Սիրո ու հերոսության մասին պատմություն՝ երկու ճակատագրերի զուգորդությամբ. երեկ՝ մարտի 7-ին, Երեւանում կայացավ հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Արման Աբովյանը: Նկարահանման աշխատանքներն ընթացել են 2019 թ-ին, այն իրական պատմության հիման վրա է, որի գաղափարի հեղինակը գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որն իր իսկ խոսքով՝ մարմնավորում է ինքն իրեն: Յուրին նաեւ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն է:
Ֆիլմի մյուս առանցքային հերոսներին մարմնավորում են Դիանա Մալենկոն, Սարգիս Գրիգորյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անահիտ Կիրակոսյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Արսեն Լեւոնյանը:
Ֆիլմում ներկայացված է երկու պատմություն, որոնցից մեկը մելոդրամա ժանրում է, եւ պատմում է երիտասարդ զույգի մասին, որոնք հանդիպում են Երեւանում, ու նրանց մեջ ծնվում է սեր: Երկրորդը՝ սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը կռվի պատճառով փախչում է Հայաստան, ու կինոդիտողի ուշադրության կենտրոնում հենց այդ ընտանիքի շուրջ փորձությունների զարգացումն է՝ արդյոք անդամները կմիավորվե՞ն, կգտնե՞ն միմյանց, թե՞ ոչ… Այս երկու սյուժեները խաչվում են միմյանց ու ավարտվում հույսով լի լավատեսությամբ:
Ռեժիսոր Արման Գեւորգյանի խոսքով՝ ֆիլմն առաջնահերթ սիրո մասին է.
«Սեր՝ մարդկանց, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ... Այս Ֆիլմը շատ բարի էնեգետիկայով է լի, ու եթե ամբողջացնելու լինեմ, կարող եմ ասել` այն հույսի շող արթանացնող պատմություն է»,-ասում է նա:
Սցենարիստ Հարություն Ղուկասյանը ոգեշնչվել է Յուրիի գրած երգերով, որոնք որոշել է ընդլայնել ու վերածել կինոժապավենի: Ըստ նրա՝ ֆիլմը բացառիկ է նրանով, որ այնտեղ ներկայացված բոլոր հերոսները սփյուռքահայեր են.
«Սա պատմություն է հայորդու մասին, որն ապրելով դրսում՝ հայրենիքի հետ կապն այնքան ամուր է պահում, որ ճակատագրի բերումով դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառը»,-անդրադառնալով սյուժետային առանձնահատկությանը՝ հավելեց նա:
Գլխավոր հերոսին մարմնավորող Յուրի Մելիքովի համար այս դերը դեբյուտային է, այն էլ՝ միանգամից գլխավոր.
«Ես այստեղ չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը: Սա մելոդրամ է, որտեղ միախռնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները: Այս ֆիլմը օտար երկրում հայ մնալու եւ հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է»,-նշում է նա:
Դիանա Մալենկոն ֆիմում մարմնավորում է Մարիային, ու ինչպես ինքն է նշում՝ իր հերոսուհու միջոցով հնարավորություն է ունեցել նորովի զգալու Հայաստանն՝ իր յուրահատկությամբ.
«Կարծում եմ՝ իմ գիծը եւս ներառում է հայրենադարձության եւ սիրո թեման: Մի հետաքրքիր փաստ կա՝ ես միշտ պատկերացրել եմ՝ եթե հայ չլինեի, եթե չիմանայի հայերեն, ու Հայաստանը տեսնեի օտարազգի մարդու աչքով, ինչպիսի՞ն այն կլիներ ինձ համար: Այս կերպարն ինձ թույլ տվեց նման զգացողություններ ունենալ, ու կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է մեր հայրենիքը»,-ժպիտով ասում է նա,-«Կարծում եմ՝ մի կարեւոր հանգամանք էլ կա՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են հայերը՝ բոլորիս սրտերն էլ լեռներում են: Ըստ իս՝ ֆիլմը նաեւ դրա մասին է»:
Անահիտ Կիրակոսյանի կարծիքով՝ նմանատիպ մելոդրամաները պակասում են հայկական կինոարտադրության մեջ. դերասանուհին նշում է, որ մեծ սիրով է մասնակցել նկարահանմանը.
«Ես նկարահանվել եմ սիրիահայ ընտանիքի մասին պատմության գծում: Կարծում եմ՝ մենք այսպիսի ֆիլմերի պակաս ունենք, որտեղ կա թեթեւություն, կա սեր... Ինչ վերաբերում է կերպարիս՝ չնայած դերս կարճ էր, բայց նկարահանումների առումով՝ բարդ: Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ այս նախագծում ու հուսով եմ՝ արդարացրել եմ բոլորի սպասելիքները»:
Մինչ ֆիլմի պրեմիերան, դերասանական ու ստեղծագործական կազմը, ինչպես նաեւ՝ այլ հայտնիներ, քայլել են կարմիր գորգով, որի ֆոտոպատմությունը առաջարկում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 30 նոյեմբերի
58-ամյա Պաուլա Պորիզկովան կիսամերկ հայտնվել է Elle Czech-ի շապիկին13:05, 30 նոյեմբերի
«ԿինԿոդ»-ը բեմ բարձրացավ փոփոխված կազմով․ ինչո՞ւ կատարվեց փոփոխությունը եւ ի՞նչ թարմություն բերեց ներկայացմանը (ֆոտո/վիդեո)12:50, 30 նոյեմբերի
Dasa2 – կամուրջ՝ սփյուռքահայերի եւ հայաստանցի ուսուցիչների միջեւ12:15, 30 նոյեմբերի
Ջադա Սմիթը Ուիլ Սմիթի հետ հարաբերությունների մասին. «Մենք հավերժ միասին ենք մնալու»11:20, 30 նոյեմբերի
Իրանցի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում Դոնալդ Թրամփի մասին10:27, 30 նոյեմբերի
Շեր. «Ես ամեն ինչ կտայի, որպեսզի նորից լինեի 70 տարեկան»09:00, 30 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 29 նոյեմբերի
«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի 30 Under 30 հատուկ համարում19:20, 29 նոյեմբերի
Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել դերասանին16:06, 29 նոյեմբերի
Դիանա Մալենկոն եւ էդուարդ Աղաջանյանը՝ Ավստրիայում (ֆոտո)15:17, 29 նոյեմբերի
Քենդալ Ջենները Քիմ Քարդաշյանից եւ Քայլի Ջեններից հետո դարձել է երրորդ KarJenner-ը, ով հայտնվել է Forbes-ի շապիկին14:29, 29 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր մրցանակի