Ռուսաստանաբնակ բանաստեղծ եւ ասմունքող Աննա Եգոյանն իր Instagram-ում նոր հրապարակում է արել, որում պաղեստինա-հոլանդական ծագում ունեցող աշխարհահռչակ ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը կրկնել է հայկական «տարազով» նրա կերպարը: Նշենք, որ լուսանկարն Աննան իր միկրոբլոգում տեղադրել էր դեռեւս 2020 թվականի հուլիսի 10-ին, երբ մասնակցել է «Nairyan Girls» նախագծին։
Հրապարակմանը կից Աննան պատմել է, թե որքան կարեւոր է լինել հայ եւ պահպանել սեփական ժողովրդիդ ավանդույթները։ Ինչ վերաբերում է Ջիջի Հադիդի լուսանկարին, ապա մի քանի ժամ առաջ դրանով կիսվել է մոդելի հայրը՝ Մոհամեդ Հադիդը։ «Պարզապես Ջիջի Հադիդը», - մակագրել է նա հրապարակումը՝ հավելելով Princess of Nazareth հեշթեգը: «Հետաքրքիր է», - բազմանշանակ գրել է Աննան։
Ջիջիի լուսանկարներն այժմ ակտիվորեն մեկնաբանում են սոցցանցերի հայ օգտատերերը, որոնք չեն թաքցնում գրագողության վերաբերյալ իրենց վրդովմունքը։ Նրանցից շատերը նաեւ ենթադրել են, որ դա հենց Աննայի լուսանկարն է, իսկ ամերիկյան մոդելի դեմքը ֆոտոմոնտաժի արդյունքն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 17 մայիսի
Բորոդինան ու Սոբչակը կրկին հարաբերություններ են պարզում․ այս անգամ հայտնի դերասանի պատճառով14:47, 17 մայիսի
«Տիկնիկ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը14:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը հայտարարել է, որ սկանդալի պատճառով «Ակվամենում» իր դերը կրճատել են մինչեւ 10 րոպե13:45, 17 մայիսի
Նուրբ․ Էթերի Ոսկանյանի լուսանկարը13:16, 17 մայիսի
Հայտնի է «Բրիջերթոնների» երրորդ եթերաշրջանի սյուժեն12:35, 17 մայիսի
«Այսօր ծնվեց մի հեքիաթային կին»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)12:12, 17 մայիսի
Թոմ Ֆորդը լքում է Ամերիկայի մոդելյերների խորհրդի նախագահի պաշտոնը11:29, 17 մայիսի
«Երջանիկ»․ Արմինկայի լուսանկարները Մեքսիկայից11:12, 17 մայիսի
«Միասին ենք արթնանում»․ Միխայիլ Գալուստյանն ու «Բլեստյաշիե» խումբը նոր տեսահոլովակ կթողարկեն10:35, 17 մայիսի
Արեւ, ծով, լողազգեստ․ Իվետա Մուկուչյանի լուսանկարը Դուբայից10:11, 17 մայիսի
Մեգան Ֆոքսի փեսացուն 30 հազար դոլար արժողությամբ մատնահարդարում է արել09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ