ԽՈՅԵՐ
Այսօր դուք կպարզեք ձեր հարաբերությունների նկատմամբ ձեր սիրելիի իրական վերաբերմունքը: Չգիտես ինչու, դուք ոչ մի տեսակի զգացմունք` դրական կամ բացասական, չեք արտահայտի: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կար, պարզապես որոշ գույներ կփոխվեն ձեր կյանքում:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ անառողջ սնունդ չգնել, որի բաղադրությունը կասկածելի կլինի: Ձեր օրգանիզմն այսօր առավել խոցելի է, իսկ եթե նման ուտելիքով կերակրեք նաեւ ձեր ընտանիքի անդամներին, ապա հաստատ լավ չի լինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հաշտվել նրա հետ, որ նա չի կարող ձեզ օգնել այս կամ այն խնդրի լուծման հարցում, անգամ եթե նա մեծ ցանկություն ունենա: Աշխատեք հանգստացնել նրան եւ ձեզ օգնելու հնարավորություն տալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կպարզեք, որ ձեր սիրելիի այն սովորույթները, որոնք նյարդայնացնում էին ձեզ, այլեւս ոչ մի բացասական զգացողություն չեն առաջացնում ձեզ մոտ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Օրը կտարամադրի ձեզ ոչ ստանդարտ որոշումներ կայացնելուն եւ ընտանիքում անսովոր քայլեր կատարելուն: Օրինակ` փորձեք բոլորի հետ այսօր համաձայնվել: Մի լավ կզարմացնեք նրանց:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս բնությանը մոտ լինել, օրինակ` զբաղվել ծաղիկների հետ: Նման աշխատանքը դրական կազդի ձեզ վրա, եւ ձեր ընտանիքի անդամները նույնպես կցանկանան միանալ ձեզ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ինչ-որ բան ձեր սիրելիին այնքան կտխրեցնի, որ դուք առաջին անգամ նրա աչքերում արցունք կտեսնեք: Դա ձեզ վրա մեծ ազդեցություն կթողնի: Աստղերը խորհուրդ են տալիս սրբել սիրելիի արցունքներն ու խոսել նրա հետ, քանի որ խոսքը սփոփում է:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր արժե որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրել սիրելիին: Նրան պարզապես անհրաժեշտ կլինի ձեր ուշադրությունը, քնքշանքն ու հոգատարությունը: Ստիպված եք այսօր լինել բարի ծնողի դերում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօրը ձեզ մանկավարժական հմտություններով կօժտի: Շատ լավ օր է մատաղ սերնդին դասեր տալու համար: Օրինակ` կարող եք ձեր երեխաներին օտար լեզու սովորեցնել եւ այլն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք ցանկություն չեք ունենա ընդունել ակնհայտ բաները, քանի որ դրանք ձեզ համար անընդունելի կլինեն: Սակայն, աշխատեք աչք չփակել իրերի իրական դասավորության վրա, քանի որ դրանք կարող են փոխվել դեպի վատը: Դա հատկապես վերաբերում է սիրելիի հետ հարաբերություններին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամբողջ ուժով կփորձի ձեզ շեղել ինչ-որ կարեւոր գործից, որին դուք կցանկանաք նվիրել ձեր ամբողջ օրը: Այնպես որ, ստիպված եք կամ հանդուրժել նրա արարքները, կամ էլ բացատրել նրան, թե ինչու նա չպետք է նման բան անի:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք կհայտնաբերեք, որ սիրո մասին ձեր պատկերացումները չեն համապատասխանում սիրելիի պատկերացումներին: Աշխատեք ընդհանուր հայտարարի գալ ձեր դատողություններում, այլապես վեճերից չեք խուսափի:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:51, 17 մայիսի
Լիլի Սարգսյանի կտրուկ ոճափոխությունը (ֆոտո)23:21, 17 մայիսի
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 75-րդ կինոփառատոնը22:39, 17 մայիսի
«Համահունչ զույգ»․ Էմմա Սապունջյանի եւ սիրելիի լուսանկարը22:12, 17 մայիսի
«Դժվար է». Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը21:44, 17 մայիսի
Ոճային աքսեսուար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը21:12, 17 մայիսի
Ուժեղ եւ անկախ կնոջ կանոնները20:44, 17 մայիսի
«Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը դու ես»․ Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ20:23, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանը համարձակ կերպարում լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար (ֆոտո)19:54, 17 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուքը19:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է դատարանին18:43, 17 մայիսի
Գեղեցիկ բնապատկեր, սպորտային լուք․ Սիրուն Մինասի լուսանկարը18:18, 17 մայիսի
Թողարկվել է ավիավթարից ողջ մնացած միակ կնոջ մասին պատմող ֆիլմի թրեյլերը