Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Արդյոք ռուսաստանյան վարձույթից ձեռք բերված ֆիլմերը կցուցադրվե՞ն Հայաստանում. Երեւանի կինոթատրոնների պարզաբանումը

09:25, 2 մարտի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան The Walt Disney ընկերությունը դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում, իսկ Warner Bros.-ը՝ հետաձգել այսօր՝ մարտի 2-ին սպասվող «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը: ՌԴ-ում տեղի չի ունենա նաեւ «Ես կարմրում եմ» մուտֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր մարտի 10-ին, ինչպես նաեւ՝ չեղարկվել է Ջարեդ Լետոյի գլխավոր դերակատարմամբ՝ «Մորիբուս» ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է կայանար մարտի 24-ին:

Քանի որ նշված ֆիլմերը Հայաստանի կինոթատրոնները ձեռք են բերում Ռուսաստանից, NEWS.am STYLE-ը երեւանյան կինոթատրոններից պարզել է՝ արդյոք ՌԴ-ում տեղի ունեցող չեղարկումներն անդրադարձե՞լ են նաեւ տվյալ ֆիլմերի հայաստանյան ցուցադրությունների վրա:

images.jpg (73 KB)

«ԿինոՊարկ»-ից մեր հարցադրմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ «Բեթմեն» ֆիլմը, ինչպես նախատեսված էր, էկրաններ կբարձրանա այսօր՝ մարտի 2-ին, ինչ վերաբերում է մյուս ֆիլմերի ցուցադրություններին՝ դեռեւս հստակ տեղեկություն չունեն.

«Խնդրում ենք ժամանակից շուտ խուճապի չմատնվել։ Ներկա պահին մենք եւս սպասում ենք հետագա ֆիլմերի պրեմիերաների վերաբերյալ տեղեկության։ Եթե լինեն որեւէ հայտարարություններ, անպայման կկիսվենք էջում»:

MV5BMDBmMWNjMDEtNTZlNC00YWE5LWFjMDktODVlOWIzZTYyMzdlXkEyXkFqcGdeQXVyMTAwODc1OTcy._V1_.jpg (109 KB)

«Սինեմա Սթար»-ում եւս առայժմ հստակեցված է միայն  «Բեթմենի» ցուցադրությունը. «Այս պահի դրությամբ միայն հստակ է, որ «Բեթմեն» ֆիլմը վաղվանից սովորականի նման կցուցադրվի «Սինեմա Սթարում», իսկ հետագա ֆիլմերի մասին դեռ հստակ ինֆորմացիա չկա»:

«Մոսկվա» կինոթատրոնից էլ NEWS.am STYLE-ին տեղեկացրին, որ «Բեթմեն» ֆիլմն այսօր կբարձրանա մեծ էկրաններ, իսկ մյուս ֆիլմերի թողարկումների մասին կտեղեկացնեն ավելի ուշ. ««Բեթմենը» մեզ մոտ կցուցադրվի այսօրվանից, եւ կինոմաններն առանց որեւէ խոչընդոտի կարող են այն դիտել. մյուս ֆիլմերի ճակատագրերի մասին ավելի պարզ կլինի հաջորդ շաբաթ»:

Ռուսաստանյան պրեմիերաների չեղարկման վերաբերյալ Disney-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել