Հունվարի 26-ին լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ Միշել Լեգրանի հիշատակի օրն է։ Լեգրանը կյանքից հեռացել է 2019թ․-ին՝ 87 տարեկանում։
Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ.-ին թողարկել է առաջին ձայնասկավառակը: Լեգրանն առաջին անգամ Հայաստանում եղել է 2004 թվականին։
Լեգրանը երաժշտություն է գրել ավելի քան երկու հարյուր ֆիլմի համար։ Նա այնպիսի ֆիլմերի սաունդրեքերի հեղինակ է, ինչպիսիք են «Շերբուրգյան հովանոցներ», «Քաղցր նոյեմբեր», «Թոմաս Քրաունի խարդախությունը», «Կեսգիշերի հակառակ կողմը», «Երբեք մի ասա «երբեք»» եւ այլն։
Աշխարհահռչակ արտիստն «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: «Ճամփորդելով աշխարհով մեկ, ես ամենուրեք հանդիպում էի հայերի, գրեթե բոլոր քաղաքներում ու դրա համար էլ ինձ զգում էի ասես փոքրիկ Հայաստանում։ Ես ինձ հայ եմ զգում ։ Չնայած Փարիզում եմ ծնվել ու իմ կյանքը, հիմնականում Եվրոպայում է անցնում, իմ «Ես»-ի մի մասը հայկական է»,- պատմում էր Լեգրանը։
NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել նրա ստեղծագործություններից մի քանիսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ