Մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ժապավենը։ Ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակը Հարություն Ղուկասյանն է, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․
Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
«Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է Ալեքսանդր Խաչատրյանի մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում և համախմբվում բարդ իրավիճակներում։ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեզ ստիպեցին անդրադառնալ այս թեմային։ Ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է»,-նշում են ֆիլմի հեղինակները՝ շեշտելով, որ ֆիլմը շատ արդիական ու կարևոր է մեր օրերի համար, քանի որ մեր իրականության արտացոլումն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:04, 4 փետրվարի
Սերը, որն «ամեն բան հանդուրժում է»․ հայտնիների ռոմանտիկ պատմություններն ու խորհուրդը՝ բոլոր նրանց, ովքեր փնտրում են սեր (ֆոտո)12:46, 4 փետրվարի
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ11:05, 4 փետրվարի
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը09:00, 4 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 3 փետրվարի
Հայկական փոփ․ սիրային լիրիկան որպես սուբլիմացիայի միջոց21:29, 3 փետրվարի
Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)