«Արկած» թեսթը ձեզ կօգնի փոքր-ինչ ավելին իմանալ ձեր մասին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպիսին եք սիրո հարցում: Չպետք է մեկ բառով պատասխանել: Նույնիսկ ցանկալի է պատասխանները գրել թղթի վրա:
Թեսթ
1. Ձեզ պատկերացրեք քաղաքից դուրս` բնության գրկում: Դուք ինչ-որ տեղ եք գնում: Առավելագույնս մանրամասն նկարագրեք ձեր ճանապարհը:
2. Ճանապարհին գայլ եք տեսնում: Ի՞նչ տեսք ունի: Մոտենալով՝ տեսնում եք, որ կենդանին թակարդում է հայտնվել եւ չի կարողանում դուրս գալ: Ի՞նչ կանեք:
3. Ճանապարհը ձեզ անտառից դուրս է բերում դեպի ինչ-որ ջրամբար: Ի՞նչ է այդ. լիճ, գետ, ճահիճ կամ նույնիսկ ծով: Ջուրն ի՞նչ գույն է: Արդյո՞ք ալիքներ կան: Կարեւոր է հնարավորինս պատկերավոր նկարագրել: Ի՞նչ եք անելու ջրամբարի մոտ: Ջո՞ւր եք խմելու, նստելու եք ափին եւ դիտելո՞ւ, թե՞ լողանալու եք:
4. Դուք շարունակում եք քայլել եւ տուն եք հայտնաբերում: Ներս եք մտնում եւ ինչ-որ մեկի ներկայությունն եք զգում: Պարզվում է՝ մարդ չէ, այլ կենդանի: Ի՞նչ է: Ի՞նչ տեսք ունի:
5. Դուրս գալով տանից՝ մոտակայքում շատ գեղեցիկ եք ձի եք տեսնում: Մանրամասն նկարագրեք: Ի դեպ, ձիերը կարող են մի քանիսը լինել: Ինչպե՞ս կվարվեք նրա հետ:
Թեսթի բանալին
Ճանապարհը ձեր կյանքն է, այնպիսին, ինչպիսին դուք պատկերացնում եք այն եւ ձեր կյանքի ճանապարհը: Ինչ-որ մեկի համար այն արահետ է, մյուսների համար՝ ավտոմայրուղի:
Թակարդն ընկած գայլը ձեր ընկերն է, ինչպիսին նրան տեսնում եք: Եվ միայն դուք կարող եք որոշել՝ ինչպես նրա հետ ճիշտ վարվել:
Ջրամբարը սերն է: Ահա այդպիսին է ձեր սերը՝ բուռն եւ սրընթաց, իսկ գուցեեւ՝ մաքուր եւ հանգիստ: Ինչպե՞ս կվարվեք. կսահմանափակվեք դիտելով, կհագեցնեք ծարավը, թե ամբողջությամբ կմխրճվեք դրա մեջ…
Տան կենդանին հենց դուք եք, ինքներդ ձեզանից եւ ուրիշներից թաքցրած ձեր հոգու մասնիկը:
Ձին երկրորդ կեսի խորհրդանիշն է: Կատարյալ պարագայում նա այդ կերպ է ձեզ պատկերանում. ազատ կամ արդեն ինչ-որ մեկին պատկանող, հնազանդ կամ եռանդուն: Մեկ կամ մի քանի. այդ նույնպես միայն ձեզանից է կախված…
Հրապարակվում է Entquick կայքի նյութերի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:12, 25 հունիսի
Նոր համերգի մասին հայտնելուց հետո․ երգչուհի Ադելը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում10:35, 25 հունիսի
«Մի կտոր արևից՝ մայր մտնող սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով10:11, 25 հունիսի
Շատունովի ներկայացուցիչները հայատարերել են, որ բժիշկների նկատմամբ բողոք չունեն09:00, 25 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:53, 24 հունիսի
«Կասկադի աստիճանները նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)23:12, 24 հունիսի
Ալլա Պուգաչովան արձագանքել է Իսրայելի գերեզմանատներից մեկում տարածք գնելու մասին լուրին22:41, 24 հունիսի
«Ընտանիք»․ Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու ու երեխաների հետ22:02, 24 հունիսի
Ֆրանսիայում դատարանն ազատազրկման է դատապարտել Բենքսիի գրաֆիտին գողացած անձանց21:43, 24 հունիսի
«Սովորիր սպասել»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)21:12, 24 հունիսի
Յոթ պատճառ, թե ինչու ձեզ դուր կգա պաշտոնական ամուսնությունը20:43, 24 հունիսի
«Ամառ, արեւ, բարձր տրամադրություն»․ Անիտա Ավետիսյանի ֆոտոշարքը լողավազանից20:12, 24 հունիսի
Հրապարակվել է Netflix-ի «Լրտեսների երեխաներ» ֆիլմաշարի նոր մասի դերասանական կազմը