Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ը

10:00, 23 հունվարի

ԽՈՅԵՐ

Դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ելքը կամքի ուժ ունենալն ու սիրելիի աջակցությունը զգալն  է։ Առանց այս երկուսի անհնար կլինի խնդիրներից ազատվել։ Այո, դուք ստիպված եք զգոն եւ զգույշ լինել։ Ի դեպ, սա ունի նաեւ իր դրական կողմերը։ Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այս փորձությունը, վաղը Նա ավելի մեծ սեր ու հարգանք կտածի ձեր հանդեպ։

ՑԼԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը մոռացկոտ, ցրված եւ շփոթված կլինի, ինչը հունից կհանի ձեզ։ Բայց պետք չէ մանրուքների պատճառով նյարդայնանալ։ Թույլ մի տվեք, որ դրանք բացասական հետեւանքներ ունենան ձեր հարաբերությունների վրա։ Ավելի հանդուրժող եղեք. չէ՞ որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալվում եք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը իրեն այնքան էլ հարմարավետ չի զգա ձեր կողքին։ Ուստի, փորձեք մի որոշ ժամանակ հանգիստ թողնել նրան՝ հասկանալով, որ վաղը նա նորից կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք նրան պատկերացնում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելի էակը մեծ ցանկություն կունենան օգնել ձեզ հաջողության հասնելու գործում եւ աջակցել ձեր նպատակներից մեկը իրականացնելու հարցում։ Եվ նա կսատարի ձեզ ոչ միայն իր խոսքերով, այլեւ գործով։ Գնահատեք նրա ջանքերը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Միմյանց հետ շփվելու հստակ սահմաններ գծեք եւ փորձեք պահպանել դրանք։ Իհարկե, կլինեն իրավիճակներ, որոնք կստիպեն վերանայել այդ սահմանները, սակայն պետք չէ չմտածված քայլեր անել։ Հակառակ դեպքում ձեր եւ Նրա միջեւ եղած սերն ու ջերմությունը կմարի եւ հնարավոր է, որ հայտնվեք բաժանման եզրին։

ԿՈՒՅՍԵՐ

Զգացմունքները զսպելու եւ կառավարելու ժամանակ չէ։ Ասեք, խոստովանեք ձեր սերը Նրան։ Բարձրաձայնեք, որ ցանկանում եք միշտ ձեր սիրելի էակի կողքին լինել։ Համեստության զոհ մի դարձեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Շատ դժվար կլինի ձեզ համար ճիշտ որոշում կայացնել սիրելի մարդկանց եւ միայնության միջեւ։ Սակայն ձեր զգացմունքները կհուշեն, որ նրանից գոնե մեկի կորուստը ճակատագրական եւ աղետալի կլինի ձեզ համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությանը շատ դժվար կլինի համոզել, որ իրականում ձեր բոլոր մտավախությունները անտեղի են, ու ամեն ինչ շատ լավ է եւ իր ծրագրին համապատասխան։ Փորձեք հավատալ նրան, այլապես ինչու՞ եք նրա կողքին։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ինչ խնդրի առաջ էլ կանգնեք, կարող եք վստահ լինել, որ ձեր սիրելի անձնավորությունը պատրաստ է աջակցել ձեզ։ Նա անհամբերությամբ սպասում է ձեր հանդիպմանը, երազում է լսել ձեր ձայնը, որպեսզի ամուր գրկի եւ ձեզ հետ միասին ելք գտնի ստեղծված իրավիճակից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելի էակը ձեր կողքին է ոչ միայն ուրախ եւ հաճելի խոսքեր լսելու, այլեւ դժվարությունները ձեզ հետ հաղթահարելու, աջակցելու եւ իմաստուն խորհուրդներ տալու համար։ Ավելին, նրա հետ կիսվելով՝ դուք ավելի կվստահեք միմյանց եւ ձեր հարաբերությունները ավելի մտերմիկ կլինեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը հոգատարության եւ ջերմության կարիք կզգա։ Առավել քան երբեւէ, նա ձեր սիրո եւ ջերմության պակաս ունի։ Իսկ ձեր շուրթերից հնչած «ՄԵՆՔ» բառը հարաբերությունները այլ հարթություն կտանի։

ՁԿՆԵՐ

Ձեր երջանկությունը ամբողջովին ձեր ձեռքերում է։ Եթե ինքներդ չպայքարեք դրա համար, ոչ մեկը չի զբաղվի ձեզ համար օգտակար եւ կենսական նշանակություն ունեցող այդ գործով։ Ուստի, ժամանակ է, որ պատասխանատվությունը վերցնեք ձեր ուսերին։ Ճիշտ է, հեշտ չէ, բայց պարտադիր է։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել