Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին, հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:
«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, եւ մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում:
Մենք ոգեւորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգեւորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:12, 13 օգոստոսի
A$AP Rocky-ի ենթադրյալ զոհը հայտարարել է, որ ռեփերի երկրպագուները սպառնում են իրեն18:44, 13 օգոստոսի
Վառ զգեստ․ Վիկտորյա Սահակյանի գրավիչ լուքը18:09, 13 օգոստոսի
Երգչուհի Միշել Բրենչը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով17:43, 13 օգոստոսի
«Գեղեցկուհի»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը17:01, 13 օգոստոսի
«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղը հայտնվել է հիվանդանոցում16:43, 13 օգոստոսի
Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով16:12, 13 օգոստոսի
Օրվա թիվը․ Քայլի Ջենները մորից 100 հազար դոլար արժեքով նվեր է ստացել (վիդեո)15:43, 13 օգոստոսի
Դայանա Դավթյանի գրավիչ կերպարը Բուլղարիայից15:13, 13 օգոստոսի
Բոբ Դիլանը բռնության կեղծ մեղադրանքներից հետո փոխհատուցում է պահանջում14:43, 13 օգոստոսի
«Յուրահատուկ»․ Անի Երանյանի ֆոտոշարքը Կալիֆոռնիայից14:12, 13 օգոստոսի
Քննիչներն առաջին անգամ կբացահայտեն, թե ինչպես են հետաքննել արքայադուստր Դիանայի մահը13:43, 13 օգոստոսի
Մարինկա Խաչատրյանի ամառային լուքը