Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Կարծում եմ՝ դեռ կունենամ իսկական սեր». վալենտինյան բլից՝ դերասանուհի Իլոնա Մկրտչյանի հետ

12:08, 14 փետրվարի

Երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը խոստովանում է, որ հաճախ է սիրահարվում համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի մարդկանց, սակայն կյանքում իրական սեր դեռեւս չի ապրել: NEWS.am STYLE-ի վալենտինյան բլից-հարցաշարին պատասխանելիս Իլոնան կիսվել է սիրո մասին իր պատկերացումներով, խոսել սիրահարվածության դեպքերի ու, նույնիսկ, հիասթափության մասին:

Իլոնա, առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 13 տարեկանում՝ մեր դպրոցից մի տղայի:

Ո՞ր տարիքում ես, իսկապես, սիրել:

Իսկական սեր չեմ ունեցել, բայց կարծում եմ՝ դեռ կունենամ:

165247540_773001823644935_8834467864941593288_n.jpg (49 KB)

Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ քեզ:

Առաջին տեղում ինձ համար հարգանքն է:

Ե՞րբ է պետք դադարել պայքարել սիրո համար:

Կարծում եմ՝ եթե իսկական սեր լինի, եթե իսկապես սիրես մեկին, չես դադարի պայքարել նրա համար: Անգամ, երբ ոչ մի հույս չունես, կկարչես մանրուքներից:

Սիրային մեծ հիասթափություն ունեցե՞լ ես:

Այո, հիսթափություն ունեցել եմ 15 տարեկանում, եւ քանի որ շատ փոքր եմ եղել տարիքով, էմոցիոնալ մեծ դրսեւորումներ են եղել, սակայն այդ ամենը հիմա վերհիշում եմ ժպիտով եւ ծիծաղով:

image-12-02-22-11-40-1.jpeg (528 KB)

Երբեւէ հայտնի մարդու սիրահարվե՞լ ես:

Այո, անընդմեջ սիրահարվում եմ տարբեր ֆիլմերի հերոսների, երգիչների...  Առաջին հայտնի մարդը, որին սիրահարվել եմ, Իեն Սոմերհոլդերն է եղել Վամպիրի օրագիրը» սերիալի աստղն է), սիրահարվել եմ նաեւ Թոմ Հարդիին: Որ հիշեմ, շատ այլ հայտնիների անուններ կարող եմ նշել (ծիծաղում է):

Սիրո մասին լավագույն ֆիլմն՝ ըստ քեզ:

Ինձ համար սիրո մասին լավագույն ֆիլմը «Տեր եւ տիկին Սմիթներ»-ն են՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ: Իհարկե, սիրո մասին շատ ավելի խորը եւ արժեքավոր ֆիլմեր կան, սակայն ինձ համար այդ ֆիլմն առաջին տեղում է. ամեն կադրի հետ սիրտս արագ է բաբախում, ես իրենց փոխանցած էմոցիաները լիովին ստանում եմ:

image-12-02-22-11-40-1.jpeg (528 KB)

Սիրո գույնն` ըստ քեզ:

Ինձ համար, միանշանակ, սպիտակն է, որն ասոցացվում է թափանցիկության, մաքրության հետ: Ես այն նաեւ նույնացնում եմ աղավնու հետ: Բացի այդ՝ սպիտակն ինձ համար խաղաղության գույնն է:

Ամենահետաքրքիր արարքը, որ քեզ համար արել են:

Ինձ համար դեռ հետաքրքիր արարք չեն արել, որի մասին կարող եմ պատմել: Եղել են, պարզապես, նվերներ, անակնկալներ, որոնք, սակայն, չէի առանձնացնի՝ որպես հետաքրքիր դրսեւորումներ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իլոնա Մկրտչյանի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել