MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երկու մեծ պրեմիերա է սպասվում. Պատանի հանդիսատեսի թատրոնի նորություններն ու նոր ձեւաչափի աշխատանքները

16:35, 9 մարտի

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն իր հանդիսատեսին պատրաստվում է ներկայանալ նոր ներկայացումներով. մանկական պիեսներին զուգահեռ՝ կլինեն նաեւ ավելի մեծ տարիքային լսարանի համար նախատեսված աշխատանքներ. NEWS.am STYLE-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ամփոփել է նախորդ տարվա ձեռքբերումներն ու խոսել առաջիկա նորությունների մասին:

«Նախորդ տարի ունեցանք բավական հաջողված ներկայացումներ՝ «Ռապունցելը» եւ «Մալեֆիսենտա կամ քնած գեղեցկուհու լեգենդը»՝ մեծամասշտաբ գործեր, որոնք, հանդիսատեսի արաձագանքներից դատելով, մեծ ջերմությամբ են ընդունվել: Իսկ այս տարվա հունվարից սկսել ենք երկու ներկայացումների աշխատանքներ՝ «Չառլին եւ շոկոլադի գործարանը» եւ «Կատուն շիկացած տանիքին»: Այս երկու ստեղծագործություններն էլ շատ հետաքրքիր են, ունեն տարբեր ստեղծագործական կազմեր: «Կատուն շիկացած տանիքին» Թենեսի Ուիլյամսի հայտնի ստեղծագործությունն է. այն աշխարհի տարբեր թատրոններում բեմադրվել է, իսկ մեզ մոտ կներկայացվի ուրույն ձեռագրով: Ներկայացման ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, մոտեցումը եւ մեկնաբանությունը լինելու են յուրովի, եւ վստահ եմ՝ ամեն ինչ շատ գեղեցիկ է մատուցվելու»: 

193540270_329495195420684_7207568173090662378_n.jpg (20 KB)

Տնօրենի խոսքով՝ ներկայացումը, գրեթե, 60 տոկոսով պատրաստ է. բեմանկարչական աշատանքների հեղինակը Գարեգին Եվանգուլյանն է, կոստյումների հեղինակը՝ նկարիչ, դիզայներ Լիլիթ Մելիքյանը: 

««Չառլին եւ շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի արկածային հեքիաթի բեմականացման հեղինակն ու ներկայացման ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է՝ երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ ստեղծագործող: Սա կրկին հետաքրքիր ու հայտնի ստեղծագորոություն է, եւ ես վստահ եմ դրա հաջողությանը, ու կարծում եմ՝ դրանում ավելի ուշ կհամոզվի նաեւ հանդիսատեսը»:

Թատրոնում զուգահեռ եւս երկու ներկայացումների շուրջ են աշխատում, կունենան նաեւ հյուրախաղեր, որոնց մասին Էմին Թորոսյանը խոստոցավ մանրամասնել առաջիկայում.

«Ներկայացումներից մեկը Շեքսպիրի գործերից է, ինչի մասին ավելի ուշ կխոսենք: Ստեղծագործական տարին բուռն է, զբաղվածությունը՝ շատ, խաղացանկն արդեն կազմված է ու հագեցած: Կարծում եմ՝ մեզ համար շատ կարեւոր է, որ զբաղվածության հետ մեկտեղ կարողանում ենք նաեւ ապահովել հանդիսատեսի մուտքը թատրոն, որոնք հետաքրքրությունից ելնելով՝ գալիս են ներկայացումները դիտելու: Սա խոսում է նաեւ աշխատանքների որակի մասին, որոնք ստիպում են, որ հանդիսատեսը սպասի նաեւ հաջորդ ներկայացումներին»:

79805283_3038424522851864_4612322433796407296_n.jpg (664 KB)

Հանդիսատեսին ավելի գրավիչ ու հետաքրքիր ներկայանալու համար թատրոնը դիմել է նաեւ նորամուծությունների. 

«Ռիբրենդինգի արդյունքում որոշեցինք ունենալ նոր լոգոտիպ, պաստառների նոր ձեւավորում, ինչը ավելի ներկայանալի է դարձնում մեր աշատանքն ու ավելի խոսուն՝ երեխաների համար: Արդեն 3 տարի է՝ համագործակցում ենք Արվին Քոչարյանի հետ, ու կարծում եմ՝ այս նոր մոտեցումը եւս հաջողության գրավականներից մեկն է: Սկսած բեմից, վերջացրած այլ մոտեցումներով՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հանդիսատեսի համար լինի հարմարավետ»:

2020 թ-ին կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները չշրջանցեցին նաեւ թատերական կյանքի ակտիվությանը. հենց այդ ժամանակաշրջանում թատրոնը անցավ օնլայն ներկայացումների ձեւաչափի, ինչը Էմին Թորոսյանը համարում է դժվար, բայցեւ օգտակար փորձ.

«Մարդը, երբ հայտնվում է մի նոր իրավիճակում, անընդհատ փորձում է ինչ-որ ելքեր գտնել: Մենք առաջին թատրոնն էինք, որը կազմակերպեց օնլայն ցուցադրություններ, դա շատ արդյունավետ էր թատրոնի՝ չկանգնելու ու հանդիսատեսի զարկերակը պահելու տեսանկյունից: Բացի օնլայն ցուցադրումներն ունեցանք նաեւ քննարկումներ, այդ կերպ կարողացանք պահել մեր հանդիսատեսին: Եթե խոսենք մարքեթինգի մասին՝ դա նաեւ ավելացրեց մեր հետեւողների քանակը, ինչը եւս կարեւոր ենք համարում»:

Տնօրենն ասում է՝ այսօր սահմանափակումները թեեւ խանգարում են, բայց չեն խոչընդոտում թատրոնի բնականոն աշխատանքին, հատկապես, որ Պատանի հանդիսատեսի թատրոն այցելում են հիմնականում դպրոցահասակներն ու պատանիները, որոնց համար խիստ սահմանափակումներ սահմանված չեն:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել