Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բրիթնի Սփիրսի հայրը դատարանի առաջ կկանգնի դստեր գումարները ծախսելու եւ նրան հետեւելու համար

19:12, 20 հունվարի

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, դատարանի առաջ կկանգնի երգչուհուն հետեւելու պատճատով։ Metro-ի հաղորդմամբ՝ դստեր նկատմամբ խնամակալության ընթացքում արտիստի հայրը նրա միջոցներից 36 միլիոն դոլար է ծախսել։

Այդ հարցով դատական քննությունը կսկսվի հուլիսի 27-ին։ Նյութերում նաեւ նշվում է, որ Ջեյմի Սփիրսն օգտագործել է խնամակալի դիրքը՝ Հոլիվուդում իր կարիերան զարգացնելու համար․ նա փորձել է խոհարարական շոու թողարկել։

Kroll Associates Inc.-ի (միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է կորորատիվ հետաքննությունների ոլորտում) տնօրենի տեղակալ Շերի Էբադին նշել է, որ երգչուհու հայրն իր խոհարարական շոուի վրա 6,3 միլիոն դոլար է ծախսել, որոնք պատկանել են նրա դստերը։ Բացի այդ՝ Ջեյմի Սփիրսը «Black Box» ընկերությունն օգտագործել է արտիստին անօրինական լրտեսելու համար։

Բրիթնի Սփիրսը 13 տարի շարունակ գտնվել է հոր խնամակալության ներքո։ Այդ ընթացքում գումարային միջոցները, որոնք երգչուհին վաստակել է, գտնվել են Ջեյմի Սփիրսի վերահսկողության տակ։ Նա պատասխանատու է եղել ոչ միայն դստեր ֆինանսական, այլեւ ստեղծագործական ու անձնական հարցերի համար։ 2021թ․-ի նոյեմբերի 13-ին դատարանն ԱՄՆ-ում չեղարկել է երկարամյա խնամակալությունը երգչուհու նկատմամբ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել