«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

«Չէի կարծում, որ մեկ տարին կարող էր այդքան շատ բան փոխել իմ մեջ». Սրբուհի Ավանեսյանի 25-ամյակն ու փոփոխությունները

15:11, 17 հունվարի

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանն այսօր՝ հունվարի 17-ին, նշում է ծննդյան 25-ամյակը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սրբուհին նշեց, որ այս տարի տարօրինակ հասունություն է իր մեջ բացահայտել, բայց հավելեց, որ այն աղջիկներից չէ, որոնք վախենում են խոսել տարիքի մասին ու խուսափում են դրան վերաբերող հարցադրումներից:

«Դառնում եմ 25 տարեկան: Տարիքիս մասին խոսել սիրում եմ, չունեմ այնպիսի կարծրատիպ, որ եթե աղջիկ եմ, ուրեմն պետք է տարիքս չբարձրաձայնեմ: Ինձ միշտ ասում էին, որ 25-ից հետո կյանքը փոխվում է, չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց արդեն ունեմ որոշակի զգացողություն»,-ասաց նա՝ խոստովանելով, որ թեեւ ամեն տարի ծննդյան օրն անակնկալի սպասումով էր արթնանում, այս տարի նման սպասելիքներ չի ունեցել.

271202871_458515565656831_2886597335165595802_n-1.jpg (868 KB)

«Այլ կերպ եմ սկսել վերաբերվել իմ տարիքին՝ ավելի հասուն կերպ: Չէի կարծում, որ մեկ տարին կարող էր այդքան շատ բան փոխել իմ մեջ, բայց, փաստորեն, փոխել է: Այսօր մի տեսակ հանգիստ եմ: Այնպիսի տպավորություն է, թե պետք է լրջանամ ու անցնեմ գործի»:

Ծննդյան մեկնարկը մոդել-դերասանուհին դիմավորել է մտերիմ ընկերների հետ, ասում է՝ այդկերպ ծնունդ նշելն արդեն ավանդույթ է դարձել: Հարցին՝ արդյոք կա՞ր մեկը, որի շնորհավորանքին ամենաշատն էր սպասում, Սրբուհին պատասխանեց.

271152688_457778902397164_8325670217504182937_n.jpg (237 KB)

«Չկա մեկը, որի շնորհավորանքին սպասում էի, որովհետեւ բոլորն էլ արդեն հասցրել են շնորհավորել: Իհարկե, ինձ համար ամենակարեւոր շնորհավորաքը մայրիկինս է. նա այն մարդն է, որը միշտ ինձ առաջինն է շնորհավորում ու առաջին նվերը հենց ինքն է տալիս: Երբ փոքր էի, ու գալիս էին ծնունդս շնորհավորելու, ինձ հաճախ գումար էին տալիս ու շատ նվերներ, բայց ծաղկեփունջ չէին նվիրում, ու մայրիկս միակ մարդն է, որ ծնունդիս ինձ միշտ ծաղկեփունջ է տալիս, քանի որ ասում է՝ գիտի, թե ես որքան եմ ծաղիկներ սիրում: Միշտ ծաղկեփունջը ձեռքին արթնացնում է ինձ ու շնորհավորում»:

Անդրադառնալով սպասելիքներին ու տարվա կտրվածքով իր անելիքներին՝ մոդելը նշեց.

215827699_347866483388407_5249275173085894097_n.jpg (162 KB)

«Ուզում եմ այս տարվա մեջ հասնել այն ամենին, որ հաջորդ ծննդյանս օրը հետ նայեմ ու ասեմ՝ ապրի Սրբուկը, որ այսքան բան հասցրեց անել: Առհասարակ, ես ունեմ նման սովորություն՝ ամեն ծննդյանս նախորդող օրը վերլուծում եմ, թե ինչ եմ արել տվյալ տարվա ընթացքում, ինչի եմ հասել, ինչ եմ բաց թողել… ու ցանկանում եմ ամեն տարի այդ օրը հպարտանալ իմ արածներով՝ լինի դա կարիերայում, թե անձնական կյանքում»:

Ինչ վերաբերում է այս տարվա ծննդյան խնջույքին՝ Սրբուհին այնպես է դասավորելու իր օրը, որպեսզի ժամանակ հատկացնի թե´ ընտանիքի ադամներին, թե´ ընկերներին.

251516184_422376989270689_8811982942144901954_n.jpg (153 KB)

«Ծնունդս որոշել եմ տարօրինակ ձեւով նշել՝ նախ՝ միայն ընտանիքիս անդամների հետ ցանկանում եմ նշել ռեստորաններից մեկում, այնուհետեւ կլինի afterparty` ընկերներիս հետ, որոնց հետ եւս կցանկանայի այս օրը կիսել: Այդ պատճառով այս տարի որոշեցի ժամանակ տրամադրել ե´ւ ընտանիքիս, ե´ւ ընկերներիս, քանի որ նրանք բոլորն էլ ինձ համար անչափ կարեւոր են»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սրբուհի Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ