Նախօրեին հայտնի է դարձել, որ Netflix-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ նվիրված Քանյե Ուեսթին։ Ժապավենը ստացել է «Jeen-Yuhs: A Kanye Trilogy” անվանումը: Առաջին մասը համահունչ է «genius» (հանճար) բառին, իսկ երկրորդը թարգմանվում է որպես «Քանյեի եռերգություն»: Իսկ հիմա հայտնի է դարձել, որ սթրիմինգային ծառայությունը նրա հետ չի հաստատել ֆիլմի վերջնական տարբերակը։
«Ես ուզում եմ դա ասել սիրալիր եւ վերջին անգամ։ Ես պետք է վերջնական խմբագրումներ մտցնեմ եւ հաստատեմ այս ֆիլմը մինչեւ այն Netflix-ում թողարկվի», - գրել է Ուեսթն իր Instagram-ում: «Անմիջապես ինձ խմբագրման հնարավորություն տվեք, որպեսզի ես կարողանամ պատասխանատվություն ստանձնել իմ սեփական պատկերի համար: Նախապես շնորհակալություն», - ավարտել է նա։
Ֆիլմը նկարահանել են ռեժիսորներ Քոուդի Սիմոնսը եւ Չիկե Օզան, որոնք նախկինում աշխատել են ռեփերի տեսահոլովակների վրա։ Առաջին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 16-ին Netflix-ում, մյուս երկու մասերը հերթականությամբ դուրս կգան հաջորդ երկու շաբաթվա ընթացքում: Առաջին ֆիլմը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ի կինոթատրոններում եւ «Սանդենս» կինոփառատոնում, որը տեղի կունենա հունվարի 20-30-ը:
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 5 հուլիսի
Գրավիչ կերպար․ Եվա Ռիվասը՝ մարմինն ընդգծող զգեստով23:12, 5 հուլիսի
Քննչական կոմիտեն Յուրի Շատունովի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցել22:47, 5 հուլիսի
«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (ֆոտո)22:13, 5 հուլիսի
Հայտնի է դարձել ելույթի համար Պուգաչովայի հոնորարի չափը21:20, 5 հուլիսի
21:12, 5 հուլիսի
7 նշան, որ դեպրեսիա ունեք, բայց չգիտեք այդ մասին20:40, 5 հուլիսի
«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը20:12, 5 հուլիսի
50 տարով․ Իվան Դորնը մեկնաբանել է Ռուսաստանում իր ելույթների արգելքը19:37, 5 հուլիսի
19:02, 5 հուլիսի
Կայացել է Սարիկ Անդրեասյանի «В активном поиске» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան (վիդեո)18:39, 5 հուլիսի
«Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է»․ Դիանա Գրիգորյան18:19, 5 հուլիսի
«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից