«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Անցյալի ու ներկայի միաձուլում՝ ազգային մշակույթի պահպանման շեշտադրությամբ. Արեւիկ Սիմոնյանը պատրաստվում է նոր ձեւաչափի ցուցադրության

17:31, 31 հունվարի

Kivera Naynomis հանրահայտ բրենդի հիմնադիր, դիզայներ Արեւիկ Սիմոնյանն այս շրջանում ստեղծագործական բուռն աշխատանքների մեջ է: Դիզայները պատրաստվում է իր մեծամասշտաբ ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 13-ից 15-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արեւիկի խոսքով՝ գաղափարի հիմքում հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումն է, իսկ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ազգային զարդանախշերը, որոնք ներկայացված են ժամանակակից համադրությամբ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արեւիկը ներկայացրել է միջոցառման մանրամասները:

271714426_284612736987889_5018889592068330878_n-1.jpg (25 KB)

«Ցուցահանդեսը հանդիսատեսին ներկայացվելու է ժամանակակից ձեւով՝ թե´ լուսային եւ ձայնային էֆեկտների, թե´ էմոցիոնալ առումով: Ցուցադրությունը հիմնված է զգացմունքների վրա, հագուստները ներկայացված են լինելու ութ սրահներում, եւ հուսով եմ՝ ամեն սրահ մտնելուց հանդիսատեսը կապրի ու կզգա այնտեղ դրված էմոցիան»,-ասաց Արեւիկը՝ խոսելով նաեւ իր մտահաղացման գլխավոր ասելիքի մասին.

«Ուզում եմ, որ ամեն մեկս մեր մեջ արթնացնենք այն զգացողությունները, որոնք շատերիս մոտ վաղուց քնած են, պահված են ինչ-որ խորը անկյունում: Ես ուզում եմ, որ այս ցուցահանդեսը մարդկանց հիշեցնի, որ մենք, առաջնահերթ, պետք է լինենք Մարդ. հիշեցնի, որ մենք քրիստոնյա ենք, եւ դա պարզապես խոսք չէ: Մենք ասում ենք, որ առաջինն ենք ընդունել այդ կրոնը, բայց իրականում հենց վերեւից են մեզ ընտրել, ու մենք պետք է այդ պատիվը միշտ բարձր պահենք: Վերջին տարիները մեզ համար շատ դժվար էին, բայց պետք է ցույց տանք, որ մենք կանք ու միշտ լինելու ենք, մեզ կոտրել չի լինի, որովհետեւ ուժեղ ենք՝ ընտրյալ ազգ: Հենց այս գաղափարն ենք փորձել վեր հանել նորաձեւության միջոցով»:

271899935_3091682901105097_4929430968830547104_n.png (3.26 MB)

Ցուցահանդեսը կրում է «H20» խորագիրը. Դիզայների խոսքով՝ դա պայմանավորված է ջրի հավերժականությանբ ու յուրաքանչյուրիս կյանքում մշտական լինելիությամբ.

«Ջուրն այն է, ինչից մենք ստեղված ենք. ուրախանում ենք, ունենում ենք երջանկության արցունքներ, լաց ենք լինում, աչքերից կրկին ջուր է հոսում, կնքվում ենք ջրով... Մենք առանց ջուր չենք կարող ապրել, դրա համար որոշեցինք, որ նորաձեւության ցուցահանդեսի խորագիրն էլ պետք է առանչվի ջրին»:

Kivera Naynomis-ի հավաքածուները, սովորաբար, ներկայացվում են շքեղ ցուցադրություններով, կամ՝ ֆոտոշարքերով՝ հայտնի մոդելների, դերասանուհիների, երգչուհիների կամ հաղորդավարուհիների մասնակցությամբ, սակայն այս դեպքում հանդիսատեսը հագուստը կտեսնի մանեկենների վրա:

271250678_724595368448566_5497125444432606914_n.jpg (106 KB)

«Այս անգամ չեն լինելու մոդելներ, որովհետեւ ես ցանկանում եմ, որ այս ցուցադրությունը մաքսիմալ շատ մարդ տեսնի, իսկ մոդելների հետ նման բան իրագործելը ֆիզիկապես շատ դժվար կլինի. այս դեպքում այսպես՝ մանեկենների վրա կարող են տեսնել հագուստը, շոշփել այն, ցանկության դեպքում վերադառնալ նախորդին, նորից դիտել եւ այլն»:

Արեւիկը նշեց, որ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չեն, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ.

272780390_476384607322453_448724620384128157_n-2.png (2.41 MB)

«Ամբողջը ձեռքի աշխատանք է, ինչը համահունչ է մեր բրենդին, աշխատամքներում կտեսնեք հայկական ազգային զարդանախշեր, որոնք մոդելավորել ենք ժամանակակիցի հետ համադրությամբ: Այսինքն՝ ներկայացված հագուստը տարազ չի լինելու, այլ՝ այսօրվա նորաձեւության նմուշներ են՝ հայկական մշակույթից ոգեշնչված: Յուրաքանչյուր սրահ ունենալու է իր պատմությունն ու իր գույնը՝ կախված թեմատիկայից: Շատ փակագծեր առայժմ չեմ ցանկանում բացել, որպեսզի ցուցահանդեսին ներկաների համար հետաքրքիր լինի»,-հավելեց դիզայները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել