Մարտի 11-ին Մորգենշտերնը ելութ չի ունենա Երեւանում, եւ այդ որոշումը, ինչպեսեւ համերգի մասին տեղեկատվությունը, քննարկումների տեղիք է տվել։ Համացանցում օգտատերերի մի մասն իրենց ուրախությունն է արտահայտում, որ Երեւանը չի հյուրընկալի ռեփերի համերգը, մյուսները նշում են՝ չեղարկումը վատ որոշում է, թեեւ Մորգենշտերնը լավ արտիստ չէ ու նրան փոխարեն կարելի էր այլ ռեփերի համերգ կազմակերպել։
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ինստագրամյան էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ որպես ՀՀ քաղաքացի եւ մայր՝ ուրախ է, որ համերգը չեղարկվել է, թեեւ իր վրա հարձակումներ են եղել իր կարծիքի պատճառով։ «Ես իմ տեսակով շատ տոլերանտ եմ, հոմոֆոբ չեմ, սեքսիստ չեմ եւ կարողանում եմ հարգել ցանկացած մարդու ճաշակ՝ թե երաժշտական եւ թե առհասարակ։ Տարիքի հետ եւ կյանքի բերումով, ինչպես Կիանու Ռիվզն է շատ լավ ասել, ես հասել եմ արդեն այն սանդղակին, երբ նույնիսկ եթե ինձ ասեն, որ մածունը սեւ է, ես կհամաձայնեմ ու կանցնեմ առաջ։ Ինչ վերաբերում էր այս երիտասարին, որը ցանկանում էր համերգ տալ Հայաստանում․․․ այստեղ իմ հայացքները ոչ թե կապված էին նրա հետ, որ վերջինս, միգուցե, ինչ-որ անհասկանալի երաժշտություն է մատուցում կամ հայփ է, կամ վարսերը տարբեր երանգների է ներկում, այլ պատերազմյան օրերին հայ ազգի նկատմամբ իր վերաբերմունքի հետ»,- նշել է Լիլիթը՝ հավալելով, որ շատ է ցավում, որ կոտրում են արժեհամակարգն առհասարակ։
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ մենք, մեր զգացողություններն ու զգացմունքներն ինչ-որ չափով բթացել են․ «Այո՛, ապրում ենք տարբեր՝ զուգահեռ իրականություններում, որտեղ հազարավոր մարդիկ դեռ որդի չեն գտել, մասունք չեն գտել, մյուս մասն ինչ-որ անհայտ երգչի համերգին կարող է գնալ եւ վայելել։ Մենք ինչ-որ իրավիճակի մեջ ենք, երբ պարզապես ավտոմատ ապրում ենք»,- նշել է Լիլիթը՝ հավելելով, որ որքան մտածում ես, այնքան խենթանում ես։ Հաղորդավարուհին եւս մեկ անգամ նշել է՝ այս դեպքում հարցը ոչ թե երաժշտությունն էր, այլ մարդկային սկզբունքները։ «Կոնչիտա Վյուրստն էլ էր հայփ։ Դրա արդյունքում իմ երեխան երկար ժամանակ այդ փոքր տարիքում չէր կարողանում հասկանալ (հեռուստացույցով էր տեսել), թե կինը տղամարդուց ինչով է տարբերվում»,- նշել է նա։
Դիանա Մնացականյանն էլ նշել է, որ Մորգենշտերնն իրեն դուր չի գալիս, ու ինքը երբեք նրան չի լսում, բայց․․․ «Պարզապես սարսափելի է, երբ սերունդը, որը նրան լսում է, Tik-Tok-ում եւ Ինստագրամում նրա կոմպոզիցիաների նվագակցությամբ տեսանյութեր հրապարակում եւ մեքենաներում ամբողջ ուժգնությամբ միացնում նրա երգերը, նույնիսկ չի փորձում պաշտպանել իր իրավունքը՝ ինչ լսել եւ ինչ չլսել»,- գրել է նա՝ հարց ուղղելով՝ ինչ է սա, եթե ոչ վախկոտություն։ Նա նշել, որ երաժշտությանը, որ իրենք լսում էինք, եւս տարբեր ձեւերով էին անվանում։ «Մեզ նույն անունն էին կպցնում, ինչպես միշտ անվանում են ոչ այնքան հասկանալի երիտասարդությանը։ Եվ մենք թքած ունեինք։ Այս ինչ ամբարտավաններ են, եթե նույնսիկ չեն կարող պաշտպանել երաժշտության ընտրությունը։ Զազրելի է»,- եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 24 մայիսի
Երեքամյա դադարից հետո․ Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ «Լենինգրադ» խումբը բեմ է վերադառնում15:45, 24 մայիսի
Արփի Գաբրիելյանի «street style»-ը15:12, 24 մայիսի
Կարծել են, թե ռուսներն են հարձակվել․ Մեծ Բրիտանիայի բնակիչներին վախեցրել է Ռոուեն Ատկինսոնի երեկույթը14:35, 24 մայիսի
Վիկտոր Դոբրոնրավովը կխաղա Ռոման Պոլանսկիի ֆիլմում14:01, 24 մայիսի
Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն (վիդեո)13:31, 24 մայիսի
«Spyurq Music Celebration by Armen Adrian». հայ եւ ֆրանսիացի արտիստները ելույթ կունենան Ֆրանսիայի Նիս քաղաքում13:12, 24 մայիսի
«Детективное агентство Мухича»․ «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալը սփին օֆ կունենա (ֆոտո)12:38, 24 մայիսի
Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը