«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Փախուստ Շոուշենկից»

14:15, 11 փետրվարի

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» գեղարվեստական ​​ֆիլմը՝ հիմնված Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի վրա։

sh2.jpg (89 KB)

Բյուջեն՝ 25 մլն դոլար, իսկ հասույթը՝ 28 մլն դոլար։

Ֆիլմը նկարահանվել է 1994 թվականին և պատմում է հաշվապահ Էնդի Դյուֆրենի մասին, որը մեղադրվում է կնոջ և նրա սիրելիի սպանության մեջ։ Հայտնվելով Շոուշենկ կոչվող բանտում՝ նա տեսնում է դաժանությունը և անօրինությունը, որոնք տիրում են ճաղերից այն կողմ: Յուրաքանչյուր ոք, ով հայտնվում  է այս պատերի ներսում, ամբողջ կյանքում դառնում է դրանց ստրուկը: Բայց աշխույժ միտք և բարի հոգի ունեցող  Էնդին յուրահատուկ  մոտեցում  է ցույց տալիս բանտարկյալներին և պահակներին՝ հասկանալով նրանց հատուկ տրամադրվածությունը իր հանդեպ։

Այսօր  «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը կուլտային  է համարվում. այդ կարգավիճակն անհերքելի է, բայց հեռավոր 94-ում ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէր։

Երբ 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Castle Rock-ը և նրա գործընկեր Columbia Pictures-ը թողարկեցին «Փախուստ Շոուշենկից»-ը, նրանք արագ հասկացան, որ անհաջող վերնագիր են ընտրել և սխալ գովազդային արշավ  ձեռնարկել:

sh1.jpg (100 KB)

Ֆիլմի օրիգինալ անվանումը՝ The Shawshank Redemption (Շոուշենկի փրկություն կամ փրկագնում), ոչ ոքի ոչինչ չէր ասում, ֆիլմի աստղերը այնքան պայծառ չէին, որ հանդիսատեսին իրենց անուններով տանեն կինոթատրոններ, իսկ շատ հեռուստադիտողներ պարզապես չէին ցանկանում բանտային դրամա դիտել: Այս ժանրը համարվում էր մռայլ և դեպրեսիվ, հատկապես «Երկաթե» Արնիի և Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ մարտաֆիլմերի դարաշրջանում։

25 միլիոն դոլար արժողությամբ ֆիլմն ամբողջ աշխարհում վաստակեց  ընդամենը 28 միլիոն դոլար: Դա իսկական աղետ էր։

Քննադատները հիմնականում զուսպ էին ֆիլմի նկատմամբ իրենց մեկնաբանություններում։ Եվ հենց այս պատճառով էր, որ բոլորը զարմացան, երբ ֆիլմը ստացավ «Օսկարի» յոթ անվանակարգ։

Չհաղթելով ոչ մեկում՝ ֆիլմը, այնուհանդերձ, աչքի  ընկավ։ Եվ այն բանից հետո, երբ այն սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, սարաֆաննի ռադիոն (մարդիկ պատմում են միմյանց ֆիլմի մասին) սկսեց աշխատել ամբողջ հզորությամբ։

sh3.jpg (108 KB)

Շուտով հեռուստադիտողները նկատում են, որ Ամերիկայում դժվար է հեռուստացույցը միացնել  և  չտեսնել «Փախուստը»։ Դրան պետք է ավելացնել VHS ձայներիզների ռեկորդային վաճառքը:

Նույնիսկ տարիներ անց անհնար է ճշգրիտ նշել, թե ինչն է դարձնում «Փախուստը»-ը  ֆավորիտ ֆիլմ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքն այս ֆիլմի մասին:

Ոմանց համար ժապավենն ազատության ծարավի մասին է, ուրիշներին  ֆիլմը սովորեցնում է գնալ երազանքի հետևից և երբեք չհանձնվել, իսկ մյուսների համար ֆիլմը մտքի ուժի և հնարամտության ցուցիչ է։

Ավելի կարևոր է, որ յուրաքանչյուրը ֆիլմում գտնում է այն, ինչը իրենն է:

«Փախուստ Շոուշենկից»-ը հստակ ցույց է տալիս, որ երբեմն անհաջող թողարկումը դատավճիռ չէ, այլ միայն ֆիլմի ճակատագրի սկիզբը։

Նույնը կարելի է նկատել ֆիլմի նկատմամբ ողջ աշխարհի դիտողների վերաբերմունքի մեջ: Նրանք առաջին հայացքից չսիրահարվեցին ֆիլմին, բայց շատ տարիներ անց ամբողջ սրտով լցվեցին համակրանքով՝ բարձրացնելով «Փախուստ Շոուշենկից»-ը կինոյի պատմության ամենապատվավոր առաջին տեղը: Եվ ոչ մի հիմք չկա մտածելու, որ ֆիլմի առաջատարությունը մոտ ապագայում կխախտվի։

Մեր ժամանակներում ֆիլմը զբաղեցնում է IMDb կայքի Թոփ 100-ի 1-ին հորիզոնականը՝ 9.3 վարկանիշով,  kinopoisk կայքի Թոփ 250-ի դարձյալ  1-ին հորիզոնականը՝ 9.1 վարկանիշով։

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել