Մարտի 30-ին Դեմի Մուրը սոցիալական ցանցերում հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, ավարտում է կարիերան։ Արտիստի հարազատների հայտարարության մեջ նշվում է, որ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչն էլ խոսքի հետ կապված խնդիրների է հանգեցնում։ Հիվանդությունն ազդում է նաեւ կարդալու, գրելու, մյուսների խոսքը հասկանալու կարողության վրա։
Բրյուսին անկեղծորեն մաղթում ենք քաջառողջություն և խնամք մերձավոր մարդկանց շրջապատում։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է Իեն Հոլմի ֆիլմերի օբյեկտիվ թոփը: Մենք տեղերը բաշխել ենք ըստ կինոյի վերաբերյալ երկու ամենահեղինակավոր կայքերի՝ IMDb-ի եւ Kinopoisk-ի հանրագումարային վարկանիշի տվյալների:
«Պինդ ընկույզ 2»
10-րդ տեղ, վարկանիշը՝ 15 (IMDb-7.2, Kinopoisk-7.8)
Տարեթիվը՝ 1990
Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Բոննի Բեդելիա, Ուիլյամ Սեդլեր …
Հասույթը՝ 240 031 094 դոլար:
Սուրբ Ծննդյան նախօրեին մի խումբ ահաբեկիչներ գրավել են միջազգային օդանավակայանը և այժմ պատանդ են պահում հազարավոր ճանապարհորդների։ Նրանց նպատակը նարկոբարոնին փրկելն է։
Բանդան պատրաստ է բոլոր տեսակի դժբախտ պատահարների, բացառությամբ մեկի՝ հանդիպման Ջոն ՄակՔլեյնի հետ։
«Պինդ ընկույզ 3։ Հատուցում»
9-րդ տեղ, վարկանիշը՝ 15․2 (IMDb-7.6, Kinopoisk-7.6)
Տարեթիվը՝ 1995
Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Սեմյուել Ջեքսոն, Ջերեմի Այրոնս …
Հասույթը՝ 361 212 499 դոլար:
Այս անգամ ՄակՔլեյնից վրեժ լուծելու համար ահաբեկիչ Սայմոնը, վարպետորեն պայթյուններ կազմակերպելով, ստիպում է նրան մահացու խաղ խաղալ։ Խաղադրույքը Նյու Յորքն է: ՄակՔլեյնը ստիպված է թափառել քաղաքով մեկ՝ հետևելով Սայմոնի հեռախոսային հրահանգներին:Եվ մինչ քաղաքի ողջ ոստիկանությունը զբաղված է ահաբեկիչների որոնմամբ, հանցագործները գողանում են ԱՄՆ Ազգային բանկի ոսկու պաշարները:
«Լիալուսնի թագավորությունը»
8-րդ տեղ, վարկանիշը՝ 15․4 (IMDb-7.8, Kinopoisk-7.6)
Տարեթիվը՝ 2012
Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Էդվարդ Նորթոն, Բիլ Մյուրեյ …
Հասույթը՝ 68 263 166 դոլար:
Սիրահարված մի դեռահաս զույգ փախչում է մեծահասակների վերահսկողությունից: Սեմ Շակասկին մի որբ բոյսկաուտ է, որը լքված է իրեն որդեգրողների կողմից, իսկ Սյուզի Բիշոփը տասներկուամյա ինտրովերտ անհավասարակշիռ աղջիկ է, որն ապրում է կախարդական աշխարհների, երազանքների մեջ: Կորստի հայտնաբերումից հետո տեղի շերիֆը հետաքննություն է սկսում, իսկ բոյսկաուտների ճամբարի ղեկավարը խուզարկություն է կազմակերպում։
«12 կապիկներ»
7-րդ տեղ, վարկանիշը՝ 15․7 (IMDb-8.0, Kinopoisk-7.7)
Տարեթիվը՝ 1995
Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Մեդելին Սթոու, Բրեդ Փիթ …
Հասույթը՝ 168 839 459 դոլար:
2035 թվականն է... Հրեշավոր, անբուժելի վիրուսը ոչնչացրել է հինգ միլիարդ մարդու, այսինքն՝ աշխարհի բնակչության 99%-ին։ Փրկվածները ստիպված են լինում ապրել ընդհատակում։
Հանցագործ Ջեյմս Քոուլը ժամանակի մեքենայով կամավոր գնում է վտանգավոր ճանապարհորդության: Նա պետք է հետ գնա անցյալ՝ օգնելու գիտնականներին գտնել այս սարսափելի վիրուսի աղբյուրը և լուծել առեղծվածային «Տասներկու կապիկների» առեղծվածը...
«Հինգերորդ տարրը»
6-րդ տեղ, վարկանիշը՝ 15․8 (IMDb-7.7, Kinopoisk-8.1)
Տարեթիվը՝ 1997
Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Միլա Յովովիչ, Գարի Օլդմեն …
Հասույթը՝ 263 920 180 դոլար:
Ամեն հինգ հազար տարին մեկ դռները բացվում են չափումների միջև, և մութ ուժերը ձգտում են կոտրել գոյություն ունեցող ներդաշնակությունը: XXIII դ. Նյու Յորքի տաքսու վարորդ Քորբեն Դալլասը պետք է լուծի գլոբալ խնդիր՝ փրկել ողջ մարդկային ցեղին։
Շարունակելի
Նորայր Նազարյան
,
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ