Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պատրաստվել է այն պահին, երբ իր առողջությունն անուղղելիորեն կվատթարանա։ Նրան հաջողվել է վաճառել իր մի քանի առանձնատները եւ այլ անշարժ գույքը՝ ամեն ինչի համար ստանալով մոտ 65 միլիոն դոլար, Page Six-ին հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։
Նա գիտեր, որ կգա ժամանակ, երբ առողջությունը կվատթարանա եւ նա այլեւս չի կարողանա վաստակել այնքան, որքան նախկինում էր։ Նա նաեւ գիտեր, որ մի օր իրեն պետք չեն լինի իր բազմաթիվ առանձնատներն ու բնակարանները, որ մի օր նա կցանկանա ապահով ապրել իր ընտանիքի հետ՝ տեղից տեղ տեղափոխվելու փոխարեն:
Այժմ դերասանն իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է Լոս Անջելեսի իր տանը՝ կնոջ եւ երկու դուստրերի հետ։ Ինչպես հայտնում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Հեմինգը դիմել է մի քանի մասնագետների՝ ամուսնուն օգնելու ակնկալիքով եւ օգնական է վարձել նրա անվտանգության համար։
Օրերս Բրյուս Ուիլիսի ընտանիքը հաստատեց, որ նա ավարտում է կարիերան ծանր հիվանդության պատճառով՝ դերասանի մոտ ախտորոշվել է աֆազիա (խոսքի խանգարում, որն առաջանում է ուղեղի կեղեւի խոսքի հատվածների վնասման ժամանակ)։ Նման ախտորոշմամբ անհնար է շարունակել նկարահանվել ֆիլմերում։
Աղբյուրը՝ Spletnik.ru
Լուսանկարը՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:44, 11 օգոստոսի
«Կտոր մը ժպիտ»․ Լիա Զախարյան (ֆոտո)23:32, 11 օգոստոսի
Միսի Էլիոթի պատվին հայրենի քաղաքում փողոց կանվանակոչվի22:47, 11 օգոստոսի
«Տիկնիկ»․ Հռիփսիմե Հակոբյանի շքեղ լուքը22:12, 11 օգոստոսի
Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են Շակիրային եւ Պիկեին բաժանած կնոջ անունը21:42, 11 օգոստոսի
«Տրամադրության գույնը կանաչ է»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Մադրիդից21:12, 11 օգոստոսի
Պատճառներ՝ երբեք չհանձնվելու համար20:41, 11 օգոստոսի
Սլացիկ կազմվածք, լողազգեստ․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի ծովափնյա կերպարը20:12, 11 օգոստոսի
Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնը նորածին որդու խնամակալության համար պայմանագիր են կնքել19:49, 11 օգոստոսի
Ռոմելա Սարգսյանի street style-ը Դիլիջանից19:12, 11 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին վիճում է որդիների հետ18:42, 11 օգոստոսի
«Լավ օր»․ ինչ հանդերձանք է ընտրում Աննա Թովմասյանը երեկոյան կերպարի համար18:12, 11 օգոստոսի
Ալեք Բոլդուինը եւ Օլգա Կուրիլենկոն կնկարահանվեն լրտեսական թրիլլերում