Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Պատերազմից հետո առաջին տարին էր, որ մեր ընտանիքը կրկին միասին էր». Միրնա Բզդիգյանը՝ «Միսս Աշխարհ 2021»-ի հետաձգման ու հայրիկի հետ վերամիավորվելու մասին

16:51, 13 հունվարի

«Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի համար 2021-ը  նշանավորվել է ոչ միայն մրցույթում տարած հաղթանակով եւ «Միսս Աշխարհ» մրցույթին մասնակցությամբ, այլեւ՝ անձնական ու ընտանեկան մի շարք ձեռքբերումներով: Թեեւ հայ գեղեցկուհու երազանքը կիսատ մնաց, քանի որ կորոնավիրուսի պատճառով «Միսս Աշխարհ» մրցույթը մեկնարկից կարճ ժամանակ անց  հետաձգվեց, Միրնան չի տխրում. նա համոզված է՝ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում 19-ամյա գեղեցկուհին վերհիշել է «Միսս Աշխարհ»-ի ամենակարեւոր դրվագները,  խոսել իրեն հաջողություն բերած տարվա ու նոր սպասումների մասին:

Անկախ հանգամնանքներից՝ Միրնան իրեն բախտավոր է համարում, որ կարողացել է «Միսս Աշխարհ» մրցույթի մի մասնիկը դառնալ.

IMG_7552-1.JPG (153 KB)

««Միսս Աշխարհ» մրցույթը մեծ հարթակ է, որտեղ կարող էի Հայաստանը ներկայացնել նման կարեւոր բեմից, բայց, ցավոք, այն դեռեւս անավարտ մնաց, քանի որ մասնակիցներից մի քանիսը վարակվեցին կորոնավիրուսով: Մրցույթի հետաձգվելն իմ տրամադրության վրա մեծ ազդեցություն չունեցավ, քանի որ հասկանում եմ, որ մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամբողջ աշխարհն է այսպիսի խնդիրների միջով անցնում: Ես կարծում եմ՝ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է լինում ու փորձում եմ դրական նայել այս փաստին»:

Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է մարտի 16-ին. Միրնան նշեց, որ կազմակերպիչները մշտապես կապի մեջ են լինում մասնակիցների հետ, որպեսզի իրենց տեղյակ պահեն հետագա ընթացքի մասին.

IMG_7547.JPG (80 KB)

««Միսս Աշխարհ» կազմակերպության հետ մենք կապը պահում ենք, եւ նախնական կանխատեսումներով հնարավոր է՝ մրցույթը տեղի ունենա մարտի 16-ին, բայց ամեն բան կարող է կրկին փոխվել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, մրցույթի կիսաեզրափակիչ անցնելու է 30 մասնակից, նրանց թվում կլինեն այն աղջիկները, որոնք հաղթող են ճանաչվել մրցութային մի քանի կարեւոր փուլերում, իսկ մնացածին կընտրի ժյուրին, սակայն նրանք դեռ չեն կայացրել իրենց որոշումը: Այդպիսով, մենք՝ բոլորս, կրկին կմեկնենք Պուերտո Ռիկո՝ այն հույսով, որ, գուցե, մենք էլ լինենք ընտրված աղջիկների մեջ»:

Միրնան կարեւորում է տարբեր երկրների մասնակիցների հետ եւ նրանց մշակույթին ծանոթանալը, սակայն հայ գեղեցկուհին դժվարացավ առանձնացնել իր ֆավորիտներին.

IMG_7546.JPG (123 KB)

«Չեմ կարող ֆավորիտների նշել, քանի որ յուրաքանչյուր մասնակից յուրահատուկ է, ու բացի այդ՝ քանի որ «Միսս Աշխարհ»-ում մասնակիցների թիվը բավական մեծ է՝ մոտ 100 ներկայացուցիչ, մրցույթի կազմակերպիչները մեզ բաժանել էին տարբեր խմբերի՝ ըստ գույների՝ կանաչ, կարմիր, դեղին եւ կապույտ: Ես կանաչ խմբում էի, եւ ըստ այդմ՝ կանաչ խմբի աղջիկների հետ էի ավելի մտերիմ, որովհետեւ նրանց հետ էի անցկացնում իմ հիմնական ժամանակը: Շատ էի մտերացել «Միսս Ինդոնեզիայի», «Միսս Հնդկաստանի», «Միսս Նեպալի» հետ... Հրաշալի ժամանակ եմ անցկացրել Պուերտո Ռիկոյում: Երբ վերադարձա, ինձ բոլորովին այլ մարդ էի զգում: Ծանոթացա շատ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, նրանց մշակույթին, ինչը շատ հետաքրքիր էր: Ես անչափ շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին եւ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի բոլոր աշխատակիցներին այս հնարավորության համար, քանի որ մենք այնքան մեծ պաշարով ենք վերադառնում, որ այդ գիտելիքները կարող ենք ծառայեցնել ճիշտ գործի: Հուսով եմ՝ այս ոլորտը գնալով ավելի կզարգանա Հայաստանում, ու ամեն տարի նոր աղջիկներ կունենան այսպիսի հնարավորություն: Սա շատ մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր երկրի համար, քանի որ այնտեղ մեզ չեն ճանաչում մեր անուններով, մեր երկրների անուններով են մեզ դիմում: Ինձ, օրինակ, չէին ասում Միրնա, այլ՝ Հայաստան»:

IMG_7554-1.JPG (198 KB)

Միրնան անգնահատելի է համարում նաեւ այն հոգեբանական աջակցությունը, որն աղջիկները ստանում էին մրցույթի կազմակերպիչներից.

«Հիմա ինձ ավելի հասուն եմ զգում, ու այնքան ուրախ եմ, որ այսքան փոքր տարիքում ունեցա նման մեծ փորձ, որն ինձ պետք կգա ամբողջ կյանքիս ընթացքում: Հիմա գիտեմ՝ որ երկիր էլ գնամ, այնտեղ ունեմ ընկեր: Մեզ այնտեղ բոլորը բացատրում էին, որ յուրաքանչյուրս արդեն հաղթող ենք, քանի որ կարողացել ենք հասնել «Միսս Աշխարհ» մրցույթին, ուղղակի պետք է փորձենք լավ ներկայանալ, իսկ վերջում ամենաբախտավորը կարժանանա թագին»:

Ամփոփելով 2021-ը՝ 19-ամյա գեղեցկուհին նշեց, որ մրցութային մեծ փորձն ու հաղթանակը չեն եղել տարվա իր միակ ձեռքբերումները.

IMG_7549.JPG (106 KB)

«2021-ն ինձ տվեց ընտանեկան վերամիավորման հնարավորություն: Հայրս բնակվում է Սիրիայում, ես, եղբայրս ու մայրս՝ Հայաստանում: Անցած տարի կարողացանք հայրիկի հետ միանալ, ինչն ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ կյանքի դժվարություններից ելնելով՝ մեր ընտանիքը չէր կարողանում ամբողջական լինել, եւ Սիրիայի պատերազմից հետո առաջին տարին էր, որ մենք կրկին միասին էինք, ինչն ինձ համար մեծ նվեր էր: Առհասարակ, 2021-ը տարբերվեց նաեւ նրանով, որ, կարելի է ասել, իմ դեռահասության վերջին տարին էր, քանի որ 2022-ին կյանքի նոր փուլ կմտնեմ՝ 20 տարեկան կդառնամ: Իհարկե, տարիքը կապ չունի, բայց ես մտածում եմ, որ 20-ից հետո մարդը կյանքին այլ կերպ է սկսում նայել, բայց ուրախ եմ, որ հասցրի այսքան կյանքի փորձ ձեռք բերել 19 տարեկանում»:

Ամանորը Միրնան նշել է ընտանիքի հետ՝ ինչպես, որ երազում էր.

IMG_7553.JPG (161 KB)

«Ամանորը նշել եմ Հայաստանում: Եթե կորոնավիրուսով վարակված լինեի, ստիպված կլինեի մնալ Պուերտո Ռիկոյում, բայց փառք Աստծո՝ վերադարձա ու 2022-ը դիմավորեցի ընտանիքիս հետ: Այս տարի շատ լավ ու հետաքրքիր աշխատանքներ են սպասվում: Ես տիտղոսս փոխանցելու եմ այլ գեղեցկուհու, բայց մինչ այդ դեռ կենտրոնացած եմ «Միսս Աշխարհ 2021» մրցույթի վրա: Սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ու ուրախ եմ, որ շուտով կրկին կանցնեմ դասերիս, որոնք ստիպված էի հարգելի պատճառներով բաց թողնել: Կան նաեւ այլ հետաքրքիր ծրագրեր «Միսս Արմենիա»-ի շրջանակում, սակայն այդ մասին դեռեւս չեմ կարող բարձրաձայնել: Բայց ինձ համար նաեւ հետաքրքիր է լինելու տարին այն առումով, որ մեկնելու եմ ԱՄՆ՝ իհարկե ոչ մշտական բնակության, այլ, պարզապես, ընկերներիս ու հարազատներիս տեսակցելու համար, ինչը եւս ինձ համար շատ սպասված իրողություն է: Բացի այդ՝ ունեմ մեծ ցանկություն մասնակցել նաեւ այլ գեղեցկության մրցույթների, ինչը հուսով եմ՝ կստացվի իրագործել»,-հավելեց գեղեցկուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Միրնա Բզդիգյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել