Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի բրենդը նախորդ տարվա ապրիլի համեմատ կրկնապատկել է իր արժեքը՝ հասնելով մինչեւ 3,2 մլրդ դոլար: 240 մլն դոլարի ներդրումների փուլը գլխավորել է Lone Pine Capital հեջ հիմնադրամը, որին միացել է D1 Capital Partners ներդրումային ընկերությունը: Ֆինանսավորմանը մասնակցել են նաեւ Imaginary Ventures-ի, Alliance Consumer Growth-ի եւ Thrive Capital-ի ներդրողները: 2021 թվականի ապրիլին Skims ապրանքանիշը գնահատվել է 1,6 մլրդ դոլար։
«Դա թույլ կտա կենտրոնանալ նորարարությունների եւ մեր հաճախորդների համար նոր լուծումների վրա», — հայտարարել է Քիմ Քարդաշյանը:
Skims-ը սկսել է արագորեն ժողովրդականություն ձեռք բերել 2020 թվականին, երբ համաճարակի ժամանակ կտրուկ աճել է հարմար հագուստի պահանջարկը: Անցյալ տարի Քիմ Քարդաշյանի բրենդի վաճառքներն աճել են 90 տոկոսով՝ հասնելով մինչեւ 275 մլն դոլարի: Սպասվում է, որ 2021 թվականի արդյունքներով եկամուտների չափերը կհասնեն 400 մլն դոլարի: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 402 մլն դոլար: Այս կապիտալը ընկերությունը նախատեսում է օգտագործել բիզնեսի ընդլայնման համար: Skims-ի համահիմնադիր Էմմա Գրիդի խոսքով՝ ընկերությունը զարգացնում է ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ից դուրս առաքում սկսելու համար:
Աղբյուրը՝ Blueprint
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 20 մայիսի
«Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»․ Սուսաննա Պետրոսյանի լուսանկարը Մոսկվայից15:12, 20 մայիսի
Համբավը վերականգնելու փորձ․ Թրեւիս Սքոթը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ուսանողներին14:49, 20 մայիսի
«Արցախն ապրում է, եւ Արցախը Սեր է»․ Ժաննա Վելիցյան (ֆոտո)14:19, 20 մայիսի
Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել13:34, 20 մայիսի
Էդգար Իգիթյանի զբոսանքը որդու հետ13:12, 20 մայիսի
Ումա Թուրմանի դուստրը մոր հետ կնկարահանվի «Սենյակ սպանությունների համար» թրիլլերում12:31, 20 մայիսի
Հայկական շոու-բիեզնեսի հայտնիներն ու Գարիկ Մարտիրոսյանը՝ առաջին հայ սուպերհերոսի մասին՝ «Վիշապ» ֆիլմի երեւանյան պրեմիերային (ֆոտո)12:13, 20 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը թողարկել է ներքնազգեստի սեփական հավաքածուն11:37, 20 մայիսի
«Ակրոպոլիս»․ Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու լուսանկարները Հունաստանից11:11, 20 մայիսի
Օլեգ Տաբակովի որդին կարող էր մահանալ նոր սերիալի նկարահանումների ընթացքում10:39, 20 մայիսի
«Total black». Արփի Գաբրիելյանի լուսանկարը10:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ