեր տրամադրությանն ու ցանկություններին համապատասխան։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հնարավոր է զոհաբերության ժամանակահատված է ձեզ համար։ Հնարավոր է, դուք պատրաստ եք այդ քայլին, եւ վճռել եք անել դա։ Բայց աստղերը հուշում են չշտապել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք եւ ձեր հարաբերությունները շատ են փոխվել։ Ամենահարմար ժամանակն է, որ հասկանաք՝ դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխություն է եղել։ Եթե ամեն ինչ ավելի վատ է, ուրեմն հենց այսօրվանից պետք է զբաղվել հարաբերությունների կարգավորմամբ։
ՁԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս անկեղծորեն խոսել ձեր սիրելի էակի հետ այն բոլոր թեմաների շուրջ, որոնք անհանգստացնում են ձեզ։ Ավելի լավ է ստանալ անկեղծ պատասխաններ, քան վստահ լինել՝ ամեն ինչ կարգին է, բայց հասկանալ, որ իրականում այդպես չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ