Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Արդեն ուշ է. «երիտասարդական» իրեր, որոնք չարժե կրել 35 տարեկանից հետո (ֆոտո)

14:11, 6 մարտի

35 տարեկանը ոչ թե դատավճիռ է, ինչպես կարող է թվալ ինչ-որ մեկին, այլ հասունության սկիզբ է: Մենք փոխվում ենք, արդեն իմանալով մեր նախասիրությունները, դառնում ենք մեր լավագույն տարբերակը։ Եթե նայենք Մոնիկա Բելուչիին, Վիկտորյա Բեքհեմին եւ Անջելինա Ջոլիին, կհասկանանք, որ տարիների ընթացքում նրանք չեն փոխվել, այլ միայն ձեռք են բերել հղկված եւ նուրբ ճաշակ: Հետեւաբար, ոչ մի բացասական շարժառիթ, միայն ողջամիտ մոտեցում որակյալ զգեստապահարանին։

Շագանակագույն ու սեւ գույների համադրությամբ հագուստ

14277831.jpg (169 KB)

Չնայած այն հանգամանքին, որ եւ շագանակագույնը, եւ սեւը բազային գույներ են, բայց դրանց համադրությանը «չի կարող դիմակայել 35 տարեկան յուրաքանչյուր աղջիկ։ Սխալ մոտեցման դեպքում Դուք միայն կավելացնեք տարիքը, ուստի լավագույն տարբերակը ավելի թեթեւ երանգների համադրությունն է: Փորձեք մոխրագույն, մարմնագույն, նուրբ երկնագույն, բեժ, բաց  կանաչ գույները։  Օրինակ, կապույտ ջինսե տաբատ եւ բեժ բլուզ։ Հիանալաի տարբերակ է։

8574961.jpg (192 KB)

Չափազանց սադրիչ հանդերձանք

36252725.jpg (192 KB)

Որքան էլ ծեծված է հնչում, անկեղծ մինիից արժե հրաժարվել։ Նույնիսկ երկար, բարակ ոտքեր ունեցողները բացառություն չեն։ 35-ն անց աղջիկները, որպես կանոն, արդեն բավականին հասուն են, գիտակցված, ինքնավստահ, եւ կարիք չունեն, որ շրջապատը տեսնի նրանց բացահայտ սեքսուալությունը եւ սադրանքը: Ցանկացած հագուստ իր մեջ ինչ-որ մարտահրավեր է կրում, ձգտում է աշխարհին հասցնել մեր «Ես»-ը։ Երբ մենք գործնական հագուստով ենք, որպես կանոն, մենք ավելի վստահ ենք զգում, ավելի կազմակերպված, կենտրոնացած ենք աշխատանքի, արդյունքների հասնելու վրա: Մինի զգեստով եւ բարձրակրունկներով աղջիկներն ավելի խաղարկային են, թեթեւ տրամադրությամբ, որը փոխանցվում է շրջապատին: Սրան են վերաբերում թափանցիկ եւ չափազանց քիփ տոպերը, համարձակ դեկոլտեով ու մեջքի հատվածում բացվածքով բլուզները, լեգինսները, շորտերը։

Պատառոտված ջինսեր

58585477.jpg (218 KB)

Դրանք ընդգծում են ձեր ապստամբ ոգին, բայց այնքան էլ լավ չեն նայվում։ Ջինսե պատառոտված տաբատները թողեք դեռահասներին, իսկ ձեզ համար գնեք կազմվածքին համապատասխան  դասական ջինսե հագուստ։ Եվ պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն։ Դուք կարող եք զգալ յուրօրինակ սեքսուալ զգալ եւ դեպի ձեզ ուղղեք բոլոր տղամարդկանց տեսակետները, պարզապես ընտրելով ձեր իդեալական տարբերակը։

Մուլտհերոսների պատկերներով եւ գրվածքներով բլուզներ

02842.jpg (184 KB)

Երիտասարդները սիրում են կարգախոսներով եւ զվարճալի գրություններով, Սնուփիի եւ Միկի Մաուսի պատկերներով պրինտեր: Եթե շատ եք ցանկանում, ապա կարող եք ձեզ թույլ տալ կրել  բարձրագոչ  պրինտով հագուստ միայն տանը։ Իսկ դրսի համար ավելի լավ է ձեռք բերեք, բամբակյա բլուզներ, որոնք կհամադրվեն ձեր զգեստապահարանի բոլոր իրերի հետ։

Գունավոր եւ գրվածքներով զուգագուլպաներ

365145.jpg (211 KB)

Գունավոր, լոգոտիպներով, գրվածքներով զուգագուլպաներն այս սեզոնին չեն կորցնում իրենց ակտուալությունը, բայց 35-ն անց կանայք չպետք է ակցենտավորեն ոտքերը, եթե դրանք կատարյալ մարզավիճակում չեն։ Ինչ վերաբերում է վառ զուգագուլպաներին, դա ակնհայտորեն երիտասարդական երեւույթ է։ Դրանք փոխարինեք խիտ սեւ կամ նրբագեղ պուտիկավոր զուգագուլպաներով:

Կրոպ-տոպեր

4478531.jpg (155 KB)

Տոպով կինը հիացմունքի փոխարեն բամբասանքի առիթ է հանդիսանում։ Նույնիսկ, եթե դա Դեմի Մուրն է։ Ընտրեք կարգավիճակին հատուկ իրեր։ Ցանկալի է խիտ հյուսվածքից: Եվ եթե դուք ուզում եք սեքսուալ տեսք ունենալ, ապա օգնության կհասնի մետաքսե զգեստը։ Դրանք  կատարելապես համադրվում են օվերսայզ բաճկոնի հետ։

589632147.jpg (146 KB)

Ռոք ոճի հագուստ

4747152152.jpg (161 KB)

Այս ոճի հագուստ նախընտրում են նրանք, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում։  Կաշի, շղթա, սեւ գույն, զանգվածային ֆուրնիտուրա, վառ դիմահարդարում, ահա, թե ինչով է սովորաբար տարբերվում ռոք ոճը։ Դրա մեկ այլ տեսակ է ռոքաբիլլին՝ լայն փեշով ծաղկավոր, պուտավոր զգեստ, մազերին ամրացված վառ (հաճախ կարմիր գույնի) ծաղիկ կամ ժապավեն։ Բայց Քրիստինա Ագիլերայի նմանվել այլեւս չեք ցանկանում, քանի որ նա վաղուց 20 տարեկան չէ: Ցանկանում եք հանդուգն, սեքսուալ լինե՞լ։ Կրեք սքինի ջինսե տաբատ, կարմիր վանդակավոր վերնաշապիկ, ընտրեք կարմիր շրթնաներկ եւ առաջ:

Աղբյուրը՝ Marieclaire

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել