Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ռաֆայել Երանոսյանը հանդես եկավ նոր՝ «Էվոլյուցիա» մոնո-ներկայացմամբ. դերասանը՝ նոր աշխատանքի արձագանքների ու TRaffic-ի հաջողության մասին

17:25, 2 ապրիլի

Երեկ «Բոհեմ» թատրոնում դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը խաղաց իր նոր՝ «Էվոլյուցիա» մոնո-ներկայացումը, որը կրկին անցավ լի դահլիճում՝ անկեղծ ծիծաղի, հույզերի ու ծափահարությունների ներքո: Թեեւ դերասանը՝ ինքը, բավական ինքնաքննադատորեն է մոտենում իր աշխատանքին, ուրախությամբ է փաստում՝ ինչպես նախորդ՝ TRaffic ներկայացման դեպքում, հիմա էլ ստանում է միայն լավ արձագանքներ՝ թե´ հանդիսատեսից, թե´ ընկերներից.

«Ներկայացումն առաջին անգամ խաղացինք մարտի 14-ին ու 15-ին, ինչի միջոցով փորձեցինք հասկանալ հանդիսատեսի արձագանքը, ինչը շատ կարեւոր է նման աշխատանքների դեպքում: Շատ բաներ չի փոխվել սկզբնական տարբերակից, հանել ենք միայն մի փոքրիկ կտոր, որը ներկայացումը շատ էր լրջացնում. շատ սիրուն մոնոլոգ էր, որը կօգտագործենք մյուս ներկայացման մեջ»,-ասում է նա՝ հավելելով,- «Ներկայացումն անցել է շատ ջերմ, բնականաբար եղել են կիքսեր, քանի որ, ըստ, իս, նման աշխատանքները լիակատար պատրաստ են լինում մի քանի անգամ խաղալուց հետո միայն»:

275852879_2476385572492293_3127189119690983956_n.jpg (229 KB)

Երեկ հանդիսատեսի շարքերում էին նաեւ Ռաֆայելի ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները շոու-բիզնեսից, որոնք,        դերասանի խոսքով, այն մարդիկ են, ովքեր իր կողքին են եղել ներկայացման ստեղծման օրվանից:

Ռաֆայելը չթաքցրեց, որ TRaffic ներկայացման հաջողությունից հետո է´լ ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտեցել «Էվոլյուցիային»:

«TRaffic-ից հետո ինքներս մեզ համար դարձանք մրցակից, սկսեցինք մտածել՝ ինչ պետք է անենք, որ նոր ներկայացումը նախորդից լավը լինի, քանի որ այդ ներկայացման հետ կապված դեռ վատ կարծիք չեմ լսել: Կարծում եմ՝ այս ներկայացումն էլ 97 տոկոսով պատրաստ է, եւ ուրախ եմ, որ հանդիսատեսը դեռ գոհ է ամեն ինչից»,-նշում է դերասանը՝ տեղեկացնելով, որ այս շրջանում շարունակում է խաղալ նաեւ Կամերային թատրոնում, որտեղ զբաղված է մոտ տասը ներկայացման մեջ:

«Էվոլյուցիա»-ն առաջիկայում «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի ապրիլի 14-ին եւ 15-ին: Ներկայացման տնօրենը Վահան Թովմասյանն է:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել