Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Աստղերից ով է սարսափելի վերաբերում իր երկրպագուներին

22:06, 23 հունվարի

Մինչ որոշ աստղեր ակնածանքով են վերաբերում են իրենց երկրպագուներին, որոնց շնորհիվ նրանք հայտնի են դարձել, մյուսները, ընդհակառակը, իրենց առնվազն տգեղ են պահում: Նման դեպքերի մասին մենք կպատմենք այս նյութում։

Ռիհաննա

82520.jpg (297 KB)

Թեեւ բարբադոսյան գեղեցկուհին պնդում է, որ սիրում է իր երկրպագուներին, վերջիններս կասկածում են։ Եվ դա մի շարք պատճառներ ունի: Առաջին հերթին, Ռիհաննան նախանձելի պարբերականությամբ ծիծաղում է իր նոր ալբոմին սպասող երկրպագուների վրա։ Վերջին 5 տարիների ընթացքում նա պնդում է, որ ձայնասկավառակի մեծ մասն արդեն պատրաստ է, բայց այդպես էլ ոչինչ չի թողարկում։ Ավելին, մի օր Ռիրին բավականին կոպիտ ձեւով ծաղրել էր երկրպագուհուն, որը ոգեշնչվել էր իր կերպարով՝ ավարտական երեկույթի համար: Մեկ այլ երկրպագու պատմել է, որ իր երեխաները համերգից հետո ցանկացել են ինքնագիր վերցնել արտիստուհուց, սակայն նա խնդրել է պարային խմբի անդամներից մեկին կեղծել իր ստորագրությունը, իսկ երիտասարդ երկրպագուհուն նույնիսկ չի նայել:

Ջասթին Բիբեր

82645.jpg (187 KB)

Վաղ տարիքում աստղ դարձած Ջասթինը տարիներ շարունակ շատ բարի է եղել։ Իսկ հետո անսպասելիորեն իր վերաբերմունքը երկրպագուների նկատմամբ շատ է փոխվել։ Թե ինչն է դրա պատճառը, մնում է միայն գուշակել։ Սակայն 2016-ին Բիբերը Բարսելոնայի համերգից առաջ հարվածել է երկրպագուին դեմքին։ Բայց անհարգալից վերաբերմունքի ամենամեծ նշանն, ըստ երկրպագուների, այն է, որ պարբերաբար իր ելույթների ժամանակ Ջասթինը պարզապես մոռանում է երգերի տեքստերը։

Քեմերոն Դիաս

81776.jpg (179 KB)

Անխոս, երկրպագուները չափազանց կպչուն վարքագիծ ունեն։ Եվ, եթե սովորական կյանքում դա կարող է անհարգալիս վերաբերմունք դիտարկվել, ապա ինչ կարելի է ակնկալել, երբ գնում ես երկրպագուների ֆիլմի պրեմիերայի: Քեմերոնն այնքան էլ հիացած չէ սեփական երկրպագուներից, որ նույնիսկ նախապես իմանալով նրանց առկայության մասին, հրաժարվել է լուսանկարել կամ ինքնագրեր տալ: Ընդ որում, աստղը պնդել է, որ չափից շատ ժամանակ կծախսի։ Սակայն Քեմերոնն իր թանկարժեք րոպեներից շատ է ծախսել դա բացատրելու համար։

Քեյթ Ուինսլեթ

76713.jpg (181 KB)

2012 թվականին Քեյթը բավական կոպիտ էր վարվել երկրպագուների հետ, որոնք անկեղծորեն հույս ունեին հանդիպել իր հետ։ Մի քանի ժամ անցկացրել են անձրեւի տակ՝ ակնկալելով ինքնագիր ստանալ, սակայն Ուինսլեթը պարզապես վռդնել է երկրպագուներին։ «Դա այնքան կոպիտ էր։ Մեզնից յուրաքանչյուրը լիովին ամայացած էր նրա ոչ ակտուալ պահվածքով», - լրագրողների հետ զրույցում նշել են երկրպագուները։

Մադոննա

79535.jpg (358 KB)

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր հայտնիներից հենց Մեյջին ունի տպավորիչ ինքնավստահություն, որը կբավականացնի երեք հոգու։ Հավանաբար, դա է պատճառը, որ նա վերեւից է նայում երկրպագուներիր։ Օրինակ, նա կարող է գռեհիկ պատասխանել նրանց անվնաս հարցերին, հայհոյել նրանց, ովքեր դժգոհում են համերգների իր բազմաթիվ ուշացումներից, իսկ մի օր նա հրապարակավ նվաստացրել է երկրպագուին հենց ելույթի ժամանակ։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել