«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է բեժ վերնաշապիկ, մոխրագույն տաբատ, երկարաճիտներ։ Իրինան արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ «Ընդամենը մի քանի տարի առաջ ես դժվար էի նախապատվությունս տալիս հայկական արտադրանքին։ Հագուստի արագ փոփոխվող շուկայում կողմնորոշվելը գնալով ավելի էր դժվարանում, այլընտրանքների մեջ բարդ էր ընտրել ինձ համապատախանը, հարմարավետը և ոճայինը միաժամանակ։ Ոճային հագուստները ձեր տեսքը դարձնում են ավելի ընդգծված, ոճը՝ յուրահատուկ, իսկ կեցվացքը՝ ավելի ինքնավստահ։ Հավանում եք այս look-ը», - գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան պատկերված է քրոջ՝ Լուսինե Թովմասյանի հետ։ Քույրիկները քայլում էին ձյունածածկ տարածքով։ Նրանք ձմեռային տաք հանդերձանքով էին։ «Ես մի բան եմ հասկացել, որքան շատ են ձգտում չմեծանալ այդքան այդ ամենը ավելի արագ է լինում. Պարզապես պետք է վայելել պահը, ապրել պահը և չմտածել թե ինչ կլինի տասը տարի հետո (սա իհարկե աշխատանքային նպատակներ ունենալը չի ներառում իր մեջ)։ Այդպես քեզ միշտ մանուկ ես զգում և ոչ էլ մտածում ես մեծանալ-չմեծանալու մասին, հատկապես երբ քույրդ՝ մանկությանդ մասնիկը կողքիդ է միշտ։ Ապրեք, ժպտացեք, ապրեցրեք, սիրեք. սա ամենահեշտ բանն է որ կարող է անել մարդը՝ չմտածելով հետոյի մասին», - գրել էր Իրինան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը