Փետրվարի 5-ից Երեւանում մեկնարկել են ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչվում է «Պոլլի». նախագծի առաջին մանրամասներն ու կադրերը ռեժիսորը տրամադրել է NEWS.am STYLE-ին:
Արտյոմը նաեւ ֆիմի պրոդյուսերն է. նա ասաց, որ այն բացառիկ է ժանրային առումով.
«Ֆիմը դրամա, դետեկտիվ, մանկական, արկածային ժանրերում է: Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել նման ֆիլմ, քանի որ իրականում այնտեղ մի շարք կարեւոր ու առանցքային թեմաներ են շոշափվում, որոնք, հատկապես, լուծում են պահանջում Հայաստանում»:
Ռեժիսորն առայժմ չցանկացավ մանրամասնել սյուժեն, սակայն նշեց, որ այն 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է, որտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ:
Տպավորիչ է նաեւ դերասանական կազմի ընտրությունը: Ֆիլմի առանցքային հերոսներին մարմնավորելու են Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Արամ Կարախանյանը: Արտյոմի խոսքով՝ սյուժեն գրելիս արդեն պատկերացնում էր, թե ով ում դերում կհամապատասխաներ: Նա հավելեց, որ հեռուստադիտողին կտպավորի նաեւ կինոնկարի հավատարիմ հերոսը՝ շունը, որն էլ գլխավոր կերպարին սովորեցնելու է կյանքում առավել գնահատել իրական ու մարդկային արժեքները:
«Ֆիլմում քննադատելու ենք Հայաստանում իրականացվող որսագողությունը, շեշտելու ենք Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունն ու վեր ենք հանելու ընտանիքի միավորման գաղափարը: Այս ֆիլմով, միանշանակ, փորձելու ենք նաեւ նոր որակ բերել հայկական կինոարտադրության մեջ»,-նշեց Արտյոմ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կինոնկարի՝ էկրաններ բարձրանալու ժամանակացույցին, ռեժիսորի խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այդ մասին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:07, 16 օգոստոսի
Անջելինա Ջոլին դատական հայց է ներկայացրել հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ՝ Փիթի հետ իր վիճաբանության գործը փակելու համար13:33, 16 օգոստոսի
Ռեփեր A$AP Rocky-ին սպառնում է մինչեւ 9 տարվա ազատազրկում12:14, 16 օգոստոսի
«Հույս է արթնանում, որ կործանված չենք»․ Հրաչ Մուրադյանը՝ կամավորների մասին11:22, 16 օգոստոսի
«Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան10:12, 16 օգոստոսի
Ջոնի Դեփը նկարիչ Մոդիլիանիի մասին ֆիլմ կնկարահանի09:00, 16 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 15 օգոստոսի
Warner Bros.-ն աջակցել է Ջոան Ռոուլինգին՝ Սալման Ռուշդիին աջակցության պատճառով սպառնալիքներից հետո22:11, 15 օգոստոսի
Հայտնի են տարվա լավագույն ֆիլմերն ու սերիալները՝ ըստ հոլիվուդյան քննադատների21:11, 15 օգոստոսի
«Ձեր հրճված դեմքով հրապարակումները տհաճ են ու հիասթափեցնող»․ Գոհար Գասպարյան20:22, 15 օգոստոսի
Հայտնի են դարձել «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ եթերաշրջանի մանրամասները19:12, 15 օգոստոսի
Ատլանտայում կողոպտել են Մրայա Քերիի տունը18:41, 15 օգոստոսի
«Մենք բթացած ենք․․․ ոչ ցավն ենք ընկալում, ոչ մեր երկրի վիճակը»․ Լիլիթ Մուրադյան