«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

«Սիրտս ազատ է, միտքս՝ ոչ». «Երդում» սերիալից Մանե Մարդանյանը՝ Մելանիի կերպարի, Գեւորգ Մկրտչյանի հետ մտերմության ու իր առօրյայի մասին

12:08, 19 հունվարի

«Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երդում» հեռուստասերիալը հայ հեռուստադիտողին ծանոթացրեց մի շարք նոր հեռուստադեմքերի հետ, որոնց թվում է նաեւ երիտասարդ դերասանուհի Մանե Մարդանյանը: 18-ամյա դերասանուհին մարմնավորում է սերիալի ամենաինտրիգային կերպարներից մեկին՝ Մելանիին: Թեեւ բնավորության որոշակի թերություններին՝ կապուտաչյա ու գեղեցկադեմ Մելանին արդեն հասցրել է սիրվել ոչ միայն հեռուստադիտողի, այլեւ հենց իր՝ Մանեի կողմից:

NEWS.am STYLE-ը  դերասանուհու հետ զրուցել է ինչպես իր կերպարի, այնպես էլ՝ առօրյա նախասիրությունների, երազանքների, իր խաղընկերոջ՝ Գեւորգ Մկրտչյանի հետ մտերմության ու թատրոնի հանդեպ մեծ սիրո մասին:

IMG_7590.JPG (61 KB)

Մանեն ծնունդով Երեւանից է, սովորում է Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի կառավարում բաժնում, բայց ինչպես ինքն է շեշտում՝ երազանքները կապված են թատերական արվեստի հետ.

«Պլանավորում եմ մասնագիտական առաջխաղացման համար ուսումնառել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Դա առաջիկայում ամենակարեւոր եւ առաջնահերթ նշանակության իմ անելիքն է լինելու: Կարծում եմ՝ ցանկացած ոլորտում մեր երկիրը բանիմաց մասնագետների կարիք ունի: Սիրողական մակարդակով չեմ ուզում զբաղվել մասնագիտությամբ, որն այնքան հոգեհարազատ է ինձ»:

IMG_7591.JPG (52 KB)

«Երդում» հեռուստասերիալը Մանեի մասնակցությամբ ամենամասշտաբային նախագիծն է: Դերասանուհու խոսքով՝ մինչ այդ նա չի դադարել երազել մեծ բեմերի ու էկրանային աշխատանքի մասին՝ ջանք չխնայելով իր մտքերը դարձնել իրականություն.

«Գուցե կզարմանաք, եթե ասեմ, որ իմ երեւակայական աշխարհում միշտ եմ սավառնել, չասեմ միայն հեռուստատեսային տաղավարներում, այլեւ՝ բեմում: Սկսած վաղ մանկությունից՝ ինձ կանչել է այդ աշխարհը, իսկ ես՝ համառորեն ձգվել դեպի իրեն, որովհետեւ կարծել եմ, որ այն իմ տեղն է, իմ աշխարհը. տեղ, որտեղ ես ներդաշնակ եմ լինելու ինքս ինձ հետ»,-պատմում է նա՝ հավելելով, որ հավատում է իր մտքի ուժին.

IMG_7589.JPG (82 KB)

«Վերահսկելով մեր մտքերը՝ մենք վերահսկում ենք մեր երջանկությունը, հավատում եմ, որ մեր մտքերը նյութականանում են, ու կյանքդ կառուցվում է այնպես, ինչպես ինքդ ես պլանավորում, երազում, պատկերացնում, ձգտում բռնել երազանքիդ փեշերից: Ես այդ «փեշերից» կառչել եմ այն ժամանակ, երբ սկսել եմ քայլել եւ ասել առաջին բառերը: Բեմ է դարձել ինձ համար տան հասարակ աթոռն անգամ:

Իմ մտքերն, այո, նյութականացել են, եւ ես ջանք չեմ խնայել դրա համար: Առիթը բաց չեմ թողել տարբեր նախագծերում, մրցույթներում հայտեր ներկայացնելու: Բեմ դուրս գալու ցանկացած հնարավորություն, սկսած մանկապարտեզային եւ դպրոցական տարիներից, իմ երազանքին հասնելու հնարավորություն է եղել, եւ ես այն իմ ձեռքից բաց չեմ թողել երբեք»:

Չնայած հեռուստատեսության հանդեպ մեծ սիրուն՝ Մանեն փաստում է՝ իր տարերքը թատրոնն է, որտեղ եւս, ժամանակ առ ժամանակ, հանդես է գալիս.

IMG_7592.JPG (48 KB)

«Այն բոլորովին այլ աշխարհ է, որտեղ ես ապրում եմ, զգում հանդիսատեսի շնչառությունը: Ամեն անգամ բեմում կանգնած՝ ես զգում եմ, թե որքան հոգեհարազատ միջավայրում եմ, որքան իմն է այն...»:

Խոսելով «Երդում» սերիալում իր դերի մասին՝ դերասանուհին նշեց, որ առաջին անգամ հեռուստասերիալի քասթինգին մասնակցել է՝ գլխավոր հերոսուհու դերը ստանձնելու նպատակով.

«Կարծում եմ՝ խնդիրը տարիքն էր, որ այդ կերպարը չմարմնավորեցի: Իսկ արդեն երկրորդ քասթինգն ինձ հաջողություն բերեց, եւ ես ընտրվեցի ու սկսեցի նկարահանվել: Իհարկե, շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության եւ պատասխանատու դերն ինձ վստահելու համար»,-հավելեց նա:

IMG_7593.JPG (71 KB)

Մանեի խոսքով՝ ոչ միայն վայելում է նկարահանման պրոցեսն, այլեւ անդադար սովորում իր գործընկերներից.

«Սա ինձ ընձեռված հնարավորություն էր՝ նկարահանման հրապարակ դուրս գալ մեծ փորձառություն եւ հմտություն ունեցող դերասանական կազմի հետ, նրանցից սովորել, քաղել առավելագույնը:

Նկարահանման տաղավարներում ես սպունգի նման փորձում եմ կլանել այն հմտությունները, որոնք պետք են արտիստին»:

Թե որքանով է ինքը հարմարվել իր հերոսուհուն՝ Մանեն կարծում է՝ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հեռուստադիտողը, սակայն իր եւ Մելանիի միջեւ բնավորության տարբերությունները, իր խոսքով, հսկայական են.

IMG_7594.JPG (159 KB)

«Եթե Մելանիին սիրել են, եթե նա կարողանում է համոզել, հուզել, ինչո՞ւ չէ, բարկացնել, որեւէ էմոցիա առաջացնել մեր հեռուստադիտողի մոտ, ուրեմն՝ ես իմ դերի մեջ եմ, ուրեմն՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ինչ վերաբերում է կերպարիս՝ նշեմ, որ կան բնավորության գծեր, որոնցում մենք տրամագծորեն տարբեր ենք: Կյանքի տարբեր դրվագներում, միանշանակ, Մանեն չէր վարվի այնպես, ինչպես Մելանին: Մյուս կողմից՝ հերոսուհին վառ կերպար է. աղջիկ, որը սիրում է կյանքն ու ապրում այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Մելանին փորձում է տխուր իրավիճակներում իր խոսքերով ու արարքներով լուսավորել, գույն հաղորդել: Այս հարցում, թող անհամեստ չթվա, նա որոշակիորեն նման է ինձ՝ որպես տրամադրության, գույն հաղորդող մարդու»:

Երիտասարդ դերասանուհին խոսեց նաեւ այն փոփոխություններից, որոնք իր կյանքում տեղի են ունեցել «Երդում»-ում նկարահանվելուց հետո.

«Կյանքի ցանկացած փուլ, անցած ճանապարհ փոխում է մարդուն, սովորեցնում դասեր քաղել: Սա էլ դպրոց է, որն անցնում եմ սիրով եւ պատասխանատվությամբ: Նկարահանման հրապարակը թիմային աշխատանքի դարբնոց է: Առանց դրա չի լինում: Այն սովորեցնում է, մարդուն դարձնում շղթայի մի օղակը: Պոկվեց շղթան, գործը կձախողվի, կազդի կողքինիդ, դիմացինիդ աշխատանքի որակի վրա, համընդհանուր գործի հաջողության վրա: Ուստի նկարահանման հրապարակը ստիպեց ինձ դառնալ ավելի պարտաճանաչ, պատասխանատու... Հիմա ավելի բազմազբաղ եմ դարձել: Տանն ավելի քիչ եմ լինում, գիտեմ, որ ինձ կարոտում են, զգում ինձ հետ շփման կարիքը: Բայց, հատկապես, ծնողներս ահռելի մեծ ուժ են ինձ հաղորդում, երբ ապրումակցում են կյանքի բոլոր իրավիճակներում, օգնում հաղթահարել դժվարություններն ու գնալ առաջ, ինչի համար երախտապարտ եմ նրանց»:

IMG_7588.JPG (158 KB)

Մանեն չժխտեց նաեւ, որ հեռուստասերիալի շնորհիվ իր հանդեպ հետաքրքրությունն էլ է մեծացել, ինչն արտահայտվում է բազմաբնույթ հարցերի տեսքով.

«Հաշվի առնելով նաեւ կերպարի առանձնահատկությունները՝ մարդիկ փորձում են Մելանիին խորհուրդներ տալ, որ իր չափը ճանաչի (ծիծաղում է): Շատ են նաեւ քաջալերող նամակներն ու անծանոթ մարդկանց գովեստի խոսքերը: Բոլոր արձագանքները շատ կարեւոր են ինձ համար եւ իհարկե՝ պարտավորեցնող»:

Անդրադառնալով սերիալի անձնակազմին՝ Մանեն դժվարացավ նշել, թե հատկապես ում հետ է հասցրել մտերմանալ՝ հավելելով, որ յուրաքանչյուրն իր համար ընտանիքի անդամ է դարձել, որոնց միավորում է լավ աշխատանք անելու նպատակը: Այնուամենայնիվ, դերասանուհու ուշադիր հետեւողների աչքից չեն վրիպել նրա համատեղ տեսանյութերն իր խաղընկերոջ՝ դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանի հետ: Հարցին՝ իրականում ի՞նչ հարաբերություններ ունեն ինքն ու Գեւորգը, Մանեն պատասխանեց.

IMG_7595.JPG (137 KB)

«Գեւորգ Մկրտչյանի հետ ծանոթացել եմ նկարահանման ժամանակ: Ընթացքում մենք դարձանք շատ լավ ընկերներ եւ որոշեցինք միասին տեսանյութեր նկարահանել ու հրապարակել: Հետո նկատեցինք շատ դրական եւ ջերմ արձագանքներ մարդկանցից, դրա համար շարունակեցինք միասին աշխատել նաեւ սոցցանցային հարթակում»:

Ինչ վերաբերում է երկրպագուներին ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկին՝ Մանեն տեղեկացրեց, որ առայժմ անձնական կյանքում նորություններ չունի.

IMG_7596.JPG (195 KB)

«Սիրտս ազատ է, միտքս՝ ոչ (ժպտում է): Անելիքներս շատ են այնքան, որ լուրջ հարաբերություններ կառուցելու մասին դեռեւս վաղ է մտածելն ու խոսելը»:

Դերասանուհու հետ զրուցել ենք նաեւ առօրյա նախասիրությունների շուրջ. Մանեն սիրում է երաժշտություն լսել, կիթառ նվագել ու երգել, երաժշտության ազդեցության տակ «մտքերը շարադրել թղթին»:

«Ես նաեւ երկար տարիներ պարել եմ, ու այսօր պարային հմտություններս փորձում եմ օգտագործել թատրոնում: Սիրում եմ նաեւ յուղաներկերով նկարել, հաճախ դիտում եմ ֆիլմեր ու գնում թատրոն»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Zmicaphoto եւ Մանե Մարդանյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության