Շարունակում ենք ձեզ ներկայացնել 2022 թվականի նոր սերիալները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Եթե առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ։
«Գաղտնի ներխուժում»
Marvel-ը 2022 թվականին կշարունակի հիացնել հեռուստադիտողներին կինոտիեզերքի մաս կազմող իր սերիալներով։
Disney+-ի սթրիմինգային ծառայությունը կցուցադրի «Գաղտնի ներխուժում» սերիալը՝ հիմնված համանուն կոմիքսների շարքի վրա։
Չար, կանաչ, կախված օբյեկտից՝ իրենց արտաքինն ու ուժը փոխելու ունակություն ունեցող մարդանման Սքրուլլերի խումբը ներթափանցում է կառավարություն և սուպերհերոսների շրջանակներ՝ ճանապարհ հարթելու Երկիր մոլորակի վրա լայնածավալ ներխուժման համար, որը լիովին չի վերականգնվել Թանոսի գործողություններից:
SHIELD կազմակերպության տնօրեն Նիկ Ֆյուրին և Թալոսը ստիպված կլինեն ամեն գնով կանգնեցնել Սքրուլլերին:
Սերիալը բաղկացած կլինի վեց սերիայից և կհանդիսանա կինոտիեզերքի չորրորդ փուլի մի մասը:
Սերիալի շոուրաները կլինի Քայլ Բրեդսթրիթը։ Գլխավոր դերերում հանդես կգան Սեմյուել Լ. Ջեքսոնը, Բեն Մենդելսոնը և Քոբի Սմալդերսը։
Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի երկրորդ կեսին։
«Ավազե մարդ»
Այս տարի կցուցադրվի երկար սպասված սերիալ՝ լեգենդար Նիլ Գեյմանի հեղինակությամբ, հիմնված DC կոմիքսների վրա:
Գեյմանի համանուն գրաֆիկական վեպը նկարահանելու ապարդյուն փորձեր արվեցին դեռևս 1991 թվականին։ 2014 թվականին Ջոզեֆ Գորդոն-Լևիտը վեպի հեղինակի հետ սկսեց սցենար գրել, բայց այս անգամ էլ անօգուտ։ 2019 թվականի հունիսին Netflix-ը ձեռք բերեց սերիալը նկարահանելու իրավունք։
70 տարվա գերությունից հետո երազների տիրակալ Մորփեուսը վերջապես փախչում է դավաճան օկուլտիստի ձեռքից, ով նրան գերել է գաղտնի ծեսի արդյունքում։ Այս ընթացքում աշխարհը շատ է փոխվել։ Եվ հիմա Մորփեուսը պետք է վերականգնի իր ուժն ու զորությունը, ինչպես նաև հարմարվի նոր իրողություններին:
Սերիալի շոուրաները կլինի Ալան Հայնբերգը։ Գլխավոր դերերում են Թոմ Սթարիջը, Գվենդոլին Քրիստին և Դեյվիդ Թյուլիսը։
Սերիալի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ամռանը կամ աշնանը։
«Օբի-Վան Քենոբի»
Այն բանից հետո, երբ Disney-ի «Աստղային պատերազմների» նոր եռերգությունը պարզապես ջախջախեց լեգենդար ֆրանշիզը, երկրպագուները հուսահատվեցին:
Պարադոքսալ է, որ երկրպագուների սրտերում հույսը կրկին բորբոքել է հենց Disney-ը՝ «Մանդալորացին» սերիալով։
Եվ հիմա «Աստղային պատերազմների» ամենասպասված հերոսի մասին սերիալը գալիս է Disney+:
Շոուն կպատմի հանրահայտ Ջեդայի Օբի-Վան Քենոբիի կյանքի ամենանշանակալի պահերի մասին:Նրան հանդիսատեսն առաջին անգամ հանդիպեց «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV - Նոր հույս» (1977 թ.), երբ նա դարձավ երիտասարդ Լյուկ Սքայուոքերի ուսուցիչն ու դաստիարակը։
Սերիալի սկիզբն այսպիսին է. Օբի-Վան Քենոբին Տատուինում հետևում է Լյուկ Սքայուոքերին «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը» (2005թ․) ֆիլմի իրադարձություններից 10 տարի անց և ուղարկում է մեր հերոսին դեպի «զվարճալի արկածներ»։
Հատկանշական է, որ Հայդեն Քրիստենսենը նույնպես կվերադառնա Անակին Սքայուոքերի/Դարթ Վեյդերի դերին։
Հանդիսատեսին խոստացան ևս մեկ մենամարտ ուսուցչի և նրա պադավանի միջև, քանի որ այդ տեսարանին, ճիշտն ասած, շատերն են սպասում։
Սերիալը բաղկացած կլինի վեց սերայից։
Ջոբի Հարոլդը գրել է սցենարը, իսկ Դեբորա Չոուն բազմել է ռեժիսորի աթոռին։ Գլխավոր դերերում են Յուեն Մաքգրեգորը, Հայդեն Քրիստենսենը և Ջոել Էգերթոնը։
Սերիալի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի մայիսին։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ