MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես իրական կյանքում այդպիսին չեմ». Դալիթան՝ «Հատուկ դասարան»-ում իր դերի ու Ամերիկյան համալսարանում աշխատանքի մասին

12:08, 9 ապրիլի

Դալիթա Ավանեսյանն այս շրջանում ակտիվորեն զբաղված է «Շանթ» հեռուստաընկերության՝ «Հատուկ դասարան» սերիալի նկարահանումներով: Երգչուհի-դերասանուհու համար նկարահանվելը նորություն չէ, սակայն բազմասերիանոց ֆիլմում սա նրա ամենաերկարատեւ աշխատանքան է, այն էլ՝ գլխավոր հերոսուհու կերպարում: Դալիթան սերիալում մարմնավորում է Մերիին՝ խելացի, բայց խնդրահարույց դեռահասի, որն իր մյուս դասարանցիների հետ ստիպված է դպրոցում պայքարել մի շարք խտրականությունների դեմ:

NEWS.am STYLE-ը Դալիթայի հետ զրուցել է նոր դերի ու բացի նկարահանումներից իր մյուս գործունեության մասին.

277890625_342413431262712_2729046058486177976_n.jpg (126 KB)

«Նկարահանվելու փորձ ունեցել եմ բազմիցս, սակայն բազմասերիանոց ֆիլմում սա իմ առաջին փորձն է։ Ստացա հրավեր մասնակցելու անցկացվող քաստինգին, փորձեցի հենց գլխավոր հերոսուհու դերը եւ ամեն ինչ շատ լավ ստացվեց, ինչի արդյունքում էլ ստացա այն»,-ուրախությամբ հիշում է նա՝ հավելելով, որ իրեն առաջնահերթ գրավել են ֆիլմի սցենարը, իր  կերպարի սյուժետային գիծն ու նրա ապրումները,- «Եվ, իհարկե, շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նման լավ ու հաճելի անձնակազմի հետ: Շատ լավ դերասանական կազմ եւ թիմ է հավաքված, ջերմ ու ընկերական մթնոլորտ է, որտեղ աշխատելն է´լ ավելի հաճելի է դառնում»,-ասում է դերասանուհին:

Դալիթայի հերոսուհին՝ Մերին, «հատուկ դասարանում» հայտնված միակ աղջիկն է (տվյալ դասարանում սովորում են օրեքի հետ տարբեր խնդիրներ ունեցած աշակերտներ): Մերին կրտսեր քրոջ հետ փախուստի է դիմել, ինչի պատճառով մեղադրվել է առեւանգման համար:

70496452_2512350102144181_1146874426877280256_n.jpg (109 KB)

«Կերպարս, ունենալով խիստ հայր եւ ընտանեկան մեծ վեճեր, փորձ է կատարել փախչել քրոջ հետ՝ նրան փրկելու եւ այդ ամենից հեռու պահելու նպատակով։ Իրականում հերոսուհիս ինձ հետ ոչ մի ընդհանուր գծեր չունի: Նա հիմնականում լուրջ է, շատ հաճախ էլ կոպիտ, իսկ ես իրական կյանքում այդպիսին չեմ»,-անդրադառնալով կերպարային համեմատություններին՝ ընդգծեց Դալիթան, որն այս շրջանում բավական մեծ զբաղվածություն ունի.

«Շատ խիտ գրաֆիկ ունեմ, քանի որ նկարահնումներից բացի, զբաղված եմ նաեւ իմ մյուս մասնագիտությամբ։ Ունեմ նոր ծրագրավորման նախագծեր, որոնք ունեն վերջնաժամկետ»:

118817923_3341063532606163_8147420116540601558_n.jpg (194 KB)

Այս ամենին զուգահեռ՝ երգչուհի-դերասանուհին աշխատում է նաեւ Ամերիկյան համալսարանում, որտեղ գործ ունի ուսանողների հետ.

«Ավարտել եմ Ամերիկյան համալսարանի Computer Information Science մագիստրատուրայի բաժինը, եւ հիմա այնտեղ աշխատում եմ, որպես դասախոսի օգնական` տարբեր դասընթացների շրջանակում»,-պատմում է նա ու հավելում, որ ամեն ինչ անում է, որ սիրելի մասնագիտությունները ոչ մի կերպ միմյանց չխոչընդոտեն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դալիթայի ֆեյսբուքյան եւ «Հատուկ դասարան»-ի ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել