Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Կանխատեսում էինք, որ կլինեն քննարկումներ». Վիկտորիա Սահակյանը՝ Ավետ Զոհրաբյանի հետ ֆոտոշարքի եւ Ջուլիետին մարմնավորելու մասին

15:31, 22 հունվարի

Դերասանուհի Վիկտորիա Սահակյանն օրերս իր սոցցանցային էջերը թարմացրել է նոր լուսանկարներով, որոնք արվել են դերասան Ավետ Զոհրաբյանի հետ համատեղ: Ֆոտոպատմությունում Վիկտորիան ու Ավետը տեղափոխվել են այլ ժամանակաշրջան՝ մի դեպքում ներկայացնելով ներդաշնակություն ու նրբագեղություն, մյուս կերպարում՝ ուժ եւ իշխանություն:

Ֆոտոշարքն իրականացրել են Նարեկ Ղազարյանն ու Լուսինե Բեյբությանը: Վիկտորիան լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր մտահաղացման ու առաջիկա ամենասպասված նորության մասին:

IMG_7611-1.JPG (613 KB)

«Ֆոտոշարքի միտքն ինձ մոտ էր ծագել: Պատահական ծանոթացանք Լուսինեի եւ Նարեկի հետ, նրանք ցանկանում էին ինձ լուսանկարել, իսկ Ավետը թատրոնում փորձերի էր գալիս, եւ նրա հետ էլ նույն շրջանում մտերմացա: Քանի որ նա եւս մտածում էր ֆոտոշարք իրականացնել, իսկ Լուսինեն եւ Նարեկը ցանկանում էին ինձ լուսանկարել, առաջարկեցի, որ համատեղ լինի ֆոտոշարքը, եւ բոլորին այս միտքը դուր եկավ»,-պատմեց դերասանուհին,-«Ես վաղուց էի ցանկանում ժամանակաշրջանների միքս անել ֆոտոշարքի տեսքով: Ավետն էլ սիրով համաձայնվեց: Ամեն բան ամբողջ թիմով միասին ենք համաձայնեցրել, ունեցել ենք հանդիպումներ, մի քանի ամիս տեւել են մեր քննարկումները, եւ, ի վերջո, տեղի ունեցավ ֆոտոնկարահանումը: Անկեղծ ասած՝ սկբզբում մտածում էին Սեւանում իրականացնել այն, բայց լուսանկարվեցինք ստուդիայում»,-հավելեց նա:

IMG_7613.JPG (599 KB)

Ո՞վ է լուսանկարների երիտասարդն ու ինչո՞ւ է դերասանուհին հենց նրա հետ լուսանկարվել՝ այս հարցերի պատասխանները, բնականաբար, հետաքրքրել են Վիկտորիայի երկրպագուներին եւ այն հեռուստադիտողներին, որոնք հաճախ Վիկտորիայի անվան շուրջ սիրավեպեր են հյուսում: Պատասխանելով մեր հարցադրմանը՝ դերասանուհին նշեց, որ ինքն ու Ավետը, պարզապես, գործընկերներ են.

«Ես եւ Ավետն, իրականում, աշխատում ենք Կամերային թատրոնում: Մենք մինչ ֆոտոշարքն արդեն կանխատեսում էինք, որ կլինեն քննարկումներ, քանի որ արդեն իսկ Ավետի հետ կապված դեղին մամուլը հոդված գրել էր, բայց այն մարդիկ, որոնք կարդում են դեղին մամուլի հոդվածներն ու հավատում են դրանց, ոչ տեղ ունեն իմ կյանքում, ոչ էլ՝ երբեւէ լուրջ կվերաբերվեմ նրանց, քանի որ դա քննարկման վատագույն տարբերակն է»,-նշեց նա:

IMG_7624.JPG (553 KB)

Դերասանուհու հետ ամփոփել ենք նաեւ նախորդ տարին ու անդրադարձել առաջիկա նորություններին.

«Իմ կյանքի ամենասիրուն տարիներից մեկն էր 2021-ը: Դրականը, բարին, սիրունը, սերը շատ ավելի շատ են եղել ինձ մոտ, քան մնացած տարիներին»,-ասաց նա,- «Նախորդ տարի խաղացի «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ, «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի մեջ արդեն խաղում էի, բայց այս տարի, երկար դադարից հետո, ինձ կրկին ներառեցին Ջուլետի կերպարում, ինչը ե´ւ մեծ պատասխանատվություն է, ե´ւ հաճելի զգացողություն: Ես շատ ուրախ եմ վստահության համար, որովհետեւ սրանք իմ ամենասիրելի ներկայացումներն են, չնայած՝ ինձ համար էլի կան սիրելի ներկայացումներ Կամերային թատրոնում, որոնցում դեռ ներգրավված չեմ (ծիծաղում է)»:

«Ռոմեո եւ Ջուլետ» ներկայացման առաջնախաղը կկայանա հունվարի 28-ին՝ Երեւանի պետական կամերային թատրոնում: Թեեւ առաջին անգամ է մարմնավորում Ջուլիետին, բայց ներկայացումն արդեն հարազատ է Վիկտորիային, քանի որ նախկինում այնտեղ ներկայացել էր այլ կերպարով: Ներկայացման մեջ նրա խաղընկերը Ժորա Մարտիրոսյանն է:

IMG_7628.JPG (377 KB)

Անդրադառնալով տվյալ դերին եւ պատասխանատվությանը՝ Վիկտորիան նշեց.

«Դժվար է լինում, երբ նոր ես դրսեւորվում ներկայացման մեջ, այս դեպքում այն արդեն կառուցված է, եւ շատ կարեւոր է, երբ ներկայացումը կառուցվում է դերասանի շուրջ: Ցանկացած դերասանուհի երազում է խաղալ Ջուլիետ, այնպես որ՝ ինձ համար էլ այս առաջարկը որքան սպասված էր, այնքան էլ՝ անսպասելի»:

Վիկտորիան չթաքցրեց, որ տարին, ինչպես լավն էր բերել իր կյանք, այնպես էլ՝ եղել են բացասական դրվագներ, սակայն դերասանուհին նախընտրում է կենտրոնանալ միայն դրականի վրա.

IMG_7614.JPG (588 KB)

«Չեմ ուզում կենտրոնանալ կորուստների վրա: Ցանկսցած տարի բերում եւ տանում է ե´ւ լավը, ե´ւ վատը. միայն քեզանից է կախված, թե իրադարձությունները քեզ վրա ինչ ազդեցություն կունենան, քանի որ ես վստահ եմ՝ մենք ենք տնօրինում մեր էմոցիաները: Որքան կենտրոնանք դրականի, գեղեցիկի ու բարու վրա, այնքան մեր կյանքում դրանց դրսեւորումները շատ կլինեն»:

Ինչ վերաբերում են էկրանային նորություններին՝ Վիկտորիան չի սիրում դրանք բարձրաձայնել նախապես, բայց ասում է՝ 2022-ի հետ կապված մեծ հույսեր ունի.

IMG_7626.JPG (283 KB)

«Վստահ եմ, որ այս տարի դերերս կավելանան, կլինեն նոր նախագծեր: Առաջիկա եթերային նորությունների մասին չեմ կարող խոսել, քանի որ երբեք չեմ բարձրաձայնում այն նախագծերի մասին, որոնք դեռեւս եթերում չեն: Անգամ իմ ներսում ես վստահություն չեմ ունենում, քանի դեռ նախագիծը եթերում չի լինում: Մի առաջարկ արդեն մերժել եմ, որովհետեւ ինձ դադար էր պետք: Խոսքը ստեղծագործական դադարի մասին չէ, պարզապես, բավական մեծ էներգիա ծախսեցի նկարահանումների վրա ու արդեն հոգնածություն էի զգում: Վերջին աշխատանքս «5G ընտանիք» սիթքոմում էր: Առհասարակ շատ եմ սիրում աշխատել Film Factory-ի թիմի հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլոր նրանց, ովքեր ոգեւորում են իրենց դրական արձագանքներով, որովհետեւ պետք է անկեղծ նշեմ, որ բացառությամբ մի քանի կարծիքի՝ մնացած արձագանքները շատ դրական են եղել՝ թե´ մյուս աշխատանքներիս, թե´ ֆոտոշարքի մասին: Այն մարդիկ, որոնք թատրոն են գալիս ու ներկայացումից հետո գրում են ինձ, այնքան դրական լիցքեր ու ուժ են հաղորդում, այնքան մոտիվացիա են ինձ տալիս, որոնք բառերով չեմ կարող արտահայտել»:

IMG_7616.JPG (821 KB)

IMG_7618.JPG (334 KB)

IMG_7620.JPG (797 KB)

IMG_7629.JPG (384 KB)

IMG_7631.JPG (391 KB)

IMG_7632.JPG (378 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել