Դերասանուհի Անուշկա Մարգարյանը հունվարի 22-ին նշել է ծննդյան 33-ամյակը: Դերասանուհին իր օրն անցկացրել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ ընկերուհիների հետ միասին: Հայտնի գործընկերներից Անուշկայի ծննդյան խնջույքին ներկա են եղել Ժաննա Բուտուլյանը, Աիդա Կարապետյանը, Անիտա Ավետիսյանը եւ Ագնեսա Շահնազարյանը:
Անուշկան միջոցառման լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր նոր տարիքի ու զգացողությունների մասին:
«Ծննդյանս օրվա նախօրեին այնպիսի տպավորություն էր, ասես հաջորդ օրը հարսանիքս պիտի լիներ (ծիծաղում է): Ինձ համար կարեւոր է, որ օրս նշել եմ ինձ հարազատ ու լավ մարդկանց շրջապատում»,-նշեց դերասանուհին:
Անդրադառնալով 33 տարեկան դառնալուն՝ Անուշկան ասաց.
«Ինձ համար տարիքն ընդամենը թիվ է, ես գիտեմ, որ հոգին չի ծերանում, ու դա հիանալի է»:
Դերասանուհին սերիալներում միշտ մարմնավորում է իր տարիքից ավելի երիտասարդ հերոսուհիների: Խոսելով այդ մասին՝ նա անկեղծորեն հավելեց.
«Այդ փաստն, իրականում, ինձ ոչ ուրախացնում է, ոչ էլ՝ տխրեցնում: Դեռ կհասցնեմ հասուն կնոջ կերպար կերտել, իսկ այս պահին կարծում եմ՝ պատրաստ չեմ դրան»:
Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտար իր` 18 տարեկան «Ես»-ին՝ Անուշկան պատասխանեց.
«Խորհուրդ կտայի ժամանակից շուտ չհուսահատվել, որովհետեւ ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին, իսկ եթե չի լինում, ուրեմն՝ դա քոնը չէ (ժպտում է): Ես, իրականում, սա հիմա էլ եմ ինձ խորհուրդ տալիս»:
Խոսելով իր ներկայիս երազանքների մասին՝ Անուշկան նշեց, որ այս պահին միայն Խաղաղություն է ցանկանում, իսկ անձնականի մասին հարցը շրջանցեց, թեեւ սոցիալական ցանցերի իր էջերում հաճախ հումորային լուսանկարներ է տեղադրում այդ թեմայով.
«Դրանք ընդամենը լուսանկարներ են, ինձ հետ մի կապեք»,-կատակեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 24 մայիսի
Երեքամյա դադարից հետո․ Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ «Լենինգրադ» խումբը բեմ է վերադառնում15:45, 24 մայիսի
Արփի Գաբրիելյանի «street style»-ը15:12, 24 մայիսի
Կարծել են, թե ռուսներն են հարձակվել․ Մեծ Բրիտանիայի բնակիչներին վախեցրել է Ռոուեն Ատկինսոնի երեկույթը14:35, 24 մայիսի
Վիկտոր Դոբրոնրավովը կխաղա Ռոման Պոլանսկիի ֆիլմում14:01, 24 մայիսի
Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն (վիդեո)13:31, 24 մայիսի
«Spyurq Music Celebration by Armen Adrian». հայ եւ ֆրանսիացի արտիստները ելույթ կունենան Ֆրանսիայի Նիս քաղաքում13:12, 24 մայիսի
«Детективное агентство Мухича»․ «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալը սփին օֆ կունենա (ֆոտո)12:38, 24 մայիսի
Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը