Փետրվարի 22-ին հայազգի հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է: Ամերիկահայ փաստաբանը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ հաղթելով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի սկանդակալային գործը: Ռոբերտ Քարդաշյանը Keeping Up With The Kardashians աղմկահարույց ռեալիթի շոուի աստղեր Քորթնի, Քիմ, Քլոե եւ Ռոբ Քարդաշյանի հայրն է՝ Քրիս Ջենների նախկին ամուսինը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հայազգի փաստաբանի մասին:
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թ-ին՝ Լոս Անջելեսում: Նրա հայրը Արթուր Քարդաշյանն էր, մայրը՝ Ջեյն Առաքելյանը: Քարդաշյանի ընտանիքը զբաղվում էր մսապահածոյի բիզնեսով: Քարդաշյանները ծնունդով Կարսից են:
Ռոբերտ Քարդաշյանն իրավաբանական կրթությունը ստացել էր Սան Դիեգոյի համալսարանում, սակայն մինչ այդ սովորել էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ բիզնեսի կառավարման բաժնում: Որպես իրավաբան Քարդաշյանն աշխատել էր մոտ 10 տարի, այնուհետեւ զբաղվել սեփական բիզնեսով:
Հայ փաստաբանի եւ ամերիկացի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի ընկերությունը սկիզբ էր առել 1967 թ-ից` Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին: 1994 թ-ին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի եւ նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանությունից հետո ֆուտբոլիստը մնում էր Քարդաշյանների տանը՝ մեդիայի ուշադրությունից խուսափելու համար: Երբ ընկերոջ դեմ մեղադրանք հարուցվեց սեփական կնոջ եւ նրա ընկերոջ սպանության մեջ, Քարդաշյանը, որն արդեն թողել էր փաստաբանական գործը, վերադարձավ ոլորտ՝ որպեսզի օգներ Օ. Ջեյ Սիմփսոնին՝ միանալով վերջինի փաստաբանական թիմին:
Սիմփսոնը հաղթել է գործը, սակայն ավելի ուշ՝ 1996 թ-ին, ABC-ին տված հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը նշել էր, որ սկսել էր կասկածի տակ դնել Սիմփսոնի անմեղությունը, որից հետո ընկերները դադարել էին միմյանց հետ շփվել:
Օ. Ջեյ Սիմփսոնի պատմությունը էկրանավորվել է 2016 թ-ին նկարահանված American Crime Story սերիալում, որտեղ ներառված է նաեւ Ռոբերտ Քարդաշյանի կերպարը:
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թ-ին. մահվան պատճառ դարձել է քաղցկեղը:
Ռոբերտ Քարդաշյանի հանրահայտ զավակները հաճախ են հոր մասին հիշում ու կիսվում սոցիալական ցանցերում: Քիմ Քարդաշյանն, օրինակ, անցած տարի՝ հոր ծննդյան օրը, հուզիչ գրառում էր կատարել՝ նշելով, որ ամեն օր է հիշում ու կարոտում նրան.
«Ես, նույնիսկ, զանգահարել էի քո հեռախոսահամարին. հետաքրքիր էր՝ արդյոք ինչ-որ մեկը կպատասխանե՞ր այսքան տարի անց. խնդրում եմ այցելիր ինձ երազում, կամ որեւէ նշան ուղարկիր»,-գրել էր ռեալիթի շոուի աստղը:
Լուսանկարները՝ Instagram, Vince Bucci/AFP/Getty Images, Ron Gallela/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 7 հուլիսի
Քանյե Ուեսթը նախատեսում է պենոպլաստից մեքենա արտադրել (ֆոտո)14:36, 7 հուլիսի
50 Cent-ի թիմը Հայաստանը համարել է նրա շրջագայության լավագույն երկրներից մեկը․ ինչպե՞ս ռեփերը աշխարհին սեւեռեց Երեւանի շուրջ (ֆոտո/վիդեո)14:12, 7 հուլիսի
Շակիրայից բաժանվելուց հետո․ Ժերար Պիկեի հետեւորդներին թիվը պակասել է 5 միլիոնով13:41, 7 հուլիսի
19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով13:07, 7 հուլիսի
Թոմ Հենքսը քննադատել է «Բազ Լայթեր» մուլտֆիլմը12:42, 7 հուլիսի
«Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին12:12, 7 հուլիսի
Բրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունի11:49, 7 հուլիսի
«Ինքդ քեզ լուսանկարիչ»․ Սոնա Մաթեւոսյանի ծովափնյա կերպարը11:23, 7 հուլիսի
«Եկել եմ ամենահամեղ ջրի եւ ամենահաճելի կոնյակի երկիր». Ժաննա Լեւինան Հայաստանում է10:40, 7 հուլիսի
«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ Ուդումյան10:11, 7 հուլիսի
Գողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասին09:00, 7 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ