Դուբայում «Միսս սուպեր տաղանդ» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է Վիկտորյա Բալոյանը։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների պրոդյուսեր Էդգար Սահակյանը։
Նրա խոսքով՝ «Միսս սուպեր տաղանդ»-ը պետք է տեղի ունենար մարտի սկզբին Փարիզում, սակայն համաշխարհային վերջին իրադարձությունների պատճառով կազմակերպիչները որոշեցին այն տեղափոխել սեպտեմբեր։ Իսկ տնօրինության գործընկերները որոշեցին նաեւ մրցույթի ևս մեկ փուլ անցկացնել Դուբայում՝ Expo 2020-ին։
«Հայաստանը ներկայացնում է Վիկտորյա Բալոյանը։ Մենք երկար ժամանակ աշխատել ենք միասին և անցել ենք շատ հետաքրքիր մրցույթներ։ Սակայն դեռ 2020 թվականին Բարսելոնայում գտա մեկ իսպանուհու՝ ազգությամբ հայ Կարոլինա Գևորգյանին։ Նա նույնպես մասնակցում է մրցույթին և ներկայացնում Իսպանիան։ Ի դեպ, նրանք երկուսն էլ մասնակցել են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթներին»,- նշեց Էդգարը։
Վերջինս հավելեց, որ ինքն այս պահին աշխատում է աշխարհի բոլոր հնարավոր գեղեցկության մրցույթների հետ։ Առաջիկայում մրցույթներ կլինեն նաեւ Իտալիայում եւ Լիբանանում։
«Գեղեցկության մրցույթներն ունի կոնկրետ պատմություն: Աշխարհում դրանք շատ են, և պետք է կարողանալ տարբերակել բարձրորակ նախագծերը: Ինձ դիմում են տարբեր կազմակերպիչներ, և ես որոշում եմ՝ ուր և ում ուղարկել։ Ամեն ինչ կախված է աղջկա պատրաստությունից։ Ես յուրաքանչյուրի համար ճանապարհային քարտեզ եմ կառուցում: Ես աշխատում եմ ոչ միայն Հայաստանի կամ Ռուսաստանի, այլ նաև Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հետ։ Եթե մենք խոսում ենք ամենաբարձր կարգի մրցույթների մասին, ինչպիսիք են «Միսս տիեզերք»-ն ու «Միսս աշխարհ»-ը, ապա Հայաստանի մասնակիցները պարտավոր են տիտղոսը վերցնել ընդհանուր սկզբունքներով: Ի դեպ, ես և Գոհար Հարությունյանն (Միսս Արմենիա մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն) արդեն քասթինգ ենք բացում նոր եթերաշրջանի համար։ Հայտերը կարելի է ներկայացնել MissArmenia.org կայքում։ Կարևոր չէ, թե մասնակիցն ինչ քաղաքացիություն ունի, գլխավորը հայն է»,- ասաց նա։
Խոսելով գեղեցկության մրցույթներում Հայստանի մասնակցության կարեւորության մասին, Էդգարը նշեց․ «Գեղեցկության ոլորտն ընդհանրապես վերջին շրջանում ծանր ժամանակներ է ապրում, հատկապես՝ Covid-ից հետո։ Շատ մրցույթներ կորցրել են իրենց նախկին վեհությունը և շատ փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ «Միսս աշխարհը» այլեւս լողազգեստի փուլով չի ներկայանալու։ Իսկ ինչ վերաբերում է, Հայստանի մասնակցության կարեւորության մասին, ապա կասեմ, որ մեր աղջիկներն ամենամեծ երկրներում ներկայացնում են մեր մշակույթը եւ այդպես խթանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը Հայաստանում։ Օրինակ՝ ես և Մոնիկան Մայամիի «Միսս տիեզերք»-ում մեծ աշխատանք կատարեցինք: Աշխարհում ոչ բոլորը գիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը և ինչպիսի երկիր է այն։ «Միսս Տիեզերք»-ի նման խոշոր նախագծերում մենք հնարավորություն ունենք մեր մասին խոսել ամենաբարձր մակարդակով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:47, 28 հունիսի
«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)23:12, 28 հունիսի
Հետապնդումների պատճառով․ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կկանգնի դատարանի առջեւ22:38, 28 հունիսի
Հմայիչ․ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը22:12, 28 հունիսի
Փաստաբան Դոբրովինսկին Լյուբով Ուսպենսկայայի համար ազատազրկում է պահանջում21:38, 28 հունիսի
«Մի օր կբարձրանաս վեր, մի օր մի բան այն չի լինի, հաջորդ վայրկյանին քեզ հաջողությունը կժպտա...»․ Սոֆի Մխեյան (ֆոտո)21:12, 28 հունիսի
Կյանքն ավելի վառ դարձնելու 8 միջոց20:48, 28 հունիսի
«Երկինքը` հաստատ սահման չէ...»․ Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)20:09, 28 հունիսի
Իտալական Gucci ապրանքանիշը 930 դոլար արժողությամբ շների համար բաճկոն է թողարկել19:48, 28 հունիսի
Ռեգինա Տոդորենկոն քննադատել է լրագրողներին իր ծննդաբերության մասին լուրերի համար19:16, 28 հունիսի
«Lady in black». Մարինկա Խաչատրյանի street style-ը18:37, 28 հունիսի
«Բարի գալուստ Մայամի»․ Մանո Գրիգորյան (վիդեո)18:12, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստվում են նոր հարցազրույցի Օփրա Ուինֆրիի հետ