Յուրաքանչյուր սեզոն դիզայներներն ու ոճաբանները հանդես են գալիս մեր սիրելի ջինսերի նոր տարբերակներով։ Մենք մեկտեղել ենք դրանցից մի քանիսը, որպեսզի ոգեշնչենք նոր ու համարձակ աութֆիթերի համար։
Ժամանակակից աշխարհում ո՞վ չի կրում իր սիրելի ջինսերն՝ առավոտյան շտապելով աշխատանքի: Բոլորն են կրում ջինսե հագուստ, դրանք պարզապես անհրաժեշտ են բազային զգեստապահարանի համար։ Առաջարկում ենք զիլ տարբերակներ։
Total դենիմ
Կերպարը, որը բաղկացած է միայն դենիմից, կոչվում է նաեւ կանադական սմոքինգ: Այս ոճային տեխնիկային վաղուց տիրապետում է Հոլիվուդում ջինսե հագուստի գլխավոր սիրահար Էնն Հեթուեյին: Մեր հիթ շքերթի երկրորդ շարքում Ջուլյա Ֆոքսն է, որը վարպետորեն համադրում է տաբատները, վերնաշապիկները եւ ջինսե երկարաճիտները։ Իհարկե, մեկ երանգով հագուստի ոճավորումն ավելի լավ տարբերակ է, բայց դուք կարող եք էքսպերիմենտներ անել դենիմի տարբեր երանգների հետ։
Custom-made
Հին ջինսե բաճկոնը զարդարելու մեկ այլ հետաքրքիր գաղափար․ գունազարդեք, ձեւափոխեք այն։ Ձեր սիրելի ջիինսե հագուստին նոր կյանք հաղորդելու համար տվեք այն երիտասարդ նկարիչներին կամ տաղանդավոր ընկերներին, որոնք նկարելու հակում ունեն։ Կարող եք նաեւ ինքներդ զվարճանալ եւ ձեռագործությամբ զբացվել: Եթե չեք ցանկանում ներկել բաճկոնը, կարող եք զարդարել այն բազմագույն քարերով, կրծքանշաններով, ավելացնել ծոպեր՝ ընդհանուր առմամբ արտահայտեք ձեր բնավորությունը: Այս տարբերակն ունի առնվազն երկու դրական կողմ՝ նախ արտ-թերապիան երբեք ոչ ոքի չի վնասել, եւ երկրորդ՝ ջինսե յուրօրինակ բաճկոնը շատ հաճոյախոսություններ կհավաքի։ Արժե փորձել:
Նեոնային երանգներ
Ջինսերն իդեալական միջոց են բարդ պրինտերն ու կտորները «թուլացնելու» համար։ Դրանք ընտրելով դուք չեք սխալվի։ Եթե Ձեր հոգին տոն է ցանկանում, ապա փորձեք միանգամից համադրել նեոնային գույները, բայց, իհարկե, դենիմի ֆոնին։ Այդ դեպքում հանդերձանքը կստացվի գունեղ եւ ոչ ծանրաբեռնված:
Կոմբինեզոններ
Դժվար չէ կրկնել Էլզա Հոսկի կերպարները։ Գեղեցկուհի մոդելը նախընտրում է մինիմալիզմը, բայց հենց կազմվածքին համապատասխան։ Պարզապես նայեք այս շքեղ կոմբինեզոնին. չնայած համեմատաբար պարզ կտորին, այն ընդգծում է իրանն ու լավ ձեւվածքի շնորհիվ երկարացնում է Էլզայի ոտքերը։ Ինչն է մեզ ոգեշնչում կատարել նույն գնումը. բազմակողմանի եւ գործնական ջինսե կոմբինեզոնը ձեզ հուսախաբ չի անի, իսկ այս գարնանն այն նաեւ հատկապես թրենդային տեսք կունենա:
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images, սոց․ ցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին