Մարտի 31-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «STABAT MATER» ստեղծագործությունը։
Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Բողոս Բիազբեկյան (բաս):
Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։ Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:47, 30 հունիսի
«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)