Գրիգոր Կյոկչյանը` դեկտեմբերի 5-ին կայանալիք միջոցառման մանրամասների ու Նարեի տրամադրվածության մասին

Ջեքսոնի, Լոպեսի, Բեյոնսեի հետ աշխատած հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի շքեղ ցուցադրությունը Երեւանում

«Բլբուլյաններ 3». 3 անգամ ավելի ծիծաղելի սիթքոմը մեկնարկում է

#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

«Ցավոք՝ Հայաստանում կանայք այնքան էլ տեղյակ չեն իրենց իրավունքներից, կարծես՝ ավելի շատ տեղյակ են պարտականություններից». Անահիտ Կիրակոսյան

15:11, 8 մարտի

Կանանց միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 8-ին, շատերի պատկերացումներում ասոցացվում է մեծ ծաղկեփնջերի ու նվերների հետ, ու երբեմն այդ մեկ օրվա ուշադրությունը շեղում է օրվա իրական նպատակից, որը  կանանց իրավունքների ու հավասարության մասին է, իսկ ուշադրությունն ու հարգանքը ոչ թե մեկ օրվա, կամ ամսվա ձեռքբերում պետք է լինեն, այլ՝ ամբողջ կյանքի:

Որքանո՞վ են հայ կանայք իրենց զգում պաշտպանված ու կարեւոր, ի՞նչ է «կանացի երջանկությունն» ու արդյոք պե՞տք է կանանց համարել «թույլ» սեռի ներկայացուցիչներ: Թեմայի մասին  NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, որը կիսվել է տվյալ հարցերի շուրջ իր մտքերով:

IMG_0046-1.JPG (1.15 MB)

«Ես այս տոնի մասին խոսելիս միշտ ասում եմ, որ շատ լավ կլինի, որ կինն, առհասարակ, կարեւորվի յուրաքանչյուր օր, որովհետեւ մենք փխրուն, գեղեցիկ էակներ ենք, որոնց պետք է սիրել, հարգել, ընդունել ու երկրպագել անդադար՝ առանց ինչ-որ օրեր առանձնացնելու, բայց լավ է, որ ունենք տոներ, որոնք եւս մեկ անգամ շեշտադրում են ու հիշեցնում այդ մասին: Չնայած հիշեցնել, նշանակում է՝ դրա պակասը զգալ: Ամեն դեպքում, ես սրտանց եմ սպասում այս օրվան, սրտանց շնորհավորում եմ իմ կյանքի ամենակարեւոր էակին՝ մայրիկիս, դուստրերիս: Ուզում եմ, որ, առհասարակ, Հայաստանում կինն իրեն զգա իրավունքների տեր, եթե ոչ հավասար, ապա՝ ճիշտ դերակատարման մեջ: Ինձ համար կարեւոր է, որ կինը լինի կին, տղամարդը՝ տղամարդ, խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուրն իր դերում իրեն լավ զգա»:

IMG_0050.JPG (1.13 MB)

Անահիտն իր բարեգործական ծրագրերի շրջանակում հաճախ է շփվում տարբեր ոլորտի կանանց հետ՝ թե´ Երեւանում, թե´ մարզերում, եւ հասցրել է նկատել կարծրատիպային մի շարք առանձնահատկություններ, որոնք, ըստ դերասանուհու, մտահոգիչ են.

«Եթե խոսենք մայրաքաղաքի մասին, շատ առաջ ենք գնացել, բայց հենց ոտքս դնում եմ մարզեր, հասկանում եմ, որ մենք բավական շատ խնդիրներ ունենք՝ սկսած կանանց հոգեբանությունից. կանանց մեջ կա վախ, որոնց մասին նրանք չեն արտահայտվում, հաճախ ենթարկվում են բռնությունների: Ցավոք՝ Հայաստանում կանայք այնքան էլ տեղյակ չեն իրենց իրավունքներից, կարծես, թե ավելի շատ տեղյակ են պարտականություններից: Ես կուզեի, որ կինն այս կյանքում ինչ էլ անի, դա անի սիրով, ոչ թե պարտադրված՝ կարծրատիպերից կամ հասարակության կարծիքից ելնելով: Մենք ենք ստեղծում այդ հասարակությունը, եւ մենք պետք է փոխենք ու կոտրենք այն կարծրատիպերը, որտեղ մարդուն այնքան չեն հարգում, որքան պիտի հարգեն: Ես չեմ ցանկանում ոչ գերագնահատել, ոչ էլ՝ թերագնահատել կնոջը, պարզապես պետք է իմանալ նրա արժեքը: Ես չեմ ասում, որ ամեն ինչ ընտանիքում պետք է որոշի կինը, ոչ՝ ուղղակի նա պետք է զգա սերն ու հարգանքը: Մենք դեռ շատ բացթողումներ ունենք մարզերում, եւ տարատեսակ թրեյնինգները, հոգեբանների աշխատանքը շատ եմ կարեւոերում այս հարցում: Նաեւ կարեւոր է դաստիրակությունը, որովհետեւ չմոռանանք, որ տղամարդկանց դաստիարակում ենք մենք՝ կանայք, եւ երբ հետո  մեծացնում ենք այն տղամարդուն, որը միայն պահանջում է եւ ոչ հարգում, դրա մեջ կա նաեւ կնոջ մեղավորությունը: Մենք դեռ փոքրուց տղամարդկանց ասում ենք՝ դու տղամարդ ես, դու ուրիշ ես... Ես այսօր երկու տղա եմ մեծացնում, եւ ես նրանց անդադար ասում եմ՝ մայրիկի վրա ձայն բարձրացնել չի կարելի, կնոջ հետ այդպես չեն խոսում... Ես ուզում եմ, որ ապագայում նրանք իրենց ընտանիքներում էլ իմանան կնոջը հարգել»:

IMG_0056.JPG (1.05 MB)

«Թույլ սեռ»՝ այսպես են շատերը բնորոշում կանանց, սակայն ըստ Անահիտի՝ էմոցիոնալ լինելը չպետք է շփոթել թուլության հետ:

«Չեմ համաձայնի, թե կանայք թույլ սեռի ներկայացուցիչ են, կարծում եմ՝ հակառակն է: Այն, որ կինն էմոցիոնալ է, ավելի հաճախ է արտասվում, դա դեռ թուլության մասին չի խոսում, պարզապես մենք զգացմունքների այլ արտահայտչամիջոցներ ունենք, բայց մենք այնքան ուժեղ ենք՝ սկսած ծննդաբերական ցավերից, ավարտած՝ կյանքի բարդագույն փուլերով, այնքան դիմացկուն, որ տղամարդը դա չէր էլ կարող տանել: Իրականում լավ ընտանիքի գործոնն էլ է կնոջ ուժը. կինը պետք է իմաստուն լինի»:

IMG_0049.JPG (1.12 MB)

Տոներին ու տարբեր առիթներին կանայք ամենից հաճախ լսում են «կանացի երջանկություն» բարեմաղթանքը: Հարցին՝ ի՞նչ է, ըստ իրեն, նշանակում այդ արտահայտությունը, Անահիտը պատասխանեց.

«Ընդհանրապես, երեւի, խոսում են ու տերիմիններ են ստեղծում այն բաների շուրջ, ինչի պակասը կա: Մենք ստեղծել ենք ինչ-որ կարծրատիպեր... Կա, ուղղակի, երջանկություն, ու ամեն ինչ մեր ձեռքերում է՝ անկախ նրանից կին ենք, թե տղամարդ»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության