Թագավորական վարդագույն
Նուրբ, թեթեւ, օդային․ այս երանգը հենց այնպես չեն անվանել թագավորական։ Եթե ուշադիր ուսումնասիրեք միապետերի կերպարները, դուք կարող եք նկատել, որ նման գույնը հատկապես հայտնի է:
Բալագույն
Կարմիրի փոխարեն կարող եք ընտրել խորը, հագեցած բալագույն։ Այս երանգը կօգնի Ձեզ ստեղծել վառ, նկատելի կերպար, բայց միեւնույն ժամանակ չի լինի չափազանց աչքի ընկնող:
Սպիտակ
Իզուր չէ, որ սպիտակը համարում են ազնվականների գույն։ Այն չի կարելի անվանել գործնական, եւ հազիվ թե դուք մետրոյի կամ հասարակական տրանսպորտի բանուկ ժամին սպիտակ հանդերձանքով երթեւեկում եք։ Ռիսկային է, քանզի օրվա վերջում այն կարող է լինել մոխրագույն: Սակայն, նման երանգը համարվում է ազնվական։ Այնպես որ, երեկոյան զբոսանքի համար համարձակորեն ընտրություն կատարիր դրա օգտին։ Ի դեպ, լավագույնս կդիտվեն կաթնագույն, մարգարտե սպիտակ, ինչպես նաեւ ձյունաճերմակ երանգները։ Բայց վառ կամ մոխրագույն երանգով սպիտակը լավագույն տարբերակը չէ:
Պաստելային կապույտ
Թեթեւ զգեստներ, խիտ գործվածքներով խիստ կոստյումներ, կամ փափուկ սվիտեր․ այս երանգի հագուստի ցանկացած տարր նուրբ, էլեգանտ տեսք է ստանում։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել պաստելային կապույտ գույնը ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան կերպարներ ընտրելիս:
Շոկոլադե երանգ
Ջերմ, հագեցած շոկոլադե երանգը կարող է հիանալի հիմք դառնալ քո ամենօրյա կերպարների համար։ Այն ոչ պակաս ունիվերսալ է, քան սեւ, միեւնույն ժամանակ հետաքրքիր է նայվում։ Այն նաեւ հարմար է գրասենյակի այցելելու կամ երեկոյան զբոսանքի համար։ Անպայման փորձեք։
Նարդոսի երանգ
Եթե դուք փնտրում եք պայծառ, բայց միեւնույն ժամանակ նուրբ երանգ, ուշադրություն դարձրեք նարդոսի երանգին: Շատ էլեգանտ, նույնչափ էլ խիստ կոստյումներ, եւ թեթեւ ամառային զգեստներ։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 11 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:41, 10 օգոստոսի
«Գեղեցկուհի հայուհի»․ ինչ զգեստ է ընտրում Լիդուշիկը երեկոյան կերպարի համար23:07, 10 օգոստոսի
Գրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա22:42, 10 օգոստոսի
«Սեր»․ Գեւորգ Մկրտչյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը22:12, 10 օգոստոսի
Ջիմ Քերին ստեղծել է 50,000 դոլար արժողությամբ NFT21:41, 10 օգոստոսի
«Շատ դժվար օրվա ավարտ»․ Մկրտիչ Արզումանյան21:12, 10 օգոստոսի
Սիրո յոթ շրջան20:31, 10 օգոստոսի
«Ջրահարսերը գոյություն ունեն»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը20:11, 10 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ (ֆոտո)19:43, 10 օգոստոսի
«Օրվա տրամադրություն»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը19:03, 10 օգոստոսի
«Կնքահայրը» ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե չեն ցանկացել Ալ Պաչինոյին հաստատել Մայքլ Կորլեոնեի դերի համար18:46, 10 օգոստոսի
«Մի ժամանակ»․ Մարիամ Ադամյանն՝ ամուսնու հետ